Category: FreeNews

  • Ամորձատում, սեռավարակ, հույն քավոր, գերեզմանի վաճառք. ինչ է կատարվում Մայր Աթոռում. Տեր Տարոնը՝ լուրերի մասին

    «Հայկական ժամանակ»-ը հարցեր է հղել Հաղարծինի վանական համալիրի լուսարարապետ Տեր Տարոն քահանա Հունանյանին մամուլում և համացանցում շրջնառվող որոշ լուրերի վերաբերյալ, որոնք կապված են Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) և Մայր Աթոռի հետ:

    – Տեր Տարոն, լուրեր են շրջանառվում, որ 2017-2018 ուստարում Սևանի դպրանոցում մի ուսանող մարմնախեղել է ինքն իրեն։ Ըստ շրջանռվող այդ լուրերի՝ ուսանողը անհայտ պայմաններում ամորձահատել էր ինքն իրեն։ Նշվում է, որ տեսուչն է եղել Նշան վարդապետ Հմայակյանը, որը, ի դեպ, հիշատակված դեպքի վերաբերյալ կցկտուր հարցազրույց է տվել, և այդ հարցազրույցը օրեր անց հեռացվել է մամուլից։ Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք այս դեպքի վերաբերյալ:

    – Ցավով լսել եմ այդ մասին։ Երիտասարդ տղան տուժել էր։ Խնդիրը ավելի խորն է։ Ես տեսնում եմ, որ հոգևոր կերպար չունեցող եկեղեցական առաջնորդների և իր ածանցյալների հոգեբանությունից կամ նրանցից վերցված օրինակով երիտասարդը կարող էր սխալ հասկանալ քրիստոնեական վարդապետությունը, և դրա համար կարող են նման դեպքեր լինել։ Աստված տա՝ էլ չլինի, սակայն եկեղեցին բարեփոխման կարիք ունի, որպեզի եկեղեցականները լինեն օրինակելի։

    – Ասում են, որ Իզմիրլյան բժշկական կենտրոնում, այսպես ասած, ծածկադմփոց են արել դեպքը, վիրակապել են, դրանից հետո դիմում են ստորագրել տվել և տղային հեռացրել ճեմարանից։ Սրա վերաբերյալ ի՞նչ կասեք:

    – Տեղյակ չեմ, երևի պետք է հիվանդանոցին նամակ գրել ու հարցում իրականացնել։ Պետք է, որ նման հարցերին նաև իրավապահ համակարգը անդրադառնա։ Այս տեսակ հարցերի պարզաբանումը դրական է անդրադառնում հետագայում նման դեպքերը կանխարգելելու համար։

    – Բացի այս դեպքը, տեղեկություններ կան, որ մի քահանա մեկ այլ եկեղեցականի կնոջից սեռավարակ է ձեռք բերել։ Քահանայի կինը սա բացահայտելուց հետո ամուսանալուծվել է։ Այս քահանային Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) ասել է՝ «մի մտահոգվիր, ժամանակ կանցնի, և քեզ կուսակրոնի վեղար կտամ»։ Այդ ամուսնալուծված քահանան հիմա Եվրոպայում է ծառայում և սպասում է վեղար ստանալու իր հերթին։ Այս լուրերի վերաբերյալ տեղեկություններ ունե՞ք:

    – Կտրիճի՝ եկեղեցին պղծելու համար մեկ փաստն այն է, որ կաթողիկոս լինելով՝ կուսակրոնության ուխտը չի պահել։ Ինչ վերաբերում է այս կոնկրետ դեպքին, ապա ծանոթ չեմ։ Բայց այսպիսի այլ դեպքեր գիտեմ, որ Կտրիճին հաճո մարդիկ նմանատիպ զանցանքներով են անցնում, բայց ունեն նրա հովանավորչությունը։

    – Ասում են նաև, որ մեծ գումարի դիմաց Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) արտոնել է, որ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի թոռների մկրտության կնքահայր դառնա ազգությամբ հույն մի անձ։ Նույն մկրտության ժամանակ Լորդ Արա Դարզիի դստերը հայ եկեղեցում կրկնամկրտել է։ Սրա վերաբերյալ ի՞նչ կասեք:

    – Վերևներում նստած մարդիկ նորմալ են համարում այս ամենը։ Ես նման դեպքերի մասին երբ լսում եմ, չեմ զարմանում։ Իսկ ինչ վերաբերում է կրկմամկրտությանը. դա ամենածանր մեղքերից մեկն է, որը կա։ Մարդը այնքան անտարբեր պետք է լինի վարդապետության հանդեպ, որ փողի դիմաց կրկնամկրտություն կատարի։ Բնականաբար, նրանց հետաքրքրության կենտրոնը շահույթն է եղել։ Այո, երևի թե նախորդ քավորը լավ չի նայել իրենց։

    – Ասում են նաև, որ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի բակում կաթողիկոսն անձամբ հուղարկավորել է Ժնևի Քյուրքչյան ընտանիքի դիակիզված անդամներին։ Մինչդեռ հայտնի է, որ եկեղեցին չի հաստատել՝ արտոնո՞ւմ է դիակիզումը, թե՞ ոչ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ հարցը թողնում են առկախված, որպեսզի հնարավորություն լինի գումարով արտոնություն տալ:

    – Այս դեպքի մասով վկաներ կան, մարդիկ, ովքեր տեղում ներկա են եղել։ Ճիշտ եք դիտարկում, որ եկեղեցին այս հարցերին պատասխան չի տվել, սա Կտրիճի մեթոդն է, որ ոչ մի կանոնական լուրջ հարց պատասխան չի ստանում։ Ամեն տարի ժողովներ են լինում, բայց նմանատիպ հարցերը լուծում չեն ստանում։ Փողի հարց լիներ՝ արդեն լուծել էին:

    – Ըստ որոշ լուրերի էլ՝ Մայր Աթոռը Հրեշտակապետաց եկեղեցու մեջ գերեզման է ծախում։ Օրինակ՝ 500 հազար դոլարի դիմաց այնտեղ է թաղել Ջերալդ Թրբանջյանին ԱՄՆ-ից:

    – Ճիշտն ասած՝ իմ ունեցած տեղեկություններով՝ 500 հազար դոլար չէր, այլ 1 միլիոն դոլար, ես այդպես էի լսել։ Ամեն դեպքում դրա մասին շատերն են խոսում, և, բնականաբար, սա իրենց բիզնես մոտեցումն է, որը հարիր չէ եկեղեցականին։

  • Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. #ուղիղ

    Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. #ուղիղ

  • «Արարատցեմենտի» տնօրենին ես եմ նշանակելու, նա Էկոնոմիկայի նախարարության աշխատակից է լինելու․ Գևորգ Պապոյան

    ««Արարատցեմենտի» տնօրենին ես եմ նշանակելու, կառավարումը անցել է Էկոնոմիկայի նախարարությանը՝ ամբողջապես և տնօրենը Էկոնոմիկայի նախարարության աշխատակից է լինելու»:

    Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

    «Մնացած հիմնարկների մասով ևս կլինեն որոշումներ։ «Նոյ»-ն էլ կաշխատի»,-ասել է նա։

    Ավելի վաղ հայտնել էինք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը, Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:

    Նույն հայցով Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել նաև 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 ընկերություններում մասնակցություն, ինչպես նաև շուրջ 106 միլիարդ դրամի ապօրինի ծագում ունեցող գույք և միջոցներ։

  • «Երկաթուղու հարցը լուծելու ենք առանց արբիտրաժի». վարչապետ

    «Երկաթուղու հարցը լուծելու ենք առանց արբիտրաժի». վարչապետ

  • Գործող կառավարությունն անցկացրեց վերջին նիստը

    Գործող կառավարությունն անցկացրեց վերջին նիստը

  • Որպես անհետ կորած որոնվող Վահե Ապիկյանը գտնվել է. նրա կյանքին վտանգ չի սպառնում

    Ժամը 14։45-ի սահմաններում ոստիկաններն ու քաղաքացիները Գառնիում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող, 2012թ. ծնված Վահե Ապիկյանին։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին ասված է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքի էջում:

  • Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել…

    Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել…

  • Կհանդիպենք Ազգային ժողովում. Նազելի Բաղդասարյանը ավարտել է իր աշխատանքը վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում

    Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ավարտում է իր աշխատանքը Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում՝ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններ ստանձնելու կապակցությամբ։

     

    «Վերջին երեքուկես տարիների ընթացքում աշխատել եմ վարչապետի աշխատակազմում։ Մամուլի քարտուղարի պատասխանատու պաշտոնը ստանձնել եմ մեր երկրի համար բարդ ժամանակահատվածում՝ փորձելով առավելագույնս ապահովել հանրային հաղորդակցության, թափանցիկության և հաշվետվողականության անհրաժեշտ պայմանները, լինել հնարավորինս հասանելի և նպաստել հանրության հետ արդյունավետ հաղորդակցությանը։

     

    Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարձր վստահության, համատեղ աշխատանքի, ձեռք բերած արժեքավոր փորձի և ընձեռած բացառիկ հնարավորության համար։

     

    Իմ շնորհակալությունն եմ հայտնում նաև պետական կառավարման տարբեր մարմինների գործընկերներին, մամուլի քարտուղարներին և խոսնակներին՝ փոխվստահության վրա հիմնված համագործակցության համար։

     

