Category: FreeNews

  • Դուք ուզում եք ժողովրդին գործի ընդունել ձեզ մոտ, մենք ուզում ենք գործի ընդունվել ժողովրդի մոտ. Եղոյան

    «Մենք էլ ենք ուզում, որ Հայաստանը լինի ուժեղ պետություն, բայց մենք Հայաստանը չենք պատկերացնում որպես ուժեղ կծիկ պետություն, այլ որպես ուժեղ ցանց, որը հազարավոր թելեր ունի կապված, և եթե այդ թելերից 1-ը, 2-ը, 3-ը կտրես, այդ ցանցը մի քիչ կարող է թուլանալ, բայց չի պատռվի, իր կենսականությունը չի կորցնի»:

    Այս մասին ԱԺ-ի օգոստոսի 7-ի նիստին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով իշխանության և ընդդիմության տարբերություններին:

    «Մենք չենք ասում՝ ա՛ռ քեզ կոմբայն, տո՛ւր մեզ իշխանություն: Մենք այդպես չենք ասում: Մենք ասում ենք՝ ժողովո՛ւրդ ջան, կոմբա՞յն է պետք, ուրեմն պետք է աշխատենք բոլորով, ստեղծենք արժեք, ձեր գեներացրած հարկերով գնանք և գնենք կոմբայն, տանք ձեզ, մյուս տարի ավելի արդյունավետ աշխատեք, նոր հողեր մշակեք, նոր հողերով նոր արժեք և այդպես շարունակ:

    Մեր և ձեր տարբերությունը ո՞րն է՝ դուք ուզում եք ժողովրդին գործի ընդունել ձեզ մոտ, մենք ուզում ենք գործի ընդունվել ժողովրդի մոտ: Սա ֆունդամենտալ տարբերություն է: Դուք ուզում եք մարդկանց վարձով որպես ժողովուրդ գործի ընդունել, ասել, ա՛յ, դուք կլինեք մեր ժողովուրդը»,- շեշտել է նա՝ հավելելով, որ ընդդիմությունը ժողովրդին ասում է՝ մենք ձեզ կապահովենք գործով, դուք մեզ՝ ձայներով:

  • Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

    Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

    Շնորհավորական ուղերձում Ռիկսդագի խոսնակը նշել է, որ Շվեդիան և Հայաստանն ունեն գերազանց հարաբերություններ՝ ընդգծելով երկու երկրների միջև հասարակության բոլոր մակարդակներում ձևավորված համագործակցության և փոխանակումների պատմությունը։

    Անդրեաս Նորլենը համոզմունք է հայտնել, որ երկու խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որը հիմնված է ընդհանուր հիմնարար արժեքների և սկզբունքների վրա, շարունակելու է զարգանալ կառուցողական և դրական հունով։

  • Կտեսնեք, որ այն, ինչ ասացի, ինչ որ ժամանակ հետո վարչապետն…

    Կտեսնեք, որ այն, ինչ ասացի, ինչ որ ժամանակ հետո վարչապետն…

  • ԱԺ փոխնախագահի ընտրության քննարկումը՝ քաղաքական թեժ բանավեճերի…

    ԱԺ փոխնախագահի ընտրության քննարկումը՝ քաղաքական թեժ բանավեճերի…

  • Կաթողիկոսի գործով դատավորը ինքնաբացարկ հայտնեց․07․08․26/19․30/

    Կաթողիկոսի գործով դատավորը ինքնաբացարկ հայտնեց․07․08․26/19․30/

  • Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ

    Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 30-ին բավարարել է Սյունիքի մարզի դատախազության հայցն ընդդեմ Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանի:

    Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի նաև 4 միլիոն 454 հազար դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարը:

    Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, ուսումնասիրելով քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները, համաձայն որոնց՝ Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանը, համայնքային սեփականություն հանդիսացող էքսկավատորը 2018-2020 թվականներին տրամադրել է ՍՊ ընկերությանն ու շահագործումից ստացված 13 միլիոն 600 հազար դրամից 4 միլիոն 454 հազար դրամը հափշտակել է, 2026 թվականի մարտի 31-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տաթև համայնքին պատճառված վնասի գումարը Մուրադ Սիմոնյանից բռնագանձելու պահանջով:

  • ՌԴ-ի կողմից 5 միլիարդի զենքի վաճառքն Ադրբեջանին Հայաստանի համար սպառնալի՞ք էր, թե՞ սպառնալիք չէր. Ալեքսանյան

    «Դուք իշխանություն եք եղել, իշխանության մաս եք եղել, ՌԴ-ն Ադրբեջանին 5 միլիարդի զենք է վաճառել, Դաշնակցությունն այդ ամբողջ ընթացքում այստեղ խմբակցություն է ունեցել: 5 միլիարդի մահաբեր զենքեր են վաճառվել Ադրբեջանին: Բա Հանրապետական խմբակցությանը, պաշտպանության նախարարին հարցուպատասխանի ժամանակ կամ ձեր կոալիցիոն անդամ գործընկերներին հարցնեիք՝ դա սպառնալի՞ք է, թե՞ սպառնալիք չէ»:

    Այս մասին Կառավարության՝ օգոստոսի 7-ի նիստի ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին, թե արդյոք ՌԴ-ն սպառնալի՞ք է ՀՀ-ի համար, թե՞ սպառնալիք չէ:

    «5 միլիարդի զենքի վաճառքը սպառնալի՞ք էր, թե՞ սպառնալիք չէր: Ձեզ եմ հարցնում, տիկի՛ն Վարդանյան: Ակնհայտ է, որ սպառնալիք էր: Բա ո՞նց եք դիմագրավել այդ սպառնալիքին, ասեմ՝ ոնց: Ձեր և Հանրապետական խմբակցության գործընկերները ասել են՝ դա բիզնես է: Այդպես եք դիմագրավել այդ սպառնալիքին: Ի՞նչ կա, բիզնես է, էլի:

    Ոնց որ մենք հիմա ենք ասում»,- ասել է Ալեքսանյանը:

  • Մինչ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունեցել վարչապետների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։ Վերջինիս, բացի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վարչապետներից, մասնակցել են նաև Իրանի, Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչները։

    Կառավարությունից հայտնում են, որ մինչ նիստը տեղի է ունեցել վարչապետների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը։

     

     

     

     

     

     

     

  • ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան 07.08.2026 #ուղիղ

    ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան 07.08.2026 #ուղիղ

  • 14 կիլոմետրից ավելի նոր ջրագծեր. Արմավիրի մարզի երեք համայնք՝…

    14 կիլոմետրից ավելի նոր ջրագծեր. Արմավիրի մարզի երեք համայնք՝…