ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին

Written by

in

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել՝ չվստահելկասկածելի աղբյուրներից ստացված նամակներին:

«Հարգելի՛ քաղաքացիներ,

իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից տարբեր կազմակերպությունների և քաղաքացիների ուղարկվում են կեղծ էլեկտրոնային նամակներ։

Այդ նամակները կարող են պարունակել վնասաբեր կամ կեղծ հղումներ։

Հորդորում ենք նման նամակներ ստանալու դեպքում չսեղմել դրանցում առկա հղումները, չներբեռնել կցված ֆայլերը, չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ և արգելափակել ուղարկողին։

Եղե՛ք զգոն և մի՛ վստահեք անհայտ կամ կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին»,- ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *