Category: FreeNews

  • Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը, ծառայողական լիազորություններն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, անձնական շահագրգռվածությունից ելնելով էական վնաս է պատճառել ՍՊ ընկերության իրավունքներին և օրինական շահերին։ Այդ մասին հայտնում են կոմիտեից:

     

    Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ ընկերությունը Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված ճանապարհային նշանների տեղադրման գնման մրցույթում ճանաչվել է հաղթող և կողմերի միջև կնքվել է համապատասխան պայմանագիր։ Սակայն քաղաքապետարանի պաշտոնատար անձը, նպատակ ունենալով գործել հօգուտ իր հետ փոխկապակցված մեկ այլ ՍՊ ընկերության, պայմանագրով չնախատեսված հիմքով մրցույթում հաղթած ընկերությունից պահանջել է 10 տարվա բանկային երաշխիք։ Այնուհետև, անտեսելով նշված պահանջի իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու գործընթացում նոր գնման ընթացակարգ սկսելու արգելքը, հիշյալ պաշտոնատար անձը նախաձեռնել է այն, որի արդյունքում ընտրված մասնակից է ճանաչել վերջինիս հետ փոխկապակցված ընկերությունը, և կնքվել է 75 մլն դրամ արժեքով պայմանագիր։

     

    Քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել: Նրա պաշտոնավարումը կասեցվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան:

  • Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար

    Հուլիսի 20-ին Կոտայքի մարզում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

     

    Զեկույցներով հանդես են եկել Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Հրազդանի, Կոտայքի, Չարենցավանի, Նաիրիի և Գառնիի տարածքային ստորաբաժանումների, Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի, ինչպես նաև Ոստիկանության գվարդիայի Կոտայքի և Հրազդանի պետական պահպանության բաժինների ղեկավարները՝ ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքներն ու օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։

     

     

    2026 թվականի առաջին կիսամյակում Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության կողմից գրանցվել է հանցագործության 240 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8 տոկոսով պակաս։

    Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունները: Աճել են պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Հաշվետու ժամանակահատվածում արձանագրված սպանության և սպանության փորձի բոլոր դեպքերը բացահայտվել են։

     

    Օպերատիվ միջոցառումների արդյունքում մարզի քրեական ոստիկանները բացահայտել են նաև սպանության նախապատրաստության մեկ դեպք։

    Հայտնաբերվել է դատական ակտերով սահմանված այլընտրանքային պատիժների չկատարման 3 դեպք։ Դրանց առնչությամբ ներկայացվել են հաղորդումներ, Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել՝ քրեական վարույթներ։

    Ընդհանուր առմամբ մարզում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնականում պայմանավորված են Պարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։

     

    Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի սպասարկման տարածքում գրանցվել է հանցագործության 363 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 19 տոկոսով ավելի։ Բացահայտման արդյունավետությունը կազմել է 87,1 տոկոս։ Միաժամանակ ավելացել են զենք-զինամթերքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հայտնաբերման, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը։

     

     

    Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ 20,1 տոկոսով պակաս հանցագործության դեպք է գրանցվել Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում։ 437 դեպքից բացահայտվել է 362-ը։ Բացահայտման արդյունավետությունը նվազել է՝ կազմելով 82,8 տոկոս։ 65,2 տոկոսով նվազել են նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։

    Առաջին կիսամյակի արդյունքներով՝ Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ չեն արձանագրվել։ Գրանցվել է հանցագործության 162 դեպք, ինչը 19,1 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Միաժամանակ նվազել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Բացահայտման արդյունավետությունը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը՝ կազմելով 93,2 տոկոս։

     

    Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի սպասարկման տարածքում գրանցվել է հանցագործության 258 դեպք, ինչը 16,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 73, իսկ տնտեսական գործունեության դեմ ուղղվածները՝ 77,8 տոկոսով։ Բացահայտման արդյունավետությունը զգալիորեն բարելավվել է՝ կազմելով 90,3 տոկոս՝ նախորդ տարվա 66,7 տոկոսի դիմաց։

     

    Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնում նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ արձանագրված հանցագործության դեպքերը 8,7 տոկոսով պակասել են։ 157 դեպքից բացահայտվել է 139-ը։ Բացահայտման արդյունավետությունը բարձրացել է կազմելով 88,5 տոկոս՝ նախորդ տարվա 76,2 տոկոսի դիմաց։ Նվազումը հիմնականում պայմանավորված է մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նվազմամբ։

     

     

    Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները բացահայտել են 153 հանցագործության դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 56139 արձանագրություն՝ նախորդ տարվա համեմատ 5896-ով ավելի։ Ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարները, նվազել դրանց հետևանքով զոհերը։

    Ոստիկանության գվարդիայի պահպանության Կոտայքի և Հրազդանի բաժիններում իրականացվել են պահպանվող օբյեկտների անվտանգության պատշաճ ապահովման աշխատանքներ։ Գվարդիայի ծառայողները բացահայտել են մի շարք հանցագործություններ, իսկ շրջիկ ծառայության ընթացքում իրականացրել՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման միջոցառումներ։

     

    Անդրադառնալով ներկայացված արդյունքներին՝ նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մարզային ստորաբաժանումների ծառայողներին կատարած աշխատանքի համար և անդրադարձել բացթողումներին։ Ընդգծվել է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ցուցանիշների հետագա բարելավման ուղղությամբ առավել թիրախային և հետևողական մոտեցումների ակտիվացումը։

    Արփինե Սարգսյանը հանձնարարել է անզիջում պայքար մղել քրեական ենթամշակույթի դեմ՝ կանխելով քրեական տարրերի ազդեցությունն ու տարածումը։ Կարևորելով հատկապես գիշերային ժամերին բակային տարածքներում խմբերով հավաքվելու ուղղությամբ կանխարգելիչ և օպերատիվ աշխատանքը՝ ՆԳ նախարարը հանձնարարել է Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ պարբերաբար իրականացնել շրջիկ և ուժեղացված ծառայություններ՝ հատկապես այն հատվածներում, որտեղ առկա են հանցավորության կամ քրեածին միջավայրի ձևավորման ռիսկեր։

     

    Նախարար Սարգսյանն ընդգծել է նաև օպերատիվ տեղեկությունների պարբերական թարմացման և դրանց որակի բարձրացման անհրաժեշտությունը։ Կարևորվել է նաև կադրային համալրման և մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքը։

     

    Նախարարը խիստ հանձնարարել է տարածքներում ապահովել թիրախային և կանխարգելիչ աշխատանք՝ յուրաքանչյուր համայնքի ու բնակավայրի առանձնահատկություններին համապատասխան, արագ արձագանքել առկա խնդիրներին և հետևողականորեն իրականացնել միջոցառումներ, որոնք կկանխեն իրավախախտումները՝ բարձրացնելով քաղաքացիների անվտանգության մակարդակը։

    Որպես իրականացված օպերատիվ աշխատանքի շոշափելի արդյունք՝ նախարարն առանձնացրել է սպանության նախապատրաստության դեպքի բացահայտումը, ինչպես նաև բազմաթիվ խուզարկությունների արդյունքում մեծաքանակ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը։ Արփինե Սարգսյանը հրահանգել է նշված ուղղությամբ էլ ավելի ակտիվացնել հետախուզական ու կանխարգելիչ միջոցառումները։

     

     

    Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում հանձնարարվել է բացահայտել և մշտադիտարկել իրացման ու օգտագործման հնարավոր վայրերը, կանխարգելել և նվազագույնի հասցնել համացանցի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքերը։

    Ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ դրանց կանխարգելման շղթան պետք է սկսվի վաղ հայտնաբերումից և շարունակվի մինչև յուրաքանչյուր դեպքի ամբողջական բացահայտում։ Հանձնարարվել է ապահովել պատշաճ վերահսկողություն և բռնության նոր դրսևորումները կանխելու նպատակով սերտորեն համագործակցել գործընկեր կառույցների հետ։

    Առանձին անդրադարձ է կատարվել անչափահասների մասնակցությամբ և նրանց նկատմամբ կատարվող հանցագործություններին։ Նախարարը շեշտել է, որ յուրաքանչյուր նման դեպքի անհրաժեշտ է արձագանքել անհապաղ և համակողմանիորեն՝ ապահովելով նաև ուսումնական հաստատությունների հետ ակտիվ համագործակցությունը։

     

    Արփինե Սարգսյանը հանձնարարել է քաղաքային հատվածներում առավել հետևողականորեն վերահսկել կվադրոցիկլների շահագործումը՝ բացառելու դրանց անօրինական օգտագործումն ու չթույլատրված հատվածներում երթևեկությունը՝ ապահովելով պատշաճ հանրային անվտանգություն։

     

    Նախարարը հետաքրքրվել է նաև Օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեության և իրականացված փոփոխությունների արդյունքներով՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր ահազանգի դեպքում գործել «Մեկ զանգ, արագ արձագանք» տրամաբանությամբ՝ ապահովելով քաղաքացիների պատշաճ, հարգալից և որակյալ սպասարկումը։

     

    Ամփոփելով՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանձնարարել է երկրորդ կիսամյակի ընթացքում հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման, հանրային անվտանգության ապահովման ուղղություններով առավել հասցեական պլանավորել անելիքներն, ինչը թույլ կտա արձանագրել դրական ցուցանիշների շարունակական աճ։

  • Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

    ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։

    Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով բերել էին ՔԿ՝ հարցաքննության:

    Երեկ՝ հուլիսի 21-ին, Ծառուկյանը շուրջ 10 ժամ հարցաքննվել էր, որից հետո նրան կրկին տեղափոխել էին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։

    Հիշեցնենք՝ հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ էին իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ 

    Ավելի ուշ՝ առանձնատան խուզարկության ավարտից հետո, Ծառուկյանը ձերբակալվել, տեղափոխվել էր Քննչական կոմիտե։ Հուլիսի 7-ին նա կալանավորվել է երկու ամսով։

    Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, թե ինչի համար է մեղադրվում Գագիկ Ծառուկյանը։

  • Նարեկ Կարապետյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից․…

    Նարեկ Կարապետյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից․…

  • ԿԸՀ-ն բավարարել է Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը:

    Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել են Գլխավոր դատախազությունից: Կառույցի մյուս միջնորդությունը՝ Կարապետյանին ազատությունից զրկելու մասին, դեռ քննարկվում է:

    Հիշեցնենք՝ փաստաբան Արամ Վարդևանյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին: Ալեքսանյանը մեղադրվում է հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։

  • Աիդա Ազատյանը դարձել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող

    Աիդա Ազատյանը դարձել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

     

    Շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևում երիտասարդ աղջիկների պայքարում հերթական փայլուն մրցելույթը ունենալով՝ Աիդա Ազատյանը որակավորման փուլում վաստակել է 561 միավոր և առաջին հորիզոնականով դուրս եկել կիսաեզրափակիչ։

     

    Կիսաեզրափակչում Ազատյանը 6։4 հաշվով հաղթել է ուկրաինացի մրցակցին և նվաճել եզրափակչի ուղեգիր։

    Թեժ մրցակցության պայմաններում հայ մարզուհին եզրափակիչ փուլում 8։6 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ՝ դառնալով Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն։

  • Թրամփը 60 երկրի ապրանքների նկատմամբ մաքսատուրք է սահմանել․…

    Թրամփը 60 երկրի ապրանքների նկատմամբ մաքսատուրք է սահմանել․…

  • Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն

    ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը հայտնում է հերթական զեղծարարության մասին: 

    «Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից։ Այս հաղորդագրությունների նպատակը մեկն է` հափշտակել ձեր ֆինանսական միջոցները։

    Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ. փոստը»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

    Վարչապետի համապատասխան որոշման համաձայն՝ նախարարը Թեհրանում հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

     

    Գործուղումից վերադառնալուց հետո Դավիթ Խուդաթյանը եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի այցի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։

  • ՀՀ-ն ու ԻԻՀ-ն էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված…

    ՀՀ-ն ու ԻԻՀ-ն էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված…