ՌԴ-ի պատկերացրած հարավկովկասյան ճարտարապետության մեջ մենք չպիտի Իրանի և Վրաստանի հետ պրոբլեմ ունենանք. Եղոյան

Written by

in

«Համոզված եմ, որ ոչ խոյեցի մեկը Իրանի դեսպանին չի ասի՝ Խոյն իմ հայրենիքն է, ջավախեցի մեկը Վրաստանի դեսպանին չի ասի՝ Ջավախքն իմ հայրենիքն է: Շատ-շատ նուրբ, շատ զգույշ կլինեք դուք բոլորդ, մենք էլ, ի դեպ: Բայց Թուրքիայի հետ հարաբերություններում դուք զգույշ չեք՝ Մուշ, Արդահան, Կարս, Ադանա…, ինչքան խոսքը կտրում է, կարող է գնալ»:

Այս մասին Ազգային ժողովի նիստում իր ելույթում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը և հարց ուղղել, թե որն է դրա պատճառը:

«Պատճառը հետևյալն է. Ռուսաստանի տեսանկյունից Հարավային Կովկասում ՀՀ-ի համար սահմանված դերի մեջ չի մտնում Իրանի ու Վրաստանի հետ պրոբլեմ ունենալը: Ռուսաստանի տեսանկյունից իր պատկերացրած հարավկովկասյան ճարտարապետության մեջ մենք կարիք չպիտի ունենանք Իրանի և Վրաստանի հետ պրոբլեմ ունենալ: Դրա համար դուք (մենք էլ չենք ասի, բայց մենք այլ պատճառով չենք ասի, դուք՝ այլ պատճառով) չեք ասի, որովհետև դա էդ ճարտարապետության մասը չէ: Իսկ Թուրքիայի հետ, խնդրեմ, ինչ ուզում ես ասա, հետո իրենք կգան, կբարիշացնեն կամ չեն բարիշացնի, կզանգեն, մենք կարող ենք լինել միջնորդ, մենք բերենք քարտեզներ, մասնագիտական էս-էն-էն:

Իսկ Իրանի հետ հարաբերություններում երաշխավորի կարիք չկա, որովհետև այդտեղ իրենք այլ հարաբերություններ ունեն, իսկ Թուրքիայի հետ՝ այլ հարաբերություններ»,- ասել է Եղոյանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *