Category: FreeNews

  • Ժաննա Անդրեասյանը թատրոնի զարգացման հեռանկարներին է անդրադարձել

    ԿԳՄՍՆ-ից հաղորդագրություն են տարածել՝ նշելով․

    «Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանն այսօր եղել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններում:

    Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը: Պաշտոնյաները շրջել են կառույցներում, ծանոթացել դրանց ստեղծագործական գործունեությանը, ենթակառուցվածքներին, առկա պայմաններին ու խնդիրներին:

    Ժաննա Անդրեասյանը երկու թատրոններում էլ ընդգծել է ստեղծագործական գործունեությանն առնչվող հարցերի կարևորությունը՝ հորդորելով ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ թատրոններում գեղարվեստաստեղծագործական բարձր որակ ապահովելու և այն շարունակաբար զարգացնելու ուղղությամբ։ Նա ծանոթացել է թատրոնների խաղացանկային քաղաքականությանը, դրա բազմազանության ապահովմանը և հետագա ծրագրերին, հետաքրքրվել հանդիսատեսի հաճախելիությամբ և նոր լսարանների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքներով։

    Անդրադարձ է կատարվել նաև նոր ստեղծագործական ծրագրերի իրականացման անհրաժեշտությանը և հրավիրյալ ստեղծագործական ներուժի ընդլայնմանը։ Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև մայրաքաղաքի ստեղծագործական ներուժը մարզային թատրոնների գործունեության մեջ առավել ակտիվ ներգրավելու հարցը՝ նպաստելով փորձի փոխանակմանը, նոր համագործակցությունների ձևավորմանն ու մարզերում թատերական կյանքի ակտիվացմանը»։

  • Կիևյան կամրջով անցնող ավտոբուսային երթուղիները կվերադառնան…

    Կիևյան կամրջով անցնող ավտոբուսային երթուղիները կվերադառնան…

  • Ինձ պետք էր նոր կյանք. ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսի քույրը

    Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Օվսեյան Ռաֆայելի քույրը:

    Ռաֆայել Օվսեյանը (Օվսիյան) 2020 թվականի 44-օրյա պատերազմի 19-ամյա հերոս է: Նա ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 17-ին, զորակոչվել է բանակ 2020 թվականին և հերոսաբար զոհվել հայրենիքի համար: [1, 2, 3]

  • ՌԴ-ն պատրաստ է վերականգնել հայկական գյուղմթերքի ներկրումը՝ խիստ պայմաններով

    ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ պատրաստ է վերականգնել հայկական գյուղատնտեսական ապրանքների մուտքը ռուսական շուկա, եթե հայկական կողմն ապահովի արտադրանքի անվտանգությունն ու թունաքիմիկատների խիստ վերահսկողությունը։ Բացի այդ, ռուսական կողմը պահանջում է, որ տեղական արտադրողներն օգտագործեն բացառապես սեփական հումքը, ինչպես նաև ներդրվի մատակարարումների ամբողջական հետագծելիության համակարգ։ Գերատեսչության պնդմամբ՝ հենց այս պահանջների չպահպանումն էլ պատճառ էր դարձել ներմուծման կասեցման համար։

     

    Հիշեցնենք, որ Ռուսաստանն արդեն տևական ժամանակ է, ինչ սահմանափակումներ է կիրառում Հայաստանից ներկրվող գյուղմթերքի նկատմամբ՝ դա պատճառաբանելով որակական և անվտանգային խնդիրներով։

  • Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության հարցը ՔՊ վարչության նիստում…

    Արմեն Գրիգորյանի պաշտոնանկության հարցը ՔՊ վարչության նիստում…

  • Նման պահվածքից հետո եթե չինքնակարգավորվեք, ձեզ դուրս կշպրտեն այս դահլիճից. լարված իրավիճակ ԱԺ-ում

    ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ լարված իրավիճակ է ստեղծվել:

    ԱԺ-ում ելույթի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը իշխող ուժին մեղադրել է զինվորների թեման «շահարկելու» համար:

    Հայկ Կոնջորյանը նախազգուշացում է արել ոչ կոռեկտ պահվածքի համար։

    «Նախազգուշացում ոչ կոռեկտ պահվածքի պատճառով։ Նման պահվածքից հետո եթե չինքնակարգավորվեք, ձեզ դուրս կշպրտեն այս դահլիճից»,- ասել է ԱԺ փոխխոսնակը։

    Նարեկ Կարապետյանին ևս կոչ է արվել չափավորել պահվածքը։ Դրանից հետո պատգամավորները դուրս են եկել նիստերի դահլիճից։ Նրանց հետևից դահլիճից դուրս է եկել նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ 

  • Էդուարդ Հակոբյանը վերանշանակվել է ՊԵԿ նախագահ

    Օգոստոսի 13-ի ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշմամբ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Հակոբյանը վերանշանակել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում:

  • Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Զաքարյանի հրազենային վնասվածքով դին

    Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:

    Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

    Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

  • ԶԼՄ-ն հերթական հոդվածով փորձում է խեղաթյուրել իրականությունը․ ԱՍՀ խոսնակը թվեր է հրապարակել

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Նվեր Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Hraparak.am-ի հրապարակմանը։ 

     

    Վերջինիս խոսքով՝ Hraparak.am-ը հերթական հոդվածով փորձում է խեղաթյուրել իրականությունը՝ պնդելով, թե Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրն իբր դարձել է անիրագործելի։ Մինչդեռ պաշտոնական տվյալները ներկայացնում են իրավիճակի էապես այլ պատկեր։

     

    Այսպես, օգոստոսի 13-ի դրությամբ ծրագրի շրջանակում արդեն իսկ հավաստագիր է ստացել 7743 ընտանիք (31,845 անձ), որից 7147 ընտանիք (29,921 անձ)՝ ձեռքբերման բաղադրիչով, 297 ընտանիք (1104 անձ)՝ կառուցապատման բաղադրիչով, 299 ընտանիք (820 անձ)՝ գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչով։

     

    Հավաստագրերի իրացման գործընթացը ևս ակտիվ շարունակվում է․ հավաստագիրն իրացրել է 4146 ընտանիք (19,098 անձ), որից 3853-ը (18,134 անձ)` ձեռքբերման բաղադրիչով, 62-ը (304 անձ)` կառուցապատման բաղադրիչով, 231-ը (660 անձ)` գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչով։

     

    Ձեռքբերման և կառուցապատման բաղադրիչով իրացված հավաստագրերի մարզային բաշխվածությունը հետևյալն է՝ Վայոց Ձոր – 63, Տավուշ – 87, Արագածոտն – 135, Շիրակ – 147, Գեղարքունիք – 158, Սյունիք – 228, Լոռի – 368, Երևան – 450, Արարատ – 531, Արմավիր – 667, Կոտայք – 1081։

     

    ԶԼՄ-ին կոչ եմ անում Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագրին անդրադարձ կատարելիս հիմնվել բացառապես թվային տվյալների և փաստական հիմքերի վրա։

  • Ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանը – FreeNews

    Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը հայտնել է, որ ձերբակալման որոշմամբ Հակակոռուպցիոն կոմիտե են տարել ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին:

    «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են.

    «Ի պատասխան հաստատում ենք, որ ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն»: