Ինչպիսին է Հայաստանի էներգետիկ անկախությունը
Category: FreeNews
-
Ֆրանսիան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության…
Ֆրանսիան ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության…
-
Գայի և Ս. Շահումյանի արձանները՝ ապամոնտաժե՞լ, թե՞ ոչ
Գայի և Ս. Շահումյանի արձանները՝ ապամոնտաժե՞լ, թե՞ ոչ
-
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը».ԲՏԱ…
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը».ԲՏԱ…
-
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով։
Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր խաղաղության առաջին տարեդարձն է»:
-
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»՝ աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԲՏԱ նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Աննկարագրելի ուրախությամբ հայտնում եմ, որ քիչ առաջ Հրազդանում բացվեց Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»՝ աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը։
Կեցցե՛ մեր չքնաղ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հրազդանում կգործարկվի Firebird ընկերության 500 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության տվյալների կենտրոնը, որը տարածաշրջանում ամենամեծն է լինելու: Ծրագրի 2-րդ փուլը գործարկելուց հետո ներդրումների ծավալը կկազմի մոտ 5 միլիարդ դոլար։ Այդպիսով՝ Հայաստանը կներառվի ոլորտում առաջատար աշխարհի 5 երկրների ցանկում և կդառնա արհեստական բանականության համաշխարհային հանգույց:
-
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է 2023 թվականին Երևանում Սողոմոն Վլասյանի սպանության պատվիրատուի բացահայտման մասին։ Ըստ ՔԿ-ի՝ սպանությունը կազմակերպել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը՝ իր անվտանգության աշխատակից Գ․Հ․-ի միջոցով։ Արգամ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, իսկ օգոստոսի 8-ին նա ձերբակալվել է։ Քննչական կոմիտեն այժմ հրապարակել է Արգամ Աբրահամյանի ձերբակալության կադրերը։
-
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը կանխատեսել է լոլիկի, կաղամբի և սոխի բերքատվությունը
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է բանջարանոցային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը։
Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2026թ. բանջարանոցային մշակաբույսերի հանրապետական միջին բերքատվությունը 1 հեկտարից սպասվում է՝
-լոլիկ 39-41տոննա,
-կաղամբ 35-37տոննա,
-սոխ 24,5-25,5տոննա,
-մնացած բոլոր բանջարանոցայինները միասին (վարունգ, սմբուկ, տաքդեղ, լոբի և այլն) 20-21տոննա։