Category: FreeNews

  • 2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվան են. նախագահը՝ վարչապետին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

    Նախագահ Վահագն Խաչատուրյան – Պարոն վարչապետ, ուրախ եմ այս հանդիպման համար: Մենք առիթներ ունեցել ենք խոսել ընտրություններից, իհարկե, շատ անգամ ենք խոսել, բայց շատ կարևոր է այսպես պաշտոնական, հրապարակային խոսել, որ նաև այս ֆորմատով մեր գնահատականները ներկայացվեն։

    Նախևառաջ ուզում եմ շնորհավորել բոլորիս՝ Հայաստանի Հանրապետությունում հերթական համապետական մակարդակով ժողովրդավարական ընտրությունների անցկացման առիթով, որովհետև այն, ինչ 2021 թվականին էր, դրանից հետո բոլորը, կներեք, որ այդպես եմ ասում, բայց բոլոր դեպքերում մտածում են, որ հերթական արտահերթ է, ոչ թե հերթական է լինելու, այլ արտահերթ ընտրություններ են լինելու: Բայց կյանքը ցույց տվեց, որ երբ իշխանությունը հստակ մոտեցումներ ունի, ծրագիր ունի, նպատակներ ունի և դրանք իրականացնում է, քաղաքական ինստիտուտներն ու պետական ինստիտուտներն աշխատում են, և մենք եկել ենք հերթական ընտրությունների հանգրվանին, որը շատ կարևոր էր:

    Այս առումով, 2026 թվականի ընտրությունները Հայաստանի Հանրապետության քաղաքական զարգացման նոր հանգրվանն են։ Պիտի սա էլ գնահատենք, և այդ առումով շատ կարևոր էր նաև, որ մեր քաղաքացիներն ականջալուր եղան և ակտիվ մասնակցություն ունեցան: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել նաև Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, ովքեր ակտիվորեն մասնակցեցին ընտրություններին և իրենց ձայնը տվեցին քաղաքական այն ուժին, որն այսօր մեծամասնություն է կազմում խորհրդարանում: Այս առումով, ուզում եմ շնորհավորել Ձեզ անձամբ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որ արժանացան մեր քաղաքացիների վստահությանը, և մեծամասնության ձայնի իրավունքով այսօր ձևավորվել է Ազգային ժողով, որը նաև կառաջնորդի մեզ առաջիկա հինգ տարիներին:

    Բայց մի կարևոր հանգամանքի եմ ուզում ուշադրություն դարձնել, որովհետև ինքս երկար ժամանակ հասարակություն-իշխանություն հարաբերություններով զուտ գիտական մակարդակով զբաղվում էի և ուզում էի հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունենում և ինչպես է իրագործվում։ Տվյալ դեպքում այս ընտրությունները դրա արդյունքն էին, որ դա մի կողմից հինգ տարվա աշխատանքների գնահատականն էր, մյուս կողմից՝ այն սպասելիքների գնահատականները, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել էր ժողովրդին այս նախընտրական քարոզարշավի ժամանակ։

    Եվ հիմա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքացիների կողմից քվեներ է ստացել, որով առաջնորդվելու է Կառավարությունը, ձևավորվող իշխանությունը, որն ուղղորդելու է մեզ դեպի այնպիսի մի ապագա, որտեղ մենք, այսինքն՝ քվեարկողները վստահ ենք, որ Հայաստանում ունենալու ենք ավելի անվտանգ միջավայր, իսկապես բարեկեցիկ երկիր ենք դառնալու, և այդ բոլոր ծրագրերը, որոնք ներկայացվել են, իրականություն են դառնալու:

    Վերջին հանգամանքը՝ սա էլ եմ ուզում առանձնահատուկ նշել, որ մենք իսկապես խաղաղ պայմաններում ենք ընտրություններ անցկացնում, Հայաստանում հաստատվել է խաղաղություն: Մենք կարողացել ենք, իշխանությունը, ես ի նկատի ունեմ, տվյալ դեպքում՝ Կառավարությունը և Դուք՝ Ձեր վարած հավասարակշռված արտաքին քաղաքականությամբ, կարողացել եք հասնել մի այնպիսի իրավիճակի, որ մենք հիմա հարևանների հետ, ըստ էության, այլևս վիճելի խնդիրներ չունենք, որոնք կարող են պատերազմական իրավիճակներ ստեղծել: Ընդհակառակը՝ այսօր ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ իրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ վերջնականապես դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բարիդրացիական հարաբերություններ հաստատել և միմյանց օգտակար լինել։

    Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ, մեծարգո պարոն նախագահ, շնորհավորանքների համար և ուրախ եմ այս հանդիպման առիթով։

    Այո, տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրություններ, և «Քաղաքացիական պայմանագիրն» ունի խորհրդարանում մանդատների մեծամասնություն և կձևավորենք Կառավարություն: Իհարկե ընտրությունները բավականին բուռն անցան, և սա նաև մեզ համար և ինձ համար էլ շատ կարևոր էր որպես հարթակ՝ ակտիվացնելու ժողովրդի, քաղաքացիների հետ ուղիղ շփումները, և նաև շատ մեծ տեղեկատվություն ստացանք այս ընթացքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ՝ քաղաքացիների գնահատականների, տպավորությունների, կարծիքների մասին։

    Իհարկե միանշանակ է, որ քաղաքացիները պաշտպանում են խաղաղության օրակարգը, և հաստատված խաղաղությունն էական դեր է ունեցել քաղաքացիների քվեարկության հարցում, և իմ տպավորությամբ նաև, իհարկե, դպրոցաշինության ծրագրերը, մանկապարտեզաշինության ծրագրերը, այն կապիտալ ներդրումները, որ Կառավարությունը լայնածավալ ձևով իրականացնում է և իհարկե սոցիալական բարեփոխումները: Բայց, իհարկե, ընտրությունների արդյունքում մենք առերեսվել ենք նաև մի շարք խնդիրների, որոնց վերաբերյալ քաղաքացիների շրջանում նյարդ և քննադատություն կան Կառավարության հասցեին, պետության հասցեին, անձամբ իմ հասցեին:

    Իհարկե, այդ պրոբլեմները, առաջին հերթին, վերաբերում են արդարության և արդարադատության ոլորտին: Ինչքան էլ մի քիչ անհարմար է ինձ համար դա ասել, որովհետև հասկանում եմ, որ հաջորդիվ ձևակերպվում է հետևյալ հարցը, թե ութ տարվա մեջ ինչո՞ւ այդ խնդիրները լուծված չեն։ Այստեղ ես, իհարկե, ունեմ նաև բացատրություններ և պարզաբանել եմ, այդ թվում՝ այն սահմանադրական անձեռնմխելիությունների պատճառով, որ դատական որոշ հատվածներում մենք ունենք:

    Բայց ընդհանուր առմամբ, իհարկե, այս ընտրություններն ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ, ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ մենք, իհարկե, անխուսափելիորեն պետք է մտածենք: Եվ ընտրությունների ընթացքում ի հայտ եկած թե՛ դրական, թե՛ բացասական երևույթներին մեր արձագանքը հետևյալն է՝ մենք պետք է բարեփոխումների գործընթացը շարունակենք և ակտիվացնենք, և ընդհակառակը՝ առիթից օգտվենք և ռեսթարթի ենթարկենք մեր բարեփոխումների ամբողջ օրակարգը հակակոռուպցիոն պայքարից սկսած՝ շարունակած ինստիտուցիոնալ և տնտեսական բարեփոխումներով: Իհարկե, դրա համար մենք բավարար էներգիա և մանդատ ենք ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից: Եվ ինձ համար ակնհայտ է, որ մենք նորից պետք է վերանայենք բարեփոխումների մեր օրակարգը, տեսնենք ինչն է, որ բավարար չափով արդյունավետ չի եղել, և մեր ռազմավարական խնդիրները չեն լուծվել, և փորձենք այդ խնդիրները լուծելու լրացուցիչ գործոններ ու որոշումներ կայացնել:

    Մի բան ակնհայտ է, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում անշրջելի է: Ժողովրդավարություն ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Իհարկե մտահոգիչ է, որ ժողովրդից իշխանությունը վերցնելու փորձեր են դրսևորվել, բայց նաև կարևոր է, որ, այնուամենայնիվ, այդ դրսևորումներն ի վիճակի չեն եղել իրենց համար ցանկալի արդյունքների հասնել: Ընդհակառակը՝ մեզ համար բացահայտել են դաշտը, և մենք ավելի հասցեական և արդյունավետ կարող ենք գործել, որպեսզի հետագա ընտրություններում նմանօրինակ երևույթները բացառվեն։

    Իհարկե խնդիր է նաև ընտրական համակարգի հետագա լավարկումը, կուսակցությունների, լրատվամիջոցների, կազմակերպությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովումը և այլն: Բայց, իհարկե, հիմնական մեր նախընտրական ուղերձը տարեկան միջինում 6% տնտեսական աճ ապահովելն է, և մենք պետք է դրա շուրջ աշխատենք: Եվ, ճիշտն ասած, դա իրատեսական եմ համարում՝ նաև տեսնելով և զգալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տրամադրվածությունը՝ աշխատելու և աշխատանքով բարեկեցություն ստեղծելու սեփական ընտանիքների և այսպիսով՝ նաև երկրի, պետության համար, ինչը, իհարկե, շատ կարևոր է:

    Պետք է ասեմ, որ ընտրություններից հետո մենք տնտեսական ակտիվացում ենք նկատում, ինչը նշանակում է նաև, որ ընտրությունների արդյունքները նաև որոշակի ոգևորություն են բերել: Չնայած ընտրությունների ընթացքում, գիտեք, ԵԱՏՄ-ի հետ կապված որոշակի խնդիրներ առաջացան, բայց, այնուամենայնիվ, այնտեղ, որտեղ առաջանում են պրոբլեմներ, այդ պրոբլեմները նաև նոր հնարավորություններ են բերում, այդ թվում՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը տրանսֆորմացնելու բալանսավորված և բալանսավորման տնտեսական քաղաքականությամբ, ինչի երևույթները տեսնում ենք։ Սա չի նշանակում, որ դժվարություններ չեն լինելու, ես կարծում եմ, որ դժվարությունն ընդհանրապես միշտ և ամեն օր գոյություն ունի, խնդիրն այն է, թե մենք ինչքանով ենք ի վիճակի կառավարել այդ դժվարությունները: Ես համոզված եմ, որ կկառավարենք բարեհաջող, այդ թվում՝ Ձեր աջակցությամբ:

    Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել նախորդող շրջանում Կառավարության գործունեությանը Ձեր աջակցության համար: Առաջիկայում, իհարկե, առիթ կունենանք խոսելու արդեն նոր ձևավորվող Կառավարության մասին, նաև նոր ձևավորվող Կառավարության ծրագիրը պետք է ընդունենք և, իհարկե, իրականացնենք։ Շնորհակալ եմ։

  • Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները մշտական վերահսկողության տակ են. Երևանի քաղաքապետարան

    Օրերս Երևանի Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները գտնվում են մշտական հսկողության ներքո և անցնում են անհրաժեշտ բուժզննում։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

    Նրանք այժմ ժամանակավորապես գտնվում են կարանտինային տարածքում, որտեղից, ադապտացիոն շրջանն անցնելուց հետո, կտեղափոխվեն այգու ազատավանդակներ։

     

    Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել կենդանաբանական այգի։ 

  • «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակից 106 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել գրանցումները

    ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված թվով 106 թեկնածուների գրանցումները։ Դիմումներն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից:

    Կից՝ ինքնաբացարկ ներկայացրած անձանց տվյալները

    «Ուժեղ Հայաստան» դաշինքի  ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ՝ Դավիթ Յուրիկի Դավթյանի (40-րդ հերթական համար), Իսկուհի Աշոտի Արշակյանի (45-րդ հերթական համար), Վահան Հարությունի Հովհաննիսյանի (64-րդ հերթական համար), Գոռ Վարդանի Ղազարյանի (70-րդ հերթական համար), Հասմիկ Գեղամի Ամիրզադյանի (93-րդ հերթական համար), Էդգար Համլետի Սարգսյանի (94-րդ հերթական համար), Արման Սերգոյի Ավետիսյանի (95-րդ հերթական համար), Ռուզաննա Ռաֆայելի Կուրազյանի (96-րդ հերթական համար), Ավագ Զեբեթի Վարդանյանի (97-րդ հերթական համար), Լևոն Լիպարիտի Վարշամյանի (98-րդ հերթական համար), Անի Սաշայի Մելոյանի (99-րդ հերթական համար), Արման Վարդանի Պողոսյանի (101-րդ հերթական համար), Աննա Հակոբի Պարսյանի (102-րդ հերթական համար), Հովսեփ Անդրանիկի Սարգսյանի (103-րդ հերթական համար), Ռուբեն Անդրանիկի Վելիցյանի (104-րդ հերթական համար), Մարգարիտա Մխիթարի Մելքոնյանի (105-րդ հերթական համար), Կարեն Կառլենի Դավթյանի (106-րդ հերթական համար), Արման Հակոբի Միքայելյանի (107-րդ հերթական համար), Աննա Համլետի Վարդանյանի (108-րդ հերթական համար), Նորայր Գարունի Մովսիսյանի (109-րդ հերթական համար), Արամ Գագիկի Պետրոսյանի (110-րդ հերթական համար), Գրետա Հունանի Գրիգորյանի (111-րդ հերթական համար), Հովիկ Արամայիսի Մուրադյանի (112-րդ հերթական համար), Նաիրուհի Ռոբերտի Հարությունյանի (114-րդ հերթական համար), Արմեն Գեորգիի Պողոսյանի (115-րդ հերթական համար), Արթուր Արսենի Արսենյանի (116-րդ հերթական համար), Լուսինե Թաթուլի Պողոսյանի (117-րդ հերթական համար), Էդգար Մանվելի Շահինյանի (118-րդ հերթական համար), Նարեկ Ազատի Լաչինյանի (119-րդ հերթական համար), Քրիստինա Ստեփանի Խալաչյանի (120-րդ հերթական համար), Արսեն Վաղինակի Գևորգյանի (122-րդ հերթական համար), Մարիամ Արմենակի Կարապետյանի (123-րդ հերթական համար), Դավիթ Ռոբերտի Գրիգորյանի (124-րդ հերթական համար), Գոռ Հակոբի Գալստյանի (125-րդ հերթական համար), Վարդիթեր Ժորայի Շահազիզյանի (126-րդ հերթական համար), Պետրոս Կամոյի Սահակյանի (127-րդ հերթական համար), Արմեն Մյասնիկի Ղազարյանի (128-րդ հերթական համար), Անի Անդրանիկի Ազոյանի (129-րդ հերթական համար), Համբարձում Պողոսի Շուշանյանի (130-րդ հերթական համար), Արամ Մեխակի  Խաչատրյանի (131-րդ հերթական համար), Ազատուհի Հենզելի Մկրտչյանի (133-րդ հերթական համար), Տարոն Սիրակի Վարազդատյանի (133-րդ հերթական համար), Ռոլանդ Ռուբիկի Հայրապետյանի (134-րդ հերթական համար), Իդա Իվանի Իվանովայի (135-րդ հերթական համար), Արման Վահագնի Դերմոյանի (136-րդ հերթական համար), Վահան Սեյրանի Մկրտումյանի (137-րդ հերթական համար), Նաիրա Հենդրուշի Ղազարյանի (138-րդ հերթական համար), Վարդգես Վարուժանի Նազարյանի (139-րդ հերթական համար), Հրայր Սերյոժայի Ասլանյանի (140-րդ հերթական համար), Գայանե Արշավիրի Բարդուգիմոսյանի (141-րդ հերթական համար), Հայկ Պարգևի Հովհաննիսյանի (142-րդ հերթական համար), Արսեն Գրիգորի Ղարիբյանի (143-րդ հերթական համար), Արփինե Ռոբերտի Չիչակյանի (144-րդ հերթական համար), Աստղիկ Սուրիկի Ավոյանի (145-րդ հերթական համար), Էդգար Էդուարդի Սևոյանի (146-րդ հերթական համար), Աշոտ Գարեգինի Մխիթարյանի (147-րդ հերթական համար), Նելլի Ռաֆիկի Վարդանյանի (148-րդ հերթական համար), Դավիթ Համլետի Դիլբարյանի (149-րդ հերթական համար), Նելսոն Աղասու Ստեփանյանի (150-րդ հերթական համար), Հռիփսիմե Էմիլի Օսիպյանի (151-րդ հերթական համար), Արտյոմ Կլիմենտի Մաթևոսյանի (152-րդ հերթական համար), Սրբուհի Արշավիրի Ներսիսյանի (153-րդ հերթական համար), Վահագն Սասունի Դիլբարյանի (154-րդ հերթական համար), Կարապետ Գրիգորի Մարտիրոսյանի (155-րդ հերթական համար), Գոհար Արմենի Սահակյանի (156-րդ հերթական համար), Ռուդիկ Ռուբիկի Ավդալյանի (157-րդ հերթական համար), Սամվել Պողոսի Եղիկյանի (158-րդ հերթական համար), Աննա Ալբերտի Միրզոյանի (159-րդ հերթական համար), Մարտուն Սամվելի Փանոսյանի (160-րդ հերթական համար), Հրաչյա Պարգևի Սարգսյանի (161-րդ հերթական համար), Էլմիրա Ռոբերտի Գալստյանի (162-րդ հերթական համար), Արմեն Հովհաննեսի Դագիրմանչյանի (163-րդ հերթական համար), Էդուարդ Ավետիսի Զառանցյանի (164-րդ հերթական համար), Ասյա Գեղամի Գրիգորյանի (165-րդ հերթական համար), Կարեն Մնացականի Սարդարյանի (166-րդ հերթական համար), Նորայր Ֆելիքսի Սերոբյանի (167-րդ հերթական համար), Լուսինե Լևիկի Ավագյանի (168-րդ հերթական համար), Արթուր Բագրատի Այվազյանի (169-րդ հերթական համար), Լեոնիդ Աշոտի Դանիելյանի (170-րդ հերթական համար), Արմինե Մարտինի Վաղրամյանի (171-րդ հերթական համար), Տարոն Յուրիկի Խաչատրյանի (172-րդ հերթական համար), Գագիկ Սուրենի Այվազյանի (173-րդ հերթական համար), Ալվինա Արթուրի Համբարձումյանի (174-րդ հերթական համար), Գուրգեն Ռոդիսլավի Թորոսյանի (175-րդ հերթական համար), Արթուր Գասպարի Չիլինգարյանի (176-րդ հերթական համար), Զարուհի Աշոտի Արշակյանի (177-րդ հերթական համար), Լևոն Աշոտի Գասպարյանի (178-րդ հերթական համար), Հովհաննես Թալիշի Հովհաննիսյանի (179-րդ հերթական համար), Սոնա Տիգրանի Կարագյոզյանի (180-րդ հերթական համար), Հրաչիկ Արամայիսի Հակոբջանյանի (181-րդ հերթական համար), Գարիկ Գագիկի Սահակյանի (182-րդ հերթական համար), Աստղիկ Հրաչյաի Ավետիսյանի (183-րդ հերթական համար), Արթուր Սամվելի Գրիգորյանի (184-րդ հերթական համար), Աշոտ Արտուշի Մկրտչյանի (185-րդ հերթական համար), Աննա Սեդրակի Թովմասյանի (186-րդ հերթական համար), Կարեն Աշոտի Գասպարյանի (187-րդ հերթական համար), Սոնա Հրաչիկի Սարդարյանի (188-րդ հերթական համար), Դավիթ Միքայելի Սրապիոնյանի (189-րդ հերթական համար), Արուս Արտակի Աբրահամյանի (190-րդ հերթական համար), Համլետ Լաերտի Ղազարյանի (191-րդ հերթական համար), Ջուլետտա Արմենակի Մուրադյանի (192-րդ հերթական համար), Հասմիկ Լևոնի Ասատրյանի (193-րդ հերթական համար), Վազգեն Գագիկի Հովհաննիսյանի (197-րդ հերթական համար), Լիանա Բորիկի Ստեփանյանի (198-րդ հերթական համար), Էլմիրա Նորիկի Եղյանի (199-րդ հերթական համար)։

     

  • Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

    «Հայաստանին մի կողմից հարևան է Իրանը, որը նավթի և գազի պաշարների տեսանկյունից երրորդ երկիրն է աշխարհում, իսկ վերևում Ռուսաստանն է, որը ևս այս ոլորտում ազդեցիկ երկրներից մեկն է: Կարծում եմ, որ այս ամբողջ ներուժը հնարավորություն է տալիս, միմյանց փոխլրացնելով, Հայաստանը վերածել էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի»:

    Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով ՀՀ-ում նոր ատոմակայան կառուցելու մասին քննարկումներին:  

    Դեսպանը հայտնել է, որ էներգետիկայի ոլորտում ՀՀ-ի և Իրանի միջև տարբեր քննարկումներ են ընթանում, և որ այդ քննարկումները ու գաղափարներն առնչվում են թե՛ գազի, թե՛ էներգետիկ ոլորտներին, թե՛ տեղափոխմանը, թե՛ տրանզիտին, ինչպես նաև նավթամթերքի ոլորտում համագործակցության հարցերին:

    «Նոր գաղափարներ և նոր պլաններ կան, և եթե երկու կողմերն անհրաժեշտ ու իրական կամք դրսևորեն, ապա կարծում եմ, որ էներգակիրների տրանզիտի և հենց Հայաստանի էներգետիկ պոտենցիալի խորացման ուղղությամբ Հայաստանը կարող է լրիվ նոր դիրքում հայտնվել»,- ասել է դեսպանը:

  • «Վարչաֆեստ»-ն օգոստոսի 22-ին՝ Սևանա լճի ափին. Նիկոլ Փաշինյան

    «Վարչաֆեստ»-ն օգոստոսի 22-ին՝ Սևանա լճի ափին. Նիկոլ Փաշինյան

  • Հայաստանը ԵՄ-ից նվեր է ստացել մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա

    Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա։ Այն կօգնի հանրապետության տարածքում վտանգավոր ճանաչված գոտիներում մարդասիրական ականազերծման աշխատանքներին։ Այդ մասին հայտնում են Կառավարությունից: 

     

    Ականազերծող հեռակառավարվող երկու մեքենայից բացի Հայաստանը շուտով կստանա շտապօգնության երկու մեքենա՝ անհրաժեշտ հագեցվածությամբ:

     

    Մեքենաները կօգտագործվեն նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման գործընթացում։

  • Դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին․08․07․26/11․30/

    Դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին․08․07․26/11․30/

  • Դատախազությունը պահանջում է Սևանի ափամերձ տարածքում՝ «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնակելի տներն ու շենք-շինությունները վերադարձնել ՀՀ-ին

    Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Բեղլու» ՓԲԸ-ի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Գագիկ Ծառուկյանի, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ)՝ 1996 թվականի նոյեմբերի 29-ի N 111-2 պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

    Որպես հետևանք՝ Գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել՝

    1,21 հա մակերեսով հողատարածքի և 60 քմ մակերեսով N 7 փայտե տնակի մասով պայմանագրի հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը,

    2000 թվականի սեպտեմբերի 8-ին «Բեղլու» ՓԲԸ-ի և Գագիկ Ծառուկյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը,

    վերոնշյալ պայմանագիրը փոփոխելու մասին 2001 թվականի հունվարի 12-ի համաձայնագիրը,

    2025 թվականի նոյեմբերի 25-ին գրանցամատյանի N 4462 համարի ներքո ՊՈԱԿ-ի և «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի միջև կնքված վարձակալության պայմանագիրն ու 2025 թվականի նոյեմբերի 28-ին կատարված իրավունքի պետական գրանցումը:

    Արդյունքում՝ «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի ապօրինի տիրապետությունից ՀՀ սեփականությանը վերադարձնել 0,29114 հա մակերեսով հողատարածքը, հողատարածքի վրա կառուցված շենքերը, շինությունները, այն է՝ 425,12 քմ մակերեսով բնակելի տները, 23,04 քմ մակերեսով նավակայանը, 100,8 քմ մակերեսով պարիսպը:

    Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջը. պատասխանողին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումի մեջ նշված գույքերի սեփականատիրոջ փոփոխությանը կամ դրանց փաստացի վիճակի փոփոխությանը:

  • Ահաբեկություն՝ Դամասկոսում․ պայթյուն՝ այն հյուրանոցի մոտ,…

    Ահաբեկություն՝ Դամասկոսում․ պայթյուն՝ այն հյուրանոցի մոտ,…

  • Հայաստանի և ԱՄԷ-ի վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

    Հունիսի 13-ից Արաբական Միացյալ Էմիրություններում ոչ բնակության նպատակով գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ոչ բնակության նպատակով գտնվող ԱՄԷ քաղաքացիները կարող են անարգել երթևեկել իրենց ազգային վարորդական վկայականներով։ Իսկ բնակության նպատակով գտնվելու դեպքում վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձինք ազատվում են այդ գործընթացի շրջանակում նախատեսված տեսական և գործնական քննություններ հանձնելու պարտավորությունից։ Երկու երկրների վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են առանց լրացուցիչ ընթացակարգերի՝ չվերահաստատելով դրանց վավերականությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

    Հիշեցնենք՝ հուշագիրը ստորագրվել էր 2025 թվականի սեպտեմբերի 30-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի և էմիրությունների փոխվարչապետ-ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանի միջև։

    Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ հավաստում է՝ վերջին տարիներին դինամիկ զարգացող ՀՀ-ԱՄԷ համագործակցությունը նաև քաղաքացիների առօրյա կյանքը հեշտացնող հնարավորություններ է ապահովում։