Category: FreeNews

  • Դավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 14-ի N 724-Ա որոշմամբ՝ Դավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։

    Դավիդ Թավադյանի կենսագրությունը

    Դավիդ Թավադյանը ծնվել է 1976 թվականի հուլիսի 8-ին Երևանում։

    1995-1998թթ. սովորել է Կանադայի Մոնրեալ քաղաքում գտնվող Դոուսոն քոլեջում (Dawson College)՝ «Բիզնեսի կառավարում» մասնագիտությամբ՝ խորացված ուսումնասիրելով հաշվապահական հաշվառումը և հարկային գործը։ Ստացել է քոլեջի դիպլոմ։

    1998-2001թթ. սովորել է Մոնրեալի համալսարանի Բարձրագույն առևտրային հետազոտությունների բիզնես դպրոցում (L’École des Hautes Études Commerciales – HEC Montréal)։ Ստացել է բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան՝ ֆինանսների մասնագիտացմամբ։

    2002-2004թթ. ուսումը շարունակել է Մոնրեալի համալսարանի Բարձրագույն առևտրային հետազոտությունների բիզնես դպրոցում (L’École des Hautes Études Commerciales-HEC Montréal)։ Ստացել է գիտությունների մագիստրոսի աստիճան միջազգային ֆինանսների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

    2006թ. ԱՄՆ-ում գործող Ֆինանսական վերլուծաբանների ինստիտուտից (CFA Institute) ստացել է որակավորված ֆինանսական վերլուծաբանի (CFA Charterholder) մասնագիտական կարգավիճակ։

    2019թ. Քեմբրիջի համալսարանում (University of Cambridge) ավարտել է «Բիզնես վերլուծություն․ տվյալների հիման վրա որոշումների կայացում» (Business Analytics-Making Decisions Using Data) դասընթացը։

    2019թ. Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում (University of Oxford) ավարտել է «Բլոկչեյնի ռազմավարություն» ծրագիրը (Oxford Blockchain Strategy Programme)։

    2001-2002թթ. և 2003-2004թթ. Կանադայի Մոնրեալ քաղաքում աշխատել է «Բի Սի Էյ Ռիսըրչ Գրուպ» (BCA Research Group) ընկերությունում՝ որպես հետազոտական վերլուծաբան։

    2005-2007թթ. Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում աշխատել է «Կոմերցբանկ Էյ Ջի» (Commerzbank AG) բանկում որպես ներդրումային ռազմավար։

    2007-2010թթ. Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում աշխատել է «Կրեդի Ագրիկոլ կորպորատիվ և ներդրումային բանկ» (Crédit Agricole Corporate and Investment Bank) բանկում՝ որպես ածանցյալ ֆինանսական գործիքների ուղղության ղեկավար։

    2010-2011թթ. Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում աշխատել է «Սիթի կորպորատիվ և ներդրումային բանկ» (Citi Corporate and Investment Bank) բանկում՝ որպես ածանցյալ ֆինանսական գործիքների ուղղության ղեկավար։

    2011-2013թթ. Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում աշխատել է «Կոմերցբանկ Էյ Ջի» (Commerzbank AG) բանկում որպես զարգացող շուկաների ուղղության ղեկավար։

    2013-2015թթ. Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում աշխատել է «Կոմերցբանկ Էյ Ջի» (Commerzbank AG) բանկում՝ որպես զարգացող շուկաների ուղղության ղեկավար։ Պատասխանատվության ոլորտներն ընդգրկել են բաժնային կապիտալի շուկաները (Equity Capital Markets), պարտքային կապիտալի շուկաները (Debt Capital Markets), միաձուլումներն ու ձեռքբերումները (Mergers & Acquisitions), ֆիքսված եկամտաբերությամբ ֆինանսական գործիքները (Fixed Income), արտարժույթները և ապրանքային շուկաները (Currencies & Commodities)։

    Աշխարհագրական պատասխանատվության շրջանակն ընդգրկել է Լատինական Ամերիկան, Ասիան, Մերձավոր Արևելքը, Աֆրիկան և Արևելյան Եվրոպան։

    2016-2022թթ. Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում աշխատել է «Մեդկոն» (Medkon) բժշկական ընկերությունում որպես կառավարող գործընկեր։

    2019-2026թթ. Երևանում աշխատել է «Կամերտուն» ՓԲԸ-ում (Kamertoon CJSC)՝ որպես կառավարող գործընկեր։

    2026թ. Երևանում աշխատել է «Ալյանս Սոլյուշնս» (Alliance Solutions) ընկերությունում որպես գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ։

    2020-2022թթ. եղել է «Ապագա Հայկականը» (The FUTURE ARMENIAN) նախաձեռնության հիմնադիրներից մեկը և հասարակական հիմունքներով ղեկավարել է Futures Studio վերլուծական կենտրոնի աշխատանքները։

    Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։

  • Ռուբինյանն ու ՀՀ-ում Արգենտինայի դեսպանը քննարկել են երկրների միջև տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր

    Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնզալես Ալեմանին։

    ԱԺ-ից հայտնում են, որ դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել ստանձնած բարձր առաքելության իրականացման գործում։

    Նշվում է, որ կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, երկու երկրների միջև ձևավորված փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտը։

    Հաղորդագրության համաձայն՝ անդրադարձ է եղել Հայաստան-Արգենտինա միջխորհրդարանական հարաբերություններին։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են բարեկամական խմբերի և երկկողմ փոխայցերի դերը երկու երկրների փոխգործակցության զարգացման հարցում։

    Քննարկվել են նաև Հայաստանի և Արգենտինայի միջև տնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։

  • Չունենք նման որոշում, որ հանձնաժողովի նախագահի ընդդիմության թեկնածուներին ավտոմատ չենք ընտրելու. Ռուբինյան

    «Արամ Վարդևանյանն ամենևին իմ երազանքների ԱԺ փոխնախագահը չէ, իմ երազած ԱԺ փոխնախագահներն Ալեքսանյանն ու Կոնջորյանն են, մեկ էլ ես՝ նախորդ գումարման ԱԺ-ի ժամանակ, բայց ես ընտրեմ եմ պարոն Վարդևանյանին, որովհետև ես հասկանում եմ, որ նույնիսկ եթե նա իմ երազանքների ԱԺ փոխնախագահը չէ, այդ տեղը տրված է ընդդիմությանը, և ես չեմ ուզում զրոյական խաղ լինի սա»:

    Այս մասին Ազգային ժողովի՝ օգոստոսի 14-ի նիստին ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

    «Նույն կերպ հանձնաժողովի նախագահի ձեր թեկնածուներին ուզում եմ ասել՝ մենք չունենք որոշում, որ ավտոմատ չենք ընտրելու: Մենք լսելու ենք և ըստ մեր տպավորությունների՝ կկայացնենք որոշում»,-մանրամասնել է նա:

  • Մի սրիկայի պատմություն եմ ուզում պատմել. Մարիամ Պողոսյան

    Մի սրիկայի պատմություն եմ ուզում պատմել. Մարիամ Պողոսյան

  • Ռուբինյանը Էդգար Ղազարյանին անվանեց «սրիկա»

    Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը, որի հենց սկզբում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հարց է ուղղել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին, թե վերջինս ասելիք ունի՞:

    «ԱԺ կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում»,- պատասխանել է Ղազարյանը:

    Ռուբինյանը հարց է ուղղել նաև խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին. «Պարոն Նարեկ Կարապետյան, Դուք ասելիք ունե՞ք»:

    «Ո՛չ»,- կարճ պատասխանել է Կարապետյանը:

    Ռուբինյանն արձագանքել է՝ ասելով. «Շատ լավ, դուք ընտրեցիք այս ճանապարհը»:

    Հիշեցնենք՝ ԱԺ հերթական նիստերի նախորդ օրը՝ օգոստոսի 13-ին, իրավիճակն ԱԺ դահլիճում լարվել էր Էդգար Ղազարյանի ելույթից հետո, որը ԱԺ պատգամավորներին ու իշխանությանը վիրավորել էր:

    ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, խոսքն ուղղելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարին, ասել էր, թե արդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն ԱԺ դահլիճում խախտվում են: 10 օրվա ընթացքում 2 անգամ հնչել է վիրավորական արտահայտություն:  Ռուբինյանը հավելել էր, որ ակնկալում է՝ Էդգար Ղազարյանը կգա և ներողություն կխնդրի իր արտահայտության համար:

  • Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչին

    ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Նազելի Սարգսյանին, ով ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող 4-րդ բանակային խաղերի ժամանակ հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգով մարզաձևում զբաղեցրել է առաջին տեղը՝ սահմանելով բանակային խաղերի ռեկորդ:

    Արթուր Պողոսյանը շնորհավորել է ավագ քննիչին՝ պարգևատրելով հուշանվեր-ժամացույցով, և ընդգծել, որ այդ հաղթանակը աշխատասիրության և կարգապահության արդյունք է:

     

  • Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝…

    Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝…

  • Բոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են. Ռուբեն Ռուբինյան

    «Մենք ասում ենք՝ այո՛, մենք տեսել ենք բազմաթիվ անարդարություններ, ցավ, զոհեր, արյուն, բայց մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ-ում ապրում ենք մենք՝ հայերս, մեր սիրելի եզդի, քուրդ, ասորի, ռուս քույրերն ու եղբայրները և այսպես շարունակ, նաև Ղարաբաղի մեր սիրելի քույրերն ու եղբայրները, որոնք այստեղ հյուր չեն, իրենց հայրենիքում են, ադրբեջանցիներն էլ ապրում են Ադրբեջանում»:

    Այս մասին Ազգային ժողովի նիստին ասել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավորների քննադատական ելույթներին՝ կապված պետական մակարդակով ԼՂ-ից տեղահանվածների իրավունքները բարձրաձայնելու անհրաժեշտության մասին:

    «Հիմա եթե մենք ուզում ենք չվերածնել կոնֆլիկտի պատճառը, ուրեմն մենք չպիտի վերականգնենք այն ճարտարապետությունը կամ չպիտի խոսենք այն ճարտարապետության վերականգնման մասին, որը մոտավորապես նույն 1905-ի վիճակին է բերում: Դա ենք ասում: Հետևաբար բոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են:

    Չեմ ասում՝ անարդար են, մարդկային տեսանկյունից կարող է արդար լինել: Տիկին Արեգա Հովսեփյանի տեսանկյունից, իհարկե, արդար է: Ինքը կարող է ասել՝ ես ուզում եմ գնալ իմ տուն, բայց երբ դու դա ձևակերպում ես որպես պետական նպատակ, դա նշանակում է վերածնել կոնֆլիկտային տրամաբանությունը: Մենք առաջարկում ենք այսօրվա իրավիճակը ֆիքսել, գնալ առաջ և ապահովել 100-ամյա խաղաղություն»,- ասել է նա:

  • Սպանություն Շենգավիթում. վիճաբանության ժամանակ ազգականն է հարվածել կտրող-ծակող գործիքով. նա ձերբակալվել է

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։02-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուսայելյան փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել մարմնական վնասվածքներով մի տղամարդ։

    Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ըստ նախնական տվյալների՝ մայրաքաղաքի Մուսայելյան փողոցի բնակարաններից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում տղամարդուն սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել իր ազգականը։

    ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ 45-ամյա տղամարդը դեպքից կարճ ժամանակ անց մարմնական վնասվածքներ պատճառելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով հայտնաբերվել և ձերբակալվել է։

    Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

    ՆԳՆ-ն ավելի ուշ հավելել է, որ բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել՝ մարմնական վնասվածքներով իրենց մոտ տեղափոխված տղամարդը մահացել է։

  • Բանակում, Ռազմական ոստիկանությունում կլինեն կադրային փոփոխություններ….

    Բանակում, Ռազմական ոստիկանությունում կլինեն կադրային փոփոխություններ….