Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Written by

in

«Հայաստանին մի կողմից հարևան է Իրանը, որը նավթի և գազի պաշարների տեսանկյունից երրորդ երկիրն է աշխարհում, իսկ վերևում Ռուսաստանն է, որը ևս այս ոլորտում ազդեցիկ երկրներից մեկն է: Կարծում եմ, որ այս ամբողջ ներուժը հնարավորություն է տալիս, միմյանց փոխլրացնելով, Հայաստանը վերածել էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի»:

Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով ՀՀ-ում նոր ատոմակայան կառուցելու մասին քննարկումներին:  

Դեսպանը հայտնել է, որ էներգետիկայի ոլորտում ՀՀ-ի և Իրանի միջև տարբեր քննարկումներ են ընթանում, և որ այդ քննարկումները ու գաղափարներն առնչվում են թե՛ գազի, թե՛ էներգետիկ ոլորտներին, թե՛ տեղափոխմանը, թե՛ տրանզիտին, ինչպես նաև նավթամթերքի ոլորտում համագործակցության հարցերին:

«Նոր գաղափարներ և նոր պլաններ կան, և եթե երկու կողմերն անհրաժեշտ ու իրական կամք դրսևորեն, ապա կարծում եմ, որ էներգակիրների տրանզիտի և հենց Հայաստանի էներգետիկ պոտենցիալի խորացման ուղղությամբ Հայաստանը կարող է լրիվ նոր դիրքում հայտնվել»,- ասել է դեսպանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *