Եթե մարզային այցի ժամանակ հայտնվում ենք այլ երկրի տարածքում, մեղավորը դուք եք․ պատգամավորը՝ ՔՊ-ականի

Written by

in

 

«Այսօր ուզում եմ անդրադառնալ այս ամբիոնից հնչող, ամենահաճախ հնչող հարցին այս երեք օրերի ընթացքում, որին հատուկ շեշտադրում տվեցին պարոն Ալեքսանյանը, պարոն Եղոյանը։ Ի՞նչ է հայրենիքը, որո՞նք են հայրենիքի սահմանման չափորոշիչները։

Ես, իհարկե, կպատասխանեմ՝ մեր պատկերացմամբ ի՞նչ է հայրենիքը, որոնք են մեր չափորոշիչները, բայց եկե՛ք մի հատ հասկանանք՝ որոնք են հայրենիքի սահմանման ձեր չափորոշիչները։

Օրինակ՝ հայոց պատմությունը Հայաստանի պատմություն դարձնե՞լը, թե՞ օրինակ, ուսումնական ծրագրերից Հայոց Առաքելական եկեղեցու պատմությունը հանելը, կամ եկե՛ք՝ հայոց պատմության դասագրքից, երևի, արցախյան դրվագները հանելը կամ իրադարձությունները ջնջելը։

Ի՞նչ պետք է, որ երեխաները իմանան, չէ՞։ Ի՞նչ պետք է, որ սերունդը կրթվի։

Կամ փառքի անկյունները հանելը, կամ, օրինակ, Արարատը խորհրդանիշներից հանելը։ Դա՞ է, երևի, պետության, հայրենիքի սահմանման չափորոշիչը։

Ես իմ տխուր պատկերը… Ձեր գործընկերուհին՝ տիկին Թագուհի Ղազարյանը, իր ելույթում քմծիծաղով ասում է՝ «Զգույշ կլինեք Հայաստանի տարածքում մարզային այցերի ժամանակ, այլ պետության տարածքում չհայտնվեք»։

Տիկին Ղազարյան, եթե մենք մարզային այցի ժամանակ հայտնվում ենք այլ երկրի տարածքում, դրա թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն ձեր իշխանությունն է։ Կամ, չգիտեմ, մեղավորն եք դուք, պատասխանատուն՝ ուրիշը, թե պատասխանատուն եք դուք, մեղավորն է ուրիշը՝ դուք ավելի լավ կիմանաք»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *