Category: FreeNews

  • Բացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք

    Գագիկ Ծառուկյանին և Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով շորթման և փողերի լվացման համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նրանք, սպառնալիքի գործադրմամբ, լիբանանահայ գործարարից հափշտակել են ընկերության 50 տոկոս բաժնեմասը՝ շուրջ 2,5 մլն դոլար արժողությամբ, ապա փորձել օրինականացնել դրա հանցավոր ծագումը։ ՔԿ-ի փոխանցմամբ՝ երկուսն էլ արդեն կալանավորված են մեկ այլ քրեական վարույթի շրջանակում, ուստի այս գործով նրանց նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել։

    «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված համակողմանի և արդյունավետ նախաքննության արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Գ․Ծ․-ն 2008 թվականի ընթացքում ծանոթացել է լիբանանահայ գործարար Գ․Թ․-ի հետ և առաջարկել համատեղ իրականացնել ոսկյա զարդերի վաճառքի գործունեություն:

    Նշված գործունեությունը ծավալելու նպատակով ընկերությունը 2009 թվականին պետական գրանցում է ստացել, որտեղ 50-ական տոկոս բաժնեմասերով բաժնետերեր են գրանցվել Գ․Ծ․-ն և Գ․Թ․-ն, իսկ ընկերության գլխավոր տնօրեն է ընտրվել Ս․Ա․-ն։

    Դրան զուգահեռ, 2009 թվականի կեսերին Գ․Թ․-ն Գ․Ծ․-ին առաջարկել է Կոտայքի մարզի Ակունք գյուղում հիմնել խմելու ջրի գործարան՝ պայմանավորվելով հողը միասին գնել Ակունք գյուղում, որից հետո Գ․Ծ․-ն պարտավորվել է կառուցել գործարանի շենքը, իսկ Գ․Թ․-ն՝ կազմակերպել հոսքագծի գնումը և ՀՀ տեղափոխումը:

    2009 թվականի դեկտեմբերից մինչև 2010 թվականի օգոստոսի 5-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Գ․Թ․-ի կողմից ՀՀ է ուղարկվել ջրերի գործարանի գործարկման համար անհրաժեշտ 19 սարքավորումներ, իսկ փաթեթավորման սարքավորումը սահմանված ժամկետներում հնարավոր չի եղել առաքել՝ մատակարար ընկերության դրսևորած անգործության պատճառով։

    Դրանից հետո՝ 2010 թվականի օգոստոսի 17-ին, Ս․Ա․-ն ու Գ․Ծ․-ն խմբի կազմում, Գ․Թ․-ին պատկանող բաժնեմասը շորթման եղանակով հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, Գ․Ծ․-ի` Առինջ գյուղում գտնվող առանձնատան այգում Գ․Թ․-ի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են ստորագրել փաստաթղթեր, ինչի ազդեցության ներքո Գ․Թ․-ն նույն օրը նոտարի մոտ ստորագրել է պարտավորագիր և տվել լիազորագիր, որոնց հիման վրա 2011 թվականի մարտի 14-ին նրա կողմից լիազորված անձ Հ․Գ․-ի և Ս․Ա․-ի միջև կնքվել է «Բաժնեմասի առուվաճառքի մասին» պայմանագիր, որով Ս․Ա․-ին է փոխանցվել ընկերության` Գ․Թ․-ի կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը` այդ կերպ բռնություն գործադրելու սպառնալիքով կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2.5 մլն դոլարի շորթում:

    Այնուհետև, Գ․Ծ-ն և Ս․Ա․-ն, նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել ոսկյա զարդերի և ընկերության 50 տոկոս բաժնեմասի հանցավոր ծագումը, դրա գործունեությունը կապել են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների օրինական շրջանառություններին, իսկ ոսկյա զարդերն իրենց այլ օրինական եկամուտներին: Այսպիսով՝ օրինական գործարքի միջոցով փաստացի թաքցվել և խեղաթյուրվել է ընկերության նկատմամբ իրավունքի հանցավոր ծագումն ու իրական բնույթը՝ շորթմամբ ձեռք բերելու հանգամանքը՝ այդ կերպ կատարելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: 

    Հավաքված ապացույցների հիման վրա Գ․Ծ․-ի և Ս․Ա-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթումը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը՝ փողերի լվացումը):

    Նկատի ունենալով, որ Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ քրեական վարույթով Գ.Ծ.-ն և Ս.Ա.-ն կալանավորված են, նրանց նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել:

    Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։

  • ԵԱՏՄ-ում առկա տարաձայնություններից տուժում են բոլոր կողմերը.Լևոնյան

    ԵԱՏՄ-ում առկա տարաձայնություններից տուժում են բոլոր կողմերը.Լևոնյան

  • Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում

    Վարչապետը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում:

    «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով, 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտաքին հետախուզության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստիննե Գրիգորյանին վերանշանակել արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում»,- նշված է որոշման մեջ:

  • Խնդիր ենք դրել 2026-2031 թթ.-ին պետությանը վերադարձնել…

    Խնդիր ենք դրել 2026-2031 թթ.-ին պետությանը վերադարձնել…

  • Որպես անհետ կորած որոնվում է 1992 թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը

    Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1992 թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը։ Նա դուրս է եկել Ճամբարակ համայնքի իր բնակարանից և չի վերադարձել: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

     

    Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։

  • Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը:

     

    Վարչապետը Չոլպոն-Ատայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

  • Կառավարության 2026 թվականի օգոստոսի 6-ի հերթական նիստը…

    Կառավարության 2026 թվականի օգոստոսի 6-ի հերթական նիստը…

  • Երկրաշարժ Հայաստանի տարածքում – FreeNews

    Օգոստոսի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 11։54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07։54-ին), ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության (39.40⁰) և արևելյան երկայնության (45․81⁰) աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Նախիջևան՝ սահմանային գոտի Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3.0 մագնիտուդով երկրաշարժ։

    Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

    Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

    Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Սիսիան և Դաստակերտ քաղաքներում, ինչպես նաև Արևիս, Թանահատ, Թասիկ, Սալվարդ և Տորունիք գյուղերում 2-3  բալ ուժգնությամբ:

  • Քեռուս լավ լինելը պայմանավորված չի եղել իմ պաշտոն ունենալով….

    Քեռուս լավ լինելը պայմանավորված չի եղել իմ պաշտոն ունենալով….

  • ՀՀ-ն և Իրանը տարածաշրջանային առևտրի նոր ուղի են ուրվագծում….

    ՀՀ-ն և Իրանը տարածաշրջանային առևտրի նոր ուղի են ուրվագծում….