Category: FreeNews

  • Երևանը պնդում է՝ երկաթուղին պետք է ծառայի ՀՀ ազգային շահերին

    Երևանը պնդում է՝ երկաթուղին պետք է ծառայի ՀՀ ազգային շահերին

  • ԱՄՆ-ն և Իսրայելը դիտարկում են ԻԻՀ ցամաքային շրջափակման…

    ԱՄՆ-ն և Իսրայելը դիտարկում են ԻԻՀ ցամաքային շրջափակման…

  • Հարավկովկասյան երկաթուղիների վագոնները Բրեժնևին են հիշում,…

    Հարավկովկասյան երկաթուղիների վագոնները Բրեժնևին են հիշում,…

  • Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ ընտրություններում տարած հաղթանակի առիթով

    Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լոուրենս Վոնգը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով:

    Ուղերձում ասված է.

    «Հարգելի՛ վարչապետ Փաշինյան,

    Խնդրում եմ ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն անցյալ ամիս տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններում Ձեր հաղթանակի առթիվ:

    Սինգապուրը և Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա։ Չնայած 2027 թվականին կլրանա երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը, Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է դրանից ավելի քան մեկ դար առաջ։ Սինգապուրի ամենահին եկեղեցին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, կառուցվել է Սինգապուրում 1835 թվականին և 1973 թվականին գրանցվել է որպես ազգային հուշարձան՝ ի նշան Սինգապուրի վաղ շրջանի փոքր, բայց ազդեցիկ հայ համայնքի ներդրման։ Հայկական եկեղեցին այս տարի նշում է իր 190-ամյակը։ Սինգապուրի ազգային ծաղիկը՝ Վանդա միսս Ջոակիմը, նույնպես բուծել է հայուհի տիկին Ագնես Ջոակիմը։

    Ես նաև ողջունում եմ Հայաստանի կողմից 2025 թվականի մայիսին Սինգապուրում պատվավոր հյուպատոսության բացումը։ Սա մեր երկկողմ փոխգործակցության ամրապնդմանն ուղղված ևս մեկ քայլ է»։

  • Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամասի նկատմամբ

    Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7-րդ շենքի 51,9 քմ ընդհանուր մակերեսով թիվ 97 նկուղային տարածքի և 0,08 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 21 միլիոն 690 հազար դրամ: Այս մասին #հատիկառհատիկ հեշթեգով ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

  • Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան

    ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր առավոտյան ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի՝ արդեն նախկին նախագահ Նարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ և նշել, որ մանրամասներին կանդրադառնա առաջիկա օրերին՝ առանձին հարցազրույցի ձևաչափով։ 

     

    «Այս պահին միայն կներկայացնեմ դրանցից նշանակալի երկուսը՝ ի հակադարձումն.

     

    ՈՒԺԵՂ ՍՈՒՏ 1. Նա պնդում է, որ այժմ էլ ՀԷՑ-ում իբր կան հավելագրումներ, և իրենք իրենց շրջանում 6 ամսվա ընթացքում 40-50 անձի ազատումներ են արել, 30 հոգու դեպքում՝ ծառայողական քննություն, ու ոչ մի խոսք՝ որևէ քրեաիրավական գնահատականի մասին։

     

    ՓԱՍՏ 1. Ժամանակավոր կառավարման շուրջ մեկ տարվա ընթացքում ՀԷՑ-ում աշխատանքից ազատումների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 1150 անձ, որից տարաբնույթ խախտումների հետևանքով (մեծ մասամբ՝ հավելագրումների/թերգրանցումների) աշխատանքից ազատվել են շուրջ 700 աշխատակիցներ։

     

    Բացահայտված իրավախախտումների փաստերով նախաձեռնվել են շուրջ 30 քրեական վարույթներ. կան բազմաթիվ ձերբակալվածներ ու կալանքի որոշումներ։

     

    ՈՒԺԵՂ ՍՈՒՏ 2. Նա պնդում է, որ իրենց շրջանում հավելագրումներն արվել են առանց ՀԷՑ-ի սեփականատերերի (իմա՝ նաև բարձր ղեկավարության) իմացության, և բացատրում է իբր. «մեկից թերգրանցել են, մյուսին՝ հավելագրել են. ՀԷՑ-ը դրանից ոչ մի օգուտ չի ունեցել…»։

     

    ՓԱՍՏ 2. Հավելագրումներն ու թերգրանցումները, որպես կանոն, արվել են՝ արհեստականորեն նվազեցնելու ցանցում առկա էլէներգիայի կորուստների թիվը, ինչը զգալի աճել էր զարտուղի միացումների (գողանալու) և ստվերային վաճառքների արդյունքում. այսինքն՝ ուրիշի սպառած էլէներգիայի դիմաց վճարել է մեկ այլ քաղաքացի, պետական ու համայնքային հիմնարկ, բիզնես միավոր։

     

    Իսկ թերգրանցումներն արվել են հիմնականում ինքնավար էներգաարտադրողների (արևային կայաններ) արտադրած և ցանց հետ մղած էլէներգիայի քանակների վրա, որպեսզի ՀԷՑ-ը դրա դիմաց չվճարի քաղաքացուն և այդ արտադրանքով բալանսավորի «գողացված» ծավալները։

     

    Ելնելով վերոգրյալից՝ կարող ենք պնդել, որ բոլոր այդ մեքենայությունների (նույնն է՝ խարդախությունների) արդյունքում գոյացած էլէներգիայի ահռելի քանակների մոնետիզացիան «լավագույն» դեպքում մնացել է ՀԷՑ-ի հաշիվներին, վատագույն դեպքում՝ ուղղակիորեն մտել է տարբեր հանցավոր շրջանակների գրպանները (բնականաբար՝ ոչ պատահական անձանց)։

     

    Ըստ այդմ. հռետորական հարց՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման առաջին իսկ շաբաթներին մեզ հայտնի դարձան տասնյակ և ավելի հավելագրման և թերգրանցումների փաստեր, որոնց անմիջապես հետևեցին ազատումներ, քրեական վարույթներ և ձերբակալություններ, իսկ իրենք՝ սեփականատերերը, շուրջ 10 տարվա կառավարման շրջանում անտեղյակ ու անհաղորդ էին այդ արգահատելի և հանցավոր մեխանիզմներից…

     

    Ստորև՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում բացահայտված շուրջ երկու տասնյակ «ամենախոսուն» հավելագրման փաստերն են, որոնցով քրեական վարույթներ են նախաձեռնված, և կան կալանավորվածներ.

     

    1. ՀՀ ՊՆ թիվ N զորամաս,

    2. ՀՀ ԱԱԾ Զինվորական պարետատուն,

    3. ՀՀ ԱԱԾ X քաղաքային բաժանմունքի շենք,

    4. ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ վարչության N զորամաս,

    5. «Եղեգնաձորի պոլիկլինիկա» ՓԲԸ,

    6. «Եղեգնաձորի փողոցային լուսավորություն» ՀՈԱԿ,

    7. «Մասիսի փողոցային լուսավորություն» ՀՈԱԿ,

    8. «Արմավիր» ՋՕԸ,

    9. «Արտաշատ» ՋՕԸ,

    10. «Շիրակ» ՋՕԸ,

    11. Ղազանչիի պոմպակայան,

    12. Թեղենիքի գյուղապետարան,

    13. Հալիձորի գյուղապետարան,

    14. «Խոյի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ,

    15. Սևանի համայնքապետարան,

    16. Եղեգիսի համայնքապետարան,

    17. Եղեգնաձորի համայնքապետարան,

    18. Վարդաձորի մշակույթի տուն,

    19. Շամբի միջնակարգ դպրոց,

    20. Գանձակի մանկապարտեզ,

    21. Վարդաշենի միջնակարգ դպրոց,

    22. Ապարանի թիվ 2 հիմնական դպրոց…

     

    Հ.Գ. Ահա այսպիսի ՈՒԺԵՂ կառավարում»,- գրել է Ռոմանոս Պետրոսյանը:

  • Ըմբիշ Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին

    Հայ ըմբիշ Էրիկ Պապիկյանը (65 կգ քաշային կարգ) Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան (մինչև 17 տարեկան) աշխարհի առաջնությունում 9:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին։

    Պապիկյանը մենամարտի երկրորդ կեսում մի քանի հաջող նետում իրականացրեց և ապահովեց հաղթանակը որակավորման փուլում, որի արդյունքներով ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում։

    Մեկ այլ մեկնարկային մենամարտում՝ 55 կգ քաշային կարգում, Դավիթ Բալեյանը 8:6 հաշվով հաղթեց լեհ Պշեմիսլավ Մրոզեկին։

    Ավելի վաղ, ևս Բաքվում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան առաջնությունում Հայաստանից ոսկե մեդալ նվաճեց Ջանես Նազարյանը, իսկ բրոնզե մեդալները` Արարատ Ավետիսյանը և Գևորգ Հարությունյանը։

  • Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Seaside Startup Summit Armenia 2026-ի շրջանակում կազմակերպված Government Day միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից:

     

    Government Day-ի շրջանակում անդրադարձ է կատարվել ՀՀ պետական կառույցներում թվային լուծումների ներդրմանը, ոլորտային մարտահրավերներին և պետական ծառայությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

     

    Նախարար Թորոսյանը խոսել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման գործընթացի մասին և ընդգծել ժամանակակից թվային գործիքների կիրառման կարևորությունը քաղաքացիներին արագ և հասցեական ծառայություններ մատուցելու գործում։

     

    Այս համատեքստում նախարարն անդրադարձել է e-work.am կայքի հնարավորություններին, որը թույլ է տալիս անմիջական կապ ապահովել աշխատանք փնտրողների և գործատուների միջև՝ միաժամանակ պարզեցնելով թափուր աշխատատեղերի որոնումը։ Արսեն Թորոսյանը շեշտել է նաև ԱՍՀ նախարարությունում ներդրված Spark.work հարթակի դերը՝ աշխատանքային գործընթացների կանոնակարգման և արդյունավետության բարձրացման գործում։

  • Նարեկ Կարապետյանի առանձնատանը խուզարկություններ են իրականացվում. ՔԿ

    Նարեկ Կարապետյանի առանձնատանը խուզարկություններ են իրականացվում։ Այդ մասին «Լուրերին» հայտնում են Քննչական կոմիտեից։

    Նախընտրական հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու և փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ։ 

  • ՀՀ-ն ունի գազի կարիք, Իրանը՝ հավելյալ էլեկտրաէներգիայի,…

    ՀՀ-ն ունի գազի կարիք, Իրանը՝ հավելյալ էլեկտրաէներգիայի,…