Category: FreeNews

  • Վարչապետի գլխավորությամբ շարունակում ենք ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի Հանրապետության կառուցման ուղին

    Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արարատ Միրզոյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար։

    Սոցցանցի իր էջում Միրզոյանը գրել է․

    «Շնորհակալ եմ վստահության համար:

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում ենք ինքնիշխան, ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստանի Հանրապետության կառուցման ուղին»:

  • Ովքեր նշանակվեցին նախարարների և փոխվարչապետերի պաշտոններում․ անուններ

    Նոր կառավարության կազմը․ հայտնի են նախարարների և փոխվարչապետների նշանակումները

    Նախագահի հրամանագրերով նշանակվել են ՀՀ կառավարության մի շարք անդամներ։

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը։ «Ժողովուրդ»-ի տեղեկությունները հաստատվեցին:

    Պաշտոններում վերանշանակվել են Սուրեն Պապիկյանը՝ պաշտպանության նախարար, Արփինե Սարգսյանը՝ ներքին գործերի նախարար, Դավիթ Խուդաթյանը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Արարատ Միրզոյանը՝ արտաքին գործերի նախարար։

    ՀՀ փոխվարչապետներ են նշանակվել Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը։

    Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնում նշանակվել է Ժաննա Անդրեասյանը։

  • Հորմուզի նեղուցով միասնական ծովային միջանցք կստեղծվի․ Իրանը…

    Հորմուզի նեղուցով միասնական ծովային միջանցք կստեղծվի․ Իրանը…

  • Գերիների հարցը ամենօրյա աշխատանքի մաս է․ Ռուբինյան

    Գերիների հարցը ամենօրյա աշխատանքի մաս է․ Ռուբինյան

  • Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար

    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Սուրեն Պապիկյանը նշանակվել է պաշտպանության նախարար։

    «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ Սուրեն Պապիկյանին նշանակել պաշտպանության նախարար»,- ասվում է հրամանագրում:

  • Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքն իրականացվում է ամեն օր. Ռուբինյան

    Ադրբեջանում պահվող գերիների և այլ պահվող անձանց վերադարձի ուղղությամբ աշխատանքն իրականացվում է ամեն օր և երբեք չի դադարում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

    «Գերիների և այլ պահվող անձանց հարցը մեր ամենօրյա աշխատանքի մաս է։ Հենց այդ աշխատանքի շնորհիվ է, որ տարիների ընթացքում ավելի քան 200 գերի վերադարձել է հայրենիք, և այդ աշխատանքը երբեք չի դադարում»,- ասել է Ռուբինյանը։

    ԱԺ նախագահի խոսքով՝ նախկինում ևս եղել են ժամանակահատվածներ, երբ վերադարձի գործընթացում տեսանելի առաջընթաց չի արձանագրվել, սակայն բանակցային աշխատանքը շարունակվել է։

    «Եղել են ամիսներ, երբ որևէ շարժ չի եղել։ Քննարկումներ են եղել, թե կառավարությունը ոչինչ չի անում, բայց հանկարծ մի օր վերադարձել են հերթական գերիները։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դա հնարավորինս արագ տեղի ունենա։ Բնականաբար, խորհրդարանական մակարդակում ևս, ինչպես աշխատել ենք այդ ուղղությամբ, այնպես էլ շարունակելու ենք աշխատել»,- նշել է նա։

  • Ազգային ժողովը քննարկում է ԱԺ նախագահի երեք տեղակալների ընտրության հարցը

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանի երկու փոխնախագահների պաշտոնում առաջադրել է Հայկ Կոնջորյանին ու Վահագն Ալեքսանյանին:

    «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն էլ երրորդ տեղի համար առաջադրել է Արամ Վարդևանյանին: Քվեարկության արդյունքները հայտնի կդառնան քիչ ուշ:

    Հիշեցնենք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից որպես ԱԺ նախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահ:

  • «Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ Կարապետյան

    Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

    Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նույնպես հայտարարել է, որ չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը։

    Օգոստոսի 2-ին մեկնարկել են Հայաստանի Հանրապետության 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքները։

  • Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար․03․08․26/11․30/

    Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար․03․08․26/11․30/

  • Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։

     

    «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝

    Լիլիթ Մակունցին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- ասվում է որոշման մեջ։