    Առանձնահատուկ ուզում եմ ընդգծել վարչապետի աշխատակազմի «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի» վարչության, «Ռազմավարական հաղորդակցության» վարչության, ինչպես նաև Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի բոլոր գործընկերների հետ աշխատանքը, որը կարևոր է եղել հաղորդակցության արդյունավետ կազմակերպման համար։

     

    Եվ, իհարկե, հատուկ շնորհակալություն բոլոր լրագրողներին և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին։ Մեր համագործակցությունը ինձ համար մշտապես եղել է կարևոր։ Ձեր աշխատանքն ու հետևողականությունը չափազանց կարևոր են հանրության իրազեկման և պետական կառույցների գործունեության լուսաբանման հարցում։

     

    Ինչպես գիտեք նախօրեին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ ընտրվել եմ Ազգային ժողովի Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։

     

    Կհանդիպենք Ազգային ժողովում»,- նշել է նա։

  • Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնված՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը ընթացք է տրվել. Դատախազություն

    ՀՀ դատախազությունից 1lurer.am-ին հաստատել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր բարձրաձայնված՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը ընթացք է տրվել: 

    Նշենք, որ խոսքը Լիպարիտ Դրմեյանի մասին է, նա Միջազգային իրավական հարցերի ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից ազատվել է նախորդ տարի:

    Այսօր ճեպազրույցի ժամանակ վարչապետ Փաշինյանն ասել էր հետևյալը. «Իմիջիայլոց, արբիտրաժի մասին հիշո՞ւմ եք՝ այստեղ ինչ խոսակցություն էր տեղի ունենում, որ ՀԷՑ-ի նախկին սեփականատերերը՝ կալուգացի օլիգարխը, արբիտրաժում հաղթել է։ Երբ շենքում պարզվեց, որ մարդ ունեին, երբ այդ մարդուն շենքից դուրս հրավիրեցինք, արբիտրաժում… Բա ասում եք՝ կոռուպցիա, դա կոռուպցիա չէ՞։ Որևէ մեկը հետաքննե՞լ է այդ մարդու գործունեությունը։

    Գրություն էր գրել, իր գրության հիման վրա աղմուկ էր բարձրացել։ Որևէ մեկը քննե՞լ է։ Ես իրավապահ մարմիններին եմ դիմում։ Մեկ ամսից հայտնվեց եռագլուխ կուսակցության պոչում։ Որևէ մեկը քննել է՝ սա կոռուպցիա՞ է, թե՞ կոռուպցիա չէ, ինչ կապեր են գործել։

    Հիմա ես հրապարակային, առիթից օգտվելով, հաղորդում եմ տալիս հանցագործության մասին։ Որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել, բայց կարծում եմ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և իրավապահ մարմինները պետք է քննարկեն։

    Ինչպե՞ս կարող է պարզվել, որ այս շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ է եղել, հետո գնացել է։ Պետք է ստուգվեն հաշիվները, ունեցվածքը։ Տեսնենք՝ այդ մարդը ինչ էր անում, այստեղից լուրեր ու քաղաքական դաշտին ինֆորմացիանե՞ր էր տալիս և անտրամաբանական գրություններ գրում։

    «Կառավարությունը արբիտրաժում պարտվեց, պարտվելու է»։ Բա ինչո՞ւ չեք լուսաբանում, որ ջախջախվել են արբիտրաժում, որովհետև տրոյական ձին հանել ենք շենքից դուրս։

    Հիմա իրավապահ մարմիններին հաղորդում եմ տալիս, որ տրոյական ձիու գործունեությունը քննեն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննե՞լ է։ Ես նաև պատասխան եմ պահանջում ինստիտուտներից՝ քննե՞լ են այդ դեպքը, թե՞ չեն քննել։

    Կառավարության դիրքորոշմանը հակասող գրություններ է գրել այդ մարդը, վարչապետի հանձնարարականին հակասող գրություններ է գրել։ Հետո գնացել է, հայտնվել եռագլուխ կուսակցության պոչի ցուցակում։ Սա պատահակա՞ն է։ Այդպես պատահական ստացվե՞ց։

    Հետո պարզվեց, որ եռագլուխ կուսակցության պոչը ինչ-որ տեղերից ֆինանսավորում է ստանում։ Դա պատահականությո՞ւն է։ Ոչ ոք չի հետաքննում դա, նույնիսկ պետական մարմինները։

    Ես պատասխան եմ ակնկալում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այս կոնկրետ դեպքով զբաղվե՞լ է։ Դրանից ավելի լավ կոռուպցիա եք ուզո՞ւմ»։

  • 14-ամյա Վահե Ապիկյանը հայտնաբերվել է Գառնիի քարերի սիմֆոնիայի…

    14-ամյա Վահե Ապիկյանը հայտնաբերվել է Գառնիի քարերի սիմֆոնիայի…