Category: FreeNews

  • Խնդիր ենք դրել՝ 2029-ից բնակչության բոլոր շերտերը պետք է ներառվեն առողջապահության ապահովագրության համակարգում

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ռազմավարությամբ 2027 թվականին իրականացվելիք քայլերը։

    Մասնավորապես ներկայացվել են ռազմավարության 2027թ.-ի առանձնահատկությունները, մինչև 200 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացողներին համակարգում ներառելու հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել ապահովագրավճարի վճարման գործընթացում գործատուների ներգրավմանը, պետական բյուջեից վարձու աշխատողների ապահովագրավճարի սուբսիդավորման քաղաքականության շարունակության ապահովմանը։ Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել աշխատավարձի չափով պայմանավորված վարձու աշխատողների կողմից վճարվող ապահովագրավճարի դրույքաչափի հաստատման շուրջ։

    Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հնարավոր սցենարները քննարկվում են մի քանի ուղղության հարցերով պայմանավորված. «Մի ուղղությունը, իհարկե, զուտ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մեջ մարդկանց ներառելու անհրաժեշտությունն է։ Երկրորդը՝ այն կանխավարկածը, որ աշխատավարձերի ցածր սեգմենտում, մեր համոզմունքով և իմացությամբ, գործում է ստվերային որոշակի սխեմա։ Կառավարության համար խնդիր է նաև լուծել սոցիալական խնդիրը, բայց չխրախուսել ստվերը։ Եվ սա է պատճառը, որ այսպիսի քննարկումներ ենք ծավալում»։

    Վարչապետը ներկայացրել է 2027թ. հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին համակարգում ներառելու վերաբերյալ Կառավարության այս պահի մոտեցումները. «2027 թվականի ընթացքում գուցե Կառավարությունը սուբսիդավորի անհրաժեշտ 10800 դրամ ծախսի 4400 դրամը, աշխատողները վճարեն 2000 դրամ, այն 2000 դրամը, որը նախկինում՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը, վճարում էին «Զինապահ» հիմնադրամին, և պակասող 4400 դրամը վճարեն գործատուները՝ այն պայմանով, բնականաբար, որ եթե աշխատավարձը կփոխվի, կբարձրանա և կհատի 200 հազար դրամի շեմը, այդ դեպքում այդքան աշխատավարձ ստացող քաղաքացիները կներառվեն արդեն իսկ գործող 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիների համար նախատեսված համակարգի մեջ։ Հիմա սա մեր մտածած մտքերի ընթացքն է այս պահի դրությամբ, բայց կարևոր է նաև շարունակությունը։ Շարունակությունը մենք մտածում ենք հետևյալ կերպ, որ 2028 թվականի հունվարի 1-ից արդեն, գուցե, գործարկենք հետևյալ սցենարը․ 10 հազար 800 դրամ ծախսի 6000 դրամը վճարի աշխատողը, որն արդյունքում հետ է ստանալու 2028 թվականին արդեն որպես սոցիալական կրեդիտ համընդհանուր հայտարարագիրը լրացնելու պարագայում։ Այսինքն՝ գործնականում քաղաքացու կյանքում շատ բան չի փոխվում, իսկ մնացած պակասող 4800 դրամը շարունակի վճարել գործատուն՝ կրկին այն պայմանով քանի դեռ աշխատավարձը ցածր է 200 հազար դրամից։ Երբ կհատի 200 հազար դրամի շեմը, արդեն համակարգը կսկսի գործել այն ընդհանուր պայմաններով, որի վերաբերյալ տվյալ պահին կկայացվի որոշում»։

    Այդ համատեքստում երկրի ղեկավարը նշել է՝ լավ կլինի՝ եթե գործատուները, նաև այս առիթը օգտագործելով, վերանայեն իրենց որոշումները և հնարավորինս շատ աշխատողների վճարեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ. «Իհարկե, նման խնդիր կա նաև պետական կառավարման համակարգում, և մենք նույնպես պետական կառավարման համակարգում այդ խնդիրը հասցեագրելու վերաբերյալ պիտի մտածենք»։

    Ամփոփելով Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս փուլում Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից ունենք բավարար գոհունակություն, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ այն դինամիկ համակարգ է, որը պետք է սպասարկվի, ուղեկցվի։ Այսինքն՝ խնդիր ենք դրել, որ 2029թ. հունվարի 1-ի դրությամբ բնակչության բոլոր շերտերը պետք է ներառված լինեն համակարգում, բայց դա չի նշանակում, որ վերջ, ավարտեցինք աշխատանքը։ Համակարգը միշտ պետք է ուղեկցվի, որովհետև և՛ շուկայի, և՛ տնտեսության, և՛ աշխատավարձերի փոփոխությունից, այդտեղ նաև փոխկապվածություններ ունենք սոցիալական կրեդիտների համակարգի հետ, մենք պետք է անընդհատ ուղեկցենք, անընդհատ քննարկենք, որպեսզի համակարգի ընդհանուր առողջությունը կարողանանք ապահովել»։

    Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը կարևորել է մատուցվող ծառայությունների որակի ապահովումը և համակարգի ֆինանսապես առողջ լինելը։ «Մենք ասում ենք, որ կենսաթոշակառուների թոշակի գնողունակությունը, ըստ էության, պետք է ինդեքսավորենք, որովհետև գնաճն անխուսափելի է։ Առողջության ապահովագրության համակարգի համար էլ է գնաճն անխուսափելի, որովհետև այն ազդում է ամեն ինչի վրա։ Հետագայում այս խնդիրներին նույնպես պետք է անդրադառնանք»,- եզրափակել է վարչապետը։

  • Հայտնի է՝ երբ կվերականգնվի Կիևյան կամրջով երթևեկությունը

    Երևան քաղաքում սույն թվականի օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի, և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները:

    Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

  • Հայկ Ֆարմանյանի կարծիքով՝ Քոչարյանից $200 մլն ի ապօրինի գույք չպետք է պահանջել թալա՞նն եք պաշտպանել

    ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայկ Ֆարմանյանը, պատասխանելով ՔՊ պատգամավոր Նատալյա Սինորյանի հարցին, հայտարարել է, որ կողմ է խաղաղությանն ու փոխադարձության սկզբունքին։ TRIPP նախագծի մասով նա ընդգծել է, որ եթե այն լինի սովորական տարանցիկ ճանապարհ (իրական մաքսային հսկողությամբ), ապա խնդիր չկա։ Սակայն, ըստ նրա, կարմիր գիծ է փաստաթղթում առկա «անխոչընդոտ» բառը, որը հարցեր է առաջացնում անցման կարգի վերաբերյալ։

  • Ձեռքերով հարվածներ սեղաններին, ծափահարություններ. ԱԺ-ն…

    Ձեռքերով հարվածներ սեղաններին, ծափահարություններ. ԱԺ-ն…

  • Ես Կտրիճ Ներսիսյան եմ ասել ու ասելու եմ. Հասմիկ Հակոբյան

    Ես Կտրիճ Ներսիսյան եմ ասել ու ասելու եմ. Հասմիկ Հակոբյան

  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը

    Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը

  • Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները․ ՆԳ նախարարը հետևել է ընթացքին

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 6-ին, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ, այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի կառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

     

    Նախարարին ներկայացվել են ինչպես իրականացված, այնպես էլ առաջիկայում նախատեսվող աշխատանքները։

    Արփինե Սարգսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ընդգծելով աշխատանքները սահմանված ժամկետներում և պատշաճ որակով իրականացնելու, ինչպես նաև հրշեջ-փրկարարների համար ծառայության ժամանակակից և արժանապատիվ պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը։

     

    Ժամանակակից լուծումներով նախագծված նոր վարչական շենքը շահագործման կհանձնվի ամիսներ անց։

     

  • ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները հանրապետությունում․ տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

    Հասարակական կարգի պահպանումն ու հանրային անվտանգության ապահովումը ՆԳՆ ոստիկանության ամենօրյա աշխատանքի առանցքում են։ Այդ համատեքստում ՆԳՆ ոստիկանության ծառայողները հանրապետության ողջ տարածքում շարունակում են իրականացնել հատուկ միջոցառումներ։

    Միջոցառումների նպատակը հանցավոր հակումներ ունեցող անձանց և նրանց հնարավոր հավաքատեղիների նկատմամբ վերահսկողության ուժեղացումն ու ապօրինի շրջանառությունից զենք-զինամթերքի և թմրամիջոցների դուրսբերումն է։

    Տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում իրականացված շրջայցերի և ստուգողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող շուրջ 150 անձ։

    Թիրախային միջոցառումներն արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք-զինամթերք։

    Հանրային անվտանգությանը սպառնացող ցանկացած դրսևորում շարունակելու է արժանանալ ՆԳՆ ոստիկանության հասցեական արձագանքին։ 

    Հանցավոր դրսևորումների կանխման և հակազդման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները պարբերական են։

  • Հայկ Ֆարմանյանի կարծիքով՝ Քոչարյանից $200 մլն-ի ապօրինի գույք չպետք է պահանջել. թալա՞նն եք պաշտպանելու. Ալեքսանյան

    Հայկ Ֆարմանյանի կարծիքով՝ Քոչարյանից $200 մլն-ի ապօրինի գույք չպետք է պահանջել. թալա՞նն եք պաշտպանելու: Այս մասին ԱԺ-ում հայտնեց Վահագն Ալեքսանյանը:

  • TRIPP-ի շրջանակում երկաթուղու շինարարությունը պետք է սկսվի…

    TRIPP-ի շրջանակում երկաթուղու շինարարությունը պետք է սկսվի…