Արամ Վարդևանյանը՝ ԱԺ փոխնախագահ
Category: FreeNews
-
Արմեն Ղազարյանը նշանակվել է ԱԺ-ում Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 10-ի N 689-Ա որոշմամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Կառավարության ներկայացուցիչ։
Որոշման համաձայն՝ Ղազարյանը ԱԺ-ում Կառավարության ներկայացուցիչ կլինի «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս։
Որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը։
-
ՀՀ վարչապետը շարունակում է բարձր պաշտոններում նշանակել արտերկրում կրթվածներին. նոր նշանակում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 10-ի որոշմամբ Շահանե Մնացականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։
Այսպիսով, ինչպես հայտարարել էր ՀՀ վարչապետը, արտերկրում կրթություն ստացած հայերը շարունակում են նշանակվել բարձր պաշտոններում:
«Արմենպրես»-ը ներկայացնում է Շահանե Մնացականյանի կենսագրությունը:
Շահանե Մնացականյանը ծնվել է 1989 թվականի հուլիսի 10-ին Երևանում։
1996 թվականից միջնակարգ կրթությունը ստացել է Չարենցի և Բելինսկու անվան դպրոցներում։
2005-2006 թվականներին կրթությունը շարունակել է ԱՄՆ-ում՝ Washington Township High School-ում։
2006–2013 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ստանալով բժշկագիտության բակալավրի աստիճան։
2013–2015 թվականներին նույն համալսարանում սովորել է հանրային առողջապահության մագիստրոսական ծրագրով։
2015–2017 թվականներին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետում և ստացել հանրային առողջապահության մագիստրոսի աստիճան։
2020–2021 թվականներին սովորել և ավարտել է Հարվարդի բժշկական դպրոցի «Անվտանգություն, որակ, ինֆորմատիկա և առաջնորդություն» հետբուհական հավաստագրման ծրագիրը։
2024–2025 թվականներին սովորել է ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում՝ «Համաճարակաբանություն» մասնագիտությամբ և ստացել բժշկի դիպլոմ։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2015 թվականից։
2015–2018 թվականներին աշխատել է ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում՝ որպես որակի ապահովման մենեջեր։
2018–2020 թվականներին աշխատել է «Ուիգմոր Քլինիք» ՓԲԸ-ում՝ որպես որակի մենեջեր։
2019–2022 թվականներին համակարգել է «EcoSence Laboratories»-ի գիտական ծրագրերը։
2020–2024 թվականներին աշխատել է «Ուիգմոր Քլինիք» ՓԲԸ-ում՝ որպես փոխտնօրեն, 2022–2025 թվականներին եղել է «Ուիգմոր Գրուպ» ՓԲԸ-ի՝ Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի գործառնական գծով փոխտնօրեն, և մինչև 2026 թվականը զբաղեցրել է «Ուիգմոր Քլինիք» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը:
2021–2022 թվականներին աշխատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանի գրասենյակում՝ որպես լաբորատորիայի ազգային խորհրդատու։
2026 թվականից զբաղեցրել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնը։
Զբաղվել է նաև դասախոսական աշխատանքով:
2023–2025 թվականներին դասավանդել է Առաջնորդության և նորարարության ակադեմիայում` առողջապահության ոլորտում որակի կառավարման և այլ թեմաներով։
2017–2019 թվականներին եղել է Ամերիկյան մանրէաբանների ասոցիացիայի Հայաստանի երիտասարդ դեսպանը։ Այդ ընթացքում մասնակցել է Հայաստանի երիտասարդ գիտնականների ցանցի ստեղծմանը, գիտական համագործակցությունների զարգացմանը և մասնագիտական աշխատարանների կազմակերպմանը։
ԱՄՆ-ի FSA FLEX ապագա առաջնորդների փոխանակման ծրագրի շրջանավարտ է (2005–2006թթ.)։
Իրականացրել է նաև կամավորական աշխատանք: Մասնակցել է միջազգային մասնագիտական վերապատրաստումների և գիտաժողովների։ Հեղինակ և համահեղինակ է առողջապահության և վարակիչ հիվանդությունների ոլորտներին վերաբերող գիտական հրապարակումների։
Ամուսնացած է, ունի երեք դուստր։
-
Երևանի Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին
Օգոստոսի 10-ին Երևանում ՝ ժամը 11։20-ի սահմաններում, տեղեկություն է ստացվել, որ Նար-Դոս փողոցի 21 շենքի բակում դի կա։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հայտնաբերվածը Երևանի բնակիչ, 79-ամյա Անժիկ Ս.-ի դին է։
Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։
-
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ․10․08․26/11․30/
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ․10․08․26/11․30/
-
Արամ Վարդևանյանն ընտրվել է 9-րդ գումարման ԱԺ փոխնախագահ
Արամ Վարդևանյանն ընտրվել է 9-րդ գումարման ԱԺ փոխնախագահի պաշտոնում՛:
Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 53 պատգամավոր, հենց այդքան ձայն էր պետք ընտրվելու համար: Դեմ քվեարկողներ չեն եղել:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ինչպես ավելի վաղ հայտնել է, անհրաժեշտ ձայներով կողմ է քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու համար:
Հիշեցնենք՝ իշխող ուժից Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն արդեն ընտրվել են ԱԺ փոխնախագահներ:
-
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան 10.08.2026 #ուղիղ
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան 10.08.2026 #ուղիղ
-
Խորհրդարանը շարունակում է քննարկել Վարդևանյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրելու հարցը
9-րդ գումարման խորհրդարանն արդեն երկրորդ շաբաթն է՝ շարունակում է աշխատանքը:
Մի քանի նիստ անընդմեջ ԱԺ-ում քննարկվում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին ԱԺ փոխխոսնակներից մեկի պաշտոնում ընտրելու հարցը:
Օգոստոսի 6-ին իշխող «Քաղաքացիական պայնանագիր» խմբակցության պատգամավորները հարցեր էին հղում Վարդևանյանին, հաջորդ օրը՝ օգոստոսի 7-ին, պատգամավորները հանդես են եկել ելույթներով: Նիստը դեռ չավարտված, խմբակցությունը լքել էր ԱԺ նիստերի դահլիճն ու ուղևորվել դատարան՝ Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան) և մյուս եպիսկոպոսներին առնչվող դատավարությանը ներկա գտնվելու:
Հիշեցնենք, որ իշխող ուժից Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն արդեն ընտրվել են ԱԺ փոխնախագահներ:
Արամ Վարդևանյանը կդառնա երրորդ փոխնախագահը, եթե նրան ընտրեն:
-
Վարչապետի որոշումներով՝ ԲՏԱ փոխնախարարն ու Քաղշինկոմիտեի փոխնախագահն ազատվել են պաշտոններից
ՀՀ Վարչապետի որոշումներով՝ ԲՏԱ փոխնախարարն ու Քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահն ազատվել են պաշտոններից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սիմոնյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասվում է որոշումներից մեկում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արման Պետրոսյանին 2026 թվականի օգոստոսի 10-ից ազատել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասվում է մյուս որոշման մեջ: