Սիրիան զորքեր է տեղափոխել Իրաքի հետ սահման
Category: FreeNews
-
Մահացել է Հարություն Քուշկյանի մայրը
Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի մայրը՝ Ռոզա Նազարյանը։
Մեր ցավակցությունն ենք հայտնում ընտանիքի անդամներին և հարազատներին։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ 2026 թվականի օգոստոսի 5-ին, ժամը 17:00-20:00-ը։
Հուղարկավորությունը տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 6-ին, ժամը 13:00-ին։
-
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան 05.08.2026 #ուղիղ
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան 05.08.2026 #ուղիղ
-
Նոր տեխնիկա, հնարավորություններ, արագ ծառայություն․ Վեոլիան…
Նոր տեխնիկա, հնարավորություններ, արագ ծառայություն․ Վեոլիան…
-
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց Հայաստանի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Հայաստանում Եվրամիության անդամ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ Երևանին չի ներկայացվել, նման հարց հայկական կողմի հետ չի քննարկվել։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով շրջանառվող լուրերին, թե ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ին կայանալիք նիստում Իտալիան քննարկման է ներկայացնելու մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, անօրինական միգրանտների պահման կենտրոններ ստեղծելու հարցը։
«Մեզ նման առաջարկ չի արվել, մեզ հետ նման հարց չի քննարկվել»,- նշեց Անի Բադալյանը։
Euronews-ն օգոստոսի 3-ին գրել է, որ ԵՄ խորհրդի՝ օգոստոսի 4-ի նիստում մի շարք երկրներում անօրինական միգրանտների պահման վայրեր ստեղծելու առաջարկը ներկայացնելու է Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոսին։
Նշվում է, որ հավանական ընդունող երկրների շարքում են մի քանի աֆրիկյան պետություններ, որոնցից ամենահավանական տարբերակներից մեկն Ուգանդան է։
Իտալիան առաջարկում է ստեղծել Եվրոպական միությունից դուրս գործող ապօրինի միգրանտների պահման կենտրոնների ցանց, որը կծառայի ապօրինի միգրացիայի կառավարմանը։
Նոր կենտրոնները, ըստ Իտալիայի առաջարկի, կֆինանսավորվեն Եվրամիության միջոցներով։
Ըստ Euronews-ի՝ Իտալիան առաջարկում է նման կենտրոններ ստեղծել աֆրիկյան մի շարք պետություններում, ինչպես նաև մի քանի այլ երկրներում, որոնք գտնվում են ավանդական միգրացիոն ուղիներից դուրս։ Հավանական թեկնածու երկրների թվում են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, Եթովպիան, Ուզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։
Euronews-ը նաև գրում է, որ Իտալիայի առաջարկի նախագիծը հրապարակվել է իտալական մի շարք լրատվամիջոցներում և հաստատվել է նաև իտալացի պաշտոնյաների կողմից։
-
Պարոն Կարապետյան, կարո՞ղ է Ադանայում եք անցել ձեր զինծառայությունը՝…
Պարոն Կարապետյան, կարո՞ղ է Ադանայում եք անցել ձեր զինծառայությունը՝…
-
Վստահ եմ, որ այս բարձր պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի Ձեր ժողովրդի կենսամակարդակի հետագա բարձրացմանը. Միրզիյոևը՝ Փաշինյանին
Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ուղերձում ասված է.
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի,
Ինձ համար մեծ ուրախություն է հղել Ձեզ անկեղծ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակվելու առիթով։
Վստահ եմ, որ այս բարձր պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի Ձեր ժողովրդի կենսամակարդակի հետագա բարձրացմանը, երկրի միջազգային հեղինակության ամրապնդմանը, ինչպես նաև Ուզբեկստանի և Հայաստանի միջև փոխադարձ կապերի հետևողական զարգացմանը։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։
-
Հայկ Կոնջորյանը ընտրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում
Հայկ Կոնջորյանը ընտրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում։
Քվեարկության ընթացքում ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ-63, դեմ-28։
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, նորընտիր Ազգային ժողովն օգոստոսի 4-ին շարունակել է ԱԺ նախագահի տեղակալների ընտրության հարցի քննարկումը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար առաջադրել էր Հայկ Կոնջորյանի թեկնածությունը։
-
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի նոր կառավարչի կենսագրությունը
Ինչպես հայտնել ենք, Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ կառավարիչ։
Ներկայացնում ենք Բոշյանի կենսագրությունը.
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1988թ. ապրիլի 4, ք. Երևան
Կրթություն
2004-2008թթ. – Երևանի պետական համալսարանի «Տնտեսագիտության և կառավարման» ֆակուլտետ
2008-2010թթ. – Երևանի պետական համալսարանի «Տնտեսագիտության և կառավարման» ֆակուլտետի մագիստրատուրա՝ ֆինանսներ և վարկ մասնագիտացում
2014-2018թթ. – Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրաԱշխատանքային գործունեություն
2009-2018թթ. – ՀՀ կենտրոնական բանկ Ֆինանսական վերահսկողության վարչություն՝ վերահսկող
2018-2019թթ. – Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ՝ Ֆինանսական բաժնի պետ
2019-2020թթ. – ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ՝ ֆինանսական հարցերով փոխտնօրեն, տնօրենի պաշտոնակատար
2020-2021թթ. – ՀՀ ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ՝ տնօրենի խորհրդական, ֆինանսատնտեսական գծով փոխտնօրեն
2021թ.- Վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական
2021թ. մարտի 16-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչԱյլ տվյալներ
2020թ.-ից դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետում:
Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների և դասընթացների:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է։