Category: FreeNews

  • Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու կապակցությամբ

    ՀՀ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է ՀՀ ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու կապակցությամբ:

     

    «Շնորհավորում եմ ՀՀ ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործընկերներիս, ԱԺ նոր նախագահությանը` այդ պաշտոններում ընտրվելու կապակցությամբ։

     

    Մաղթում եմ արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի բարօրության»,- գրել է նա։

  • Սոցցանցերում սուպերմարկետներից մեկի անունից քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է

    Սոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունից շարունակվում է շրջանառվել կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկից։ Այդ մասին հայտնում են Կիբեռոստիկանությունից:

     

    «Կեղծ էջի նպատակը քաղաքացիների անձնական և բանկային տվյալներին տիրանալն ու նրանցից գումար հափշտակելն է։

     

    Հորդորում ենք՝

    չանցնել կասկածելի հղումներով,

    չտրամադրել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը և մեկանգամյա հաստատման կոդերը,

    մինչև որևէ գործողություն կատարելը՝ ստուգել էջի իսկությունը»,-  նշում են Կիբեռոստիկանությունից։

  • Շատ կարևոր հայտարարություն եմ անում. քաղաքական պատճառով…

    Շատ կարևոր հայտարարություն եմ անում. քաղաքական պատճառով…

  • Փոխխոսնակի ընտրությունից մինչև Մարտի 1, արտաքին քաղաքականություն․…

    Փոխխոսնակի ընտրությունից մինչև Մարտի 1, արտաքին քաղաքականություն․…

  • Մենք իրավունք չունենք հուսախաբ անել ՀՀ քաղաքացուն.Երեմյան

    Մենք իրավունք չունենք հուսախաբ անել ՀՀ քաղաքացուն.Երեմյան

  • Երևանում է TRIPP + առևտրային հիմնադրամը ղեկավարող Կոնստանտին…

    Երևանում է TRIPP + առևտրային հիմնադրամը ղեկավարող Կոնստանտին…

  • Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Բոնօստ» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Սարյան 16, տար․ 79, «Օստ. գինի և ուտելիք») իրականացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում առկա սննդատեսակներից: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:

     

    Լաբորատոր հետազոտությամբ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք. «տոլմա» և «խինկալի» արտադրատեսակների նմուշները մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ) ցուցանիշով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

     

    Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «տոլմա» և «խինկալի» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:

     

    Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

  • ՌԴ-ի պատկերացրած հարավկովկասյան ճարտարապետության մեջ մենք չպիտի Իրանի և Վրաստանի հետ պրոբլեմ ունենանք. Եղոյան

    «Համոզված եմ, որ ոչ խոյեցի մեկը Իրանի դեսպանին չի ասի՝ Խոյն իմ հայրենիքն է, ջավախեցի մեկը Վրաստանի դեսպանին չի ասի՝ Ջավախքն իմ հայրենիքն է: Շատ-շատ նուրբ, շատ զգույշ կլինեք դուք բոլորդ, մենք էլ, ի դեպ: Բայց Թուրքիայի հետ հարաբերություններում դուք զգույշ չեք՝ Մուշ, Արդահան, Կարս, Ադանա…, ինչքան խոսքը կտրում է, կարող է գնալ»:

    Այս մասին Ազգային ժողովի նիստում իր ելույթում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը և հարց ուղղել, թե որն է դրա պատճառը:

    «Պատճառը հետևյալն է. Ռուսաստանի տեսանկյունից Հարավային Կովկասում ՀՀ-ի համար սահմանված դերի մեջ չի մտնում Իրանի ու Վրաստանի հետ պրոբլեմ ունենալը: Ռուսաստանի տեսանկյունից իր պատկերացրած հարավկովկասյան ճարտարապետության մեջ մենք կարիք չպիտի ունենանք Իրանի և Վրաստանի հետ պրոբլեմ ունենալ: Դրա համար դուք (մենք էլ չենք ասի, բայց մենք այլ պատճառով չենք ասի, դուք՝ այլ պատճառով) չեք ասի, որովհետև դա էդ ճարտարապետության մասը չէ: Իսկ Թուրքիայի հետ, խնդրեմ, ինչ ուզում ես ասա, հետո իրենք կգան, կբարիշացնեն կամ չեն բարիշացնի, կզանգեն, մենք կարող ենք լինել միջնորդ, մենք բերենք քարտեզներ, մասնագիտական էս-էն-էն:

    Իսկ Իրանի հետ հարաբերություններում երաշխավորի կարիք չկա, որովհետև այդտեղ իրենք այլ հարաբերություններ ունեն, իսկ Թուրքիայի հետ՝ այլ հարաբերություններ»,- ասել է Եղոյանը:

  • Ո՞ւր են 300.000 ադրբեջանցիները. Ժողովրդին ահաբեկելու պատասխանը ո՞վ է տալու. Խաչատրյան

    Ո՞ւր են 300.000 ադրբեջանցիները. Ժողովրդին Վախեցնում էիք, որ ձայն կորզեի՞ք, Ժողովրդին ահաբեկելու պատասխանը ո՞վ է տալու:Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Միքայել Խաչատրյանը:

  • Սիրիան զորքեր է տեղափոխել Իրաքի հետ սահման

    Սիրիան զորքեր է տեղափոխել Իրաքի հետ սահման