Կրեմլը հրամայել է հավաքագրել 409 000 պայմանագրային զինծառայող․Financial…
Category: FreeNews
-
Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվել է
«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ալիկ Ալեքսանյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է։ Այս մասին 1lurer.am-ին հայտնում են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ Ալիկ Ալեքսանյանը հունիսի 3-ին կալանավորվել էր: Սամվել Կարապետյանի հետ կապակցված ընկերությունները հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերած՝ 1.6 մլրդ դրամ, 230 հազար եվրո և 75 հազար դոլար նվիրատվություն են արել «Մեր ձևով» ՀԿ-ին: Քննչական կոմիտեն բացահայտել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափի փողերի լվացման դեպք:
-
Երևանի հանրային տրանսպորտի ավտոբուսներից մեկում քաղաքացի է մահացել
Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել թիվ 67 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում:
Տիգրան Մեծի պողոտայում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հաշված րոպեներ անց ժամանած Շտապօգնության ծառայությանը չի հաջողվել փրկել ուղևորի կյանքը, և արձանագրվել է վերջինիս մահը։
«Ցավակցում ենք քաղաքացու ընտանիքին և հարազատներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
-
Դատապարտում եմ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը. Ջուլհակյան
Դատապարտում եմ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը. Ջուլհակյան
-
Ինչպես է Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի առողջական վիճակը
Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի խաղահրապարակի մոտ օգոստոսի 10-ին հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա CPAP սարքի միջոցով է շնչում։ Առողջական վիճակը բավարար է։
Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից:
Հիշեցնենք՝ նորածինը հայտնաբերվել էր Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ՝ թիթեղների տակ։ Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
-
Երկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում…
Երկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում…
-
Կոյուղատարների հիմնարար վերակառուցում՝ Երևանից մինչև Վեդի
Կոյուղատարների հիմնարար վերակառուցում՝ Երևանից մինչև Վեդի
-
Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցվել. ԱԳՆ-ի արձագանքը
Արտգործնախարարությունը ադրբեջանական բանտում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին, հանդիպման առաջարկ է փոխանցել բանավոր:
Այս մասին «Ազատությանը» փոխանցել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Ռուբեն Վարդանյանի կինն ավելի վաղ տեղեկացրել էր, թե Կառավարությունից որևէ մեկը իր հետ կապ չի հաստատել, թեև այդ մասին հայտարարվել էր:
ԱԳՆ-ից «Ազատությանը» պարզաբանել են, որ Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկը մինչև այդ արդեն քննարկվել էր, փաստացի փոխանցվել վերջինիս հայտարարությունից հետո:
Հարցին, թե ԱԳՆ-ից կոնկրետ ով է հանդիպելու Վերոնիկա Զոնաբենդին, ԱԳՆ խոսնակը նշել է, որ «հանդիպումը կկազմակերպվի իրավասու գերատեսչությունների կողմից համագործակցաբար»:
«Ազատության» տեղեկություններով՝ այս պահին համաձայնեցվում են հանդիպման ժամկետները:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
-
Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք գյուղում գտնվող վարելահողը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով #հատիկառհատիկ շարքի հերթական նորությունը:
«Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք գյուղում գտնվող 4.73 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը: Կադաստրային արժեքը՝ 4 միլիոն 564 հազար դրամ»,- հայտնել է Կառավարության ղեկավարը:
-
Հայաստանի տեղը համաշխարհային ԱԲ քարտեզի վրավ․10․08․26/19․30/
Հայաստանի տեղը համաշխարհային ԱԲ քարտեզի վրավ․10․08․26/19․30/