Category: FreeNews

  • Արամ Վարդևանյանն ընտրվել է 9-րդ գումարման ԱԺ փոխնախագահ

    Արամ Վարդևանյանն ընտրվել է 9-րդ գումարման ԱԺ փոխնախագահի պաշտոնում՛:

    Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 53 պատգամավոր, հենց այդքան ձայն էր պետք ընտրվելու համար: Դեմ քվեարկողներ չեն եղել:

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ինչպես ավելի վաղ հայտնել է, անհրաժեշտ ձայներով կողմ է քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու համար:

    Հիշեցնենք՝ իշխող ուժից Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն արդեն ընտրվել են ԱԺ փոխնախագահներ:

  • ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան 10.08.2026 #ուղիղ

    ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան 10.08.2026 #ուղիղ

  • Խորհրդարանը շարունակում է քննարկել Վարդևանյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրելու հարցը

    9-րդ գումարման խորհրդարանն արդեն երկրորդ շաբաթն է՝ շարունակում է աշխատանքը:

    Մի քանի նիստ անընդմեջ ԱԺ-ում քննարկվում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին ԱԺ փոխխոսնակներից մեկի պաշտոնում ընտրելու հարցը:

    Օգոստոսի 6-ին իշխող «Քաղաքացիական պայնանագիր» խմբակցության պատգամավորները հարցեր էին հղում Վարդևանյանին, հաջորդ օրը՝ օգոստոսի 7-ին, պատգամավորները հանդես են եկել ելույթներով: Նիստը դեռ չավարտված, խմբակցությունը լքել էր ԱԺ նիստերի դահլիճն ու ուղևորվել դատարան՝ Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան) և մյուս եպիսկոպոսներին առնչվող դատավարությանը ներկա գտնվելու:

    Հիշեցնենք, որ իշխող ուժից Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն արդեն ընտրվել են ԱԺ փոխնախագահներ:

    Արամ Վարդևանյանը կդառնա երրորդ փոխնախագահը, եթե նրան ընտրեն:

  • Ռուսաստանը սպառնում է, ընդդիմությունը լռո՞ւմ է

    Ռուսաստանը սպառնում է, ընդդիմությունը լռո՞ւմ է

  • Վարչապետի որոշումներով՝ ԲՏԱ փոխնախարարն ու Քաղշինկոմիտեի փոխնախագահն ազատվել են պաշտոններից

    ՀՀ Վարչապետի որոշումներով՝ ԲՏԱ փոխնախարարն ու Քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահն ազատվել են պաշտոններից:

    «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սիմոնյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասվում է որոշումներից մեկում:

    «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արման Պետրոսյանին 2026 թվականի օգոստոսի 10-ից ազատել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասվում է մյուս որոշման մեջ:

  • Ընդդիմությունը ընտրակաշառքի միջոցով է հայտնվել Խորհրդարանում….

    Ընդդիմությունը ընտրակաշառքի միջոցով է հայտնվել Խորհրդարանում….

  • Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ. #ուղիղ

    Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ. #ուղիղ

  • Օրը սկսեցի հեծանվային զբոսանքով՝ Իսիկ Կուլ լճի ափերին․ վարչապետ

    Աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող  վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ 

    «Օրը սկսեցի Իսիկ Կուլ լճի ափերին 30 կիլոմետր հեծանվավազքով»։

  • Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք. Փաշինյան

    ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներից է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի երաշխավորումը: Հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Ղրղզստանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում: Հայաստանի ղեկավարը ցավով արձանագրել է, որ սկզբունքը երբեմն գործում է ոչ ամբողջությամբ:

    «Առանձին սահմանափակումներ և վարչական մեթոդներ խոչընդոտում են ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը՝ նվազեցնելով բիզնեսի վարման կանխատեսելիությունը: ՀՀ-ն մշտապես երաշխավորում է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների տնտեսվարողների համար ոչ խտրական, բարենպաստ պայմաններ: Եվ ակնկալում ենք, որ նման մոտեցում գործի ԵԱՏՄ ամբողջ տարածքում: Մենք համարում ենք սկզբունքորեն կարևոր, որ ապրանքների ներմուծման վրա ազդող որոշումները անդամ պետություններում կայացվեն ԵԱՏՄ օրենքների և իրավասու մարմինների միջև կառուցողական գործակցության պայմաններում: Հակառակ մոտեցումը բացասաբար կանդրադառնա ԵԱՏՄ զարգացման և միության նկատմամբ պետությունների քաղաքացիների ու գործարար շրջանակների վերաբերմունքի վրա: Դա ժամանակի ընթացքում դառնում է ոչ թե առանձին պետության, այլ ամբողջ միության խնդիրը: Հարկավոր է ամրապնդել փոխվստահությունը: ԵԱՏՄ նպատակներին դեռ չենք հաասել, ուստի գործնականում պետք է արագացնենք մեխանիզմների համաձայնեցումը:

    ՀՀ-ն ի գիտություն է ընդունել ԵԱՏՄ չորս երկիրների ղեկավարների 2026-ի մայիսի 29-ի հայտարարությունը, որով աջակցություն են հայտնում Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարին: Ինչպես հայտնի է 2025-ին ՀՀ-ն ընդունել է օրենք, որով մեկնարկել է եվրամիությանն անդամակցելու գործընթացը: Այդ օրենքի ընդունման ռազմավարական նպատակը Հայաստանի համար այլընտրանքային զարգացման ուղղություն ստեղծելն է: Մենք հասկանում ենք որ միաժամանակ հնարավոր չէ լինել Եվրասիական տնտեսական միության և եվրոպական միության անդամ սակայն օրենի ընդունումը դեռ չի նշանակում որ ՀՀ-ն այսօր իրական հնարավորություն ունի դառնալու ԵՄ անդամ: Դրա համար անհրաժեշտ կլինի նաև ԵՄ անդամ պետությունների համաձայնությունը և ՀՀ քաղաքացիների որոշումը: Նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ կլինի պաշտոնապես դիմել ԵՄ-ին՝ անդամակացելու հայտով: Այնուհետ ՀՀ-ն պետք է ստանա ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ: Առնվազն այս փուլերը չանցնելու դեպքում հանրաքվե անցկացնելու բովանդակային իմաստը նշանակություն չի ունենա: Դա կնշանակի որ մենք մեր քաղաքացիներից ակնկալում ենք պատասխանել մի հարցի, որն այս պահին դեռ գոյություն չունի: Այլ կերպ ասած՝ կակնկալենք որ ՀՀ քաղաքացիները ընտրություն կատարեն երկու այլընտարնքների միջև, որոնցից մեկն այս պահին գոյություն չունի: Դա անհարգալից վերաբերմունք կլինի մեր քաղաքացիների հանդեպ, և չի ունենա բավարար լեգիտիմություն»,- նշել է նա:

    «Հայաստանի Հանրապետությունը ելնում է այն սկզբունքից, որ Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք։ Մենք համոզված ենք, որ ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ։

     

    Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հանդես եկա ելույթով»,- Ֆեյսբուքում տեսանյութին կից գրել է վարչապետը:


  • Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին

    Աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնել ենք, Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։

    Նիստից հետո ՀՀ վարչապետը պատասխանել է ռուսական լրատվամիջոցների հարցերին:

    Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջերում և տեսանյութ հրապարակել: