Category: FreeNews

  • Ադրբեջանն արդեն փոխարինել է Հայաստանին ռուսական պարենային…

    Ադրբեջանն արդեն փոխարինել է Հայաստանին ռուսական պարենային…

  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող 3400 քմ մակերեսով հողատարածքը

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը #հատիկառհատիկ շարքի հերթական նորությունն է հայտնել:

    «Հայաստանի Հանրապետության տիրապետմանն է վերադարձվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող 3400 քմ մակերեսով հողատարածքը:

    Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 23 միլիոն 236 հազար դրամ»,- գրել է նա: 

  • Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արամ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

    Կենսագրությանը

    Ծնվել է 1985 թ. հոկտեմբեր 6-ին Երևանում:

    Կրթությունը

    2002-2006 թթ.՝ իրավագիտության բակալավր՝  Երևանի պետական համալսարան:

    2009–2011 թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության մագիստրոս (LL.M.): Հիմնական ուղղություններ՝ հարկային, եվրոպական, մտավոր սեփականության և միջազգային հանրային իրավունք:

    2015–2016 թթ.՝ Էրազմուս համալսարանի (Ռոտերդամ, Նիդերլանդներ) NFP MA կրթաթոշակառու, արբիտրաժային և գործարար իրավունքի հետբուհական մագիստրոս (LL.M.): Հիմնական ուղղություններ՝ միջազգային կորպորատիվ և գործարար իրավունք, պայմանագրերի մշակում, առևտրային արբիտրաժ և միջազգային վեճերի լուծում:

    Աշխատանքային գործունեություն

    2012 թ. սեպտեմբեր – 2026 թ. օգոստոս՝  «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գլխավոր իրավաբան:

    •    Ղեկավարել է պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, դոնորների և մասնավոր գործընկերների մասնակցությամբ տեխնոլոգիական ու ինժեներական ոլորտների զարգացման ծրագրերի իրավական ապահովումը։

    •    Խորհրդատվություն է տրամադրել ստարտափներին, ՓՄՁ-ներին և ծրագրային թիմերին՝ կորպորատիվ կառուցվածքի, պայմանագրերի, կարգավորող պահանջների, ռիսկերի կառավարման և միջազգային շուկաներ մուտք գործելու հարցերով։

    •    Մասնակցել է ՏՏ և գործարար ոլորտներին առնչվող օրենսդրության, կառավարության որոշումների, քաղաքականության փաստաթղթերի և ինստիտուցիոնալ կառավարման գործընթացների մշակմանը։

    •    Մշակել և բանակցել է ներդրումային, նորարարական և էկոհամակարգային ծրագրերին աջակցող համագործակցության, դրամաշնորհային, ծառայությունների, խորհրդատվական և առևտրային պայմանագրեր։

    •    2022 թ.-ից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչ (խորհրդի անդամ) ՓՄՁ Զարգացման խորհրդում։

    2010 թ. փետրվար – 2026 թ. օգոստոս (համատեղությամբ)՝ փաստաբան / իրավական խորհրդատու.

    •    Հայաստանյան ընկերություններին և ձեռնարկատերերին խորհրդատվություն է տրամադրել կորպորատիվ, առևտրային, պայմանագրային, վեճերի լուծման հարցերով։

    •    Աջակցել է տեխնոլոգիական և ինժեներական ընկերություններին շուկա մուտք գործելու, գործառնական մոդելների, առևտրային գործընկերությունների և կարգավորող պահանջների պահպանման հարցերում։

    •    Ոլորտային զարգացման նախաձեռնություններին տրամադրել է իրավական և կորպորատիվ կառուցվածքի վերաբերյալ աջակցություն։

    •    Ներկայացրել է վստահորդների շահերը դատարաններում, վարչական մարմիններում և արբիտրաժային տրիբունալներում, վարել բանակցություններ ու բարդ առևտրային գործեր։

    2011 թ. փետրվար – 2012 թ. սեպտեմբեր՝ «Կասկադ Ինշուրանս»/«ԻՆԳՈ Արմենիա» ԱՓԲԸ իրավախորհրդատու.

    •    խորհրդատվություն է տրամադրել պայմանագրերի, ապահովագրական կարգավորման, հատուցումների, վեճերի և իրավական ռիսկերի հարցերով, ներկայացրել է ընկերությունը պետական մարմիններում ու դատարաններում։

    2008 թ. սեպտեմբեր – 2011 թ. փետրվար՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավաբանական վարչության դատական բաժնի մասնագետ. 

    •    համակարգել է վարչական և քաղաքացիական գործերով դատարաններում Կոմիտեի շահերի ներկայացուցչության ապահովման աշխատանքները և ներկայացրել Կադաստրի շահերը դատական վարույթներում։

    Մասնագիտական միություններին անդամակցություն, դասավանդում

    Արբիտրաժային ոլորտ` ՀՀ արբիտրների ասոցիացիայի համահիմնադիր և խորհրդի անդամ, 2023 թվականից՝ նախագահ:

    Մասնագիտական կարգավիճակ` ՀՀ փաստաբանների պալատի անդամ 2010 թ.-ից, փաստաբանի արտոնագիր՝ № 1033:

    Դասավանդում և հրապարակումներ` 2022 թվականից՝ Արբիտրաժային ամենամյա ամառային դպրոցի դասախոս, արբիտրաժային ոլորտին առնչվող հրապարակումների հեղինակ։

    Անձնական տվյալներ

    Ամուսնացած է, ունի երեք զավակ:

    Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:

    Թվային հմտություններ՝ Microsoft Office, Google Workspace, ԱԲ գործիքներ:

    2006 – 2008 թթ․՝ պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ ԶՈՒ-ում

    Մասնավոր իրավունքի ոլորտներում ավելի քան 15 տարվա փորձ ունեցող մասնագետ՝ տնտեսական կարգավորման, տեխնոլոգիական ու ինժեներական ոլորտների զարգացման, կորպորատիվ կառավարման, ներդրումային ծրագրերի և պետություն–մասնավոր հատված համագործակցության ուղղություններով։ Ունի ՓՄՁ-ներին և նորաստեղծ ընկերություններին աջակցելու, կարգավորող դաշտի բարելավման, բարդ գործընկերությունների բանակցման և քաղաքականության նպատակները գործնական լուծումների վերածելու փորձ։

  • Հանձնաժողովների նախագահների ընտրության քննարկումը՝ մեղադրանքներով,…

    Հանձնաժողովների նախագահների ընտրության քննարկումը՝ մեղադրանքներով,…

  • Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար․14․08․26/19․30/

    Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար․14․08․26/19․30/

  • Ինչու է «Ուժեղ Հայաստան»-ը ԱԺ-ում Էդգար Ղազարյանի տեղը փոխել

    «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը պարզաբանել է՝ ինչու է ԱԺ նիստերի դահլիճում Էդգար Ղազարյանի նստելու տեղը փոխվել։

    «Իմ նախաձեռնությամբ՝ խմբակցությունը որոշել է որոշակի տեղափոխություններ անել, հաշվի ենք առել աշխատանքային պրոցեսը և նպատակահարմարությունը։ Հաշվի առնելով, որ մեր առջև բազմաթիվ խնդիրներ են դրված ժողովրդի կողմից, կարծում եմ՝ այն, թե ով ում կողքն է նստած, համալսարանական խոսույթ է»,- ասել է Աբրահամյանը։

    Նրա խոսքով՝ նստելու տեղերի փոփոխություն միայն «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում չի եղել, նման փոփոխություն կատարվել է նաև ՔՊ խմբակցությունում։

    «Նման տեղափոխություններ էլի լինելու են, և չպետք է սա մեր քաղաքական քննարկման առօրյայի մաս լինի»,- նշել է նա։

  • ԵՄ-ն արձանագրում է Երևանի և Բաքվի միջև առաջընթացը․14․08․26/21․30/

    ԵՄ-ն արձանագրում է Երևանի և Բաքվի միջև առաջընթացը․14․08․26/21․30/

  • Ռուբինյանի կոչից երկու շաբաթ անց` ԱԺ-ում լարվածություն.ՔՊ-ն…

    Ռուբինյանի կոչից երկու շաբաթ անց` ԱԺ-ում լարվածություն.ՔՊ-ն…

  • Դավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 14-ի N 724-Ա որոշմամբ՝ Դավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։

    Դավիդ Թավադյանի կենսագրությունը

    Դավիդ Թավադյանը ծնվել է 1976 թվականի հուլիսի 8-ին Երևանում։

    1995-1998թթ. սովորել է Կանադայի Մոնրեալ քաղաքում գտնվող Դոուսոն քոլեջում (Dawson College)՝ «Բիզնեսի կառավարում» մասնագիտությամբ՝ խորացված ուսումնասիրելով հաշվապահական հաշվառումը և հարկային գործը։ Ստացել է քոլեջի դիպլոմ։

    1998-2001թթ. սովորել է Մոնրեալի համալսարանի Բարձրագույն առևտրային հետազոտությունների բիզնես դպրոցում (L’École des Hautes Études Commerciales – HEC Montréal)։ Ստացել է բիզնեսի կառավարման բակալավրի աստիճան՝ ֆինանսների մասնագիտացմամբ։

    2002-2004թթ. ուսումը շարունակել է Մոնրեալի համալսարանի Բարձրագույն առևտրային հետազոտությունների բիզնես դպրոցում (L’École des Hautes Études Commerciales-HEC Montréal)։ Ստացել է գիտությունների մագիստրոսի աստիճան միջազգային ֆինանսների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

    2006թ. ԱՄՆ-ում գործող Ֆինանսական վերլուծաբանների ինստիտուտից (CFA Institute) ստացել է որակավորված ֆինանսական վերլուծաբանի (CFA Charterholder) մասնագիտական կարգավիճակ։

    2019թ. Քեմբրիջի համալսարանում (University of Cambridge) ավարտել է «Բիզնես վերլուծություն․ տվյալների հիման վրա որոշումների կայացում» (Business Analytics-Making Decisions Using Data) դասընթացը։

    2019թ. Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում (University of Oxford) ավարտել է «Բլոկչեյնի ռազմավարություն» ծրագիրը (Oxford Blockchain Strategy Programme)։

    2001-2002թթ. և 2003-2004թթ. Կանադայի Մոնրեալ քաղաքում աշխատել է «Բի Սի Էյ Ռիսըրչ Գրուպ» (BCA Research Group) ընկերությունում՝ որպես հետազոտական վերլուծաբան։

    2005-2007թթ. Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում աշխատել է «Կոմերցբանկ Էյ Ջի» (Commerzbank AG) բանկում որպես ներդրումային ռազմավար։

    2007-2010թթ. Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում աշխատել է «Կրեդի Ագրիկոլ կորպորատիվ և ներդրումային բանկ» (Crédit Agricole Corporate and Investment Bank) բանկում՝ որպես ածանցյալ ֆինանսական գործիքների ուղղության ղեկավար։

    2010-2011թթ. Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում աշխատել է «Սիթի կորպորատիվ և ներդրումային բանկ» (Citi Corporate and Investment Bank) բանկում՝ որպես ածանցյալ ֆինանսական գործիքների ուղղության ղեկավար։

    2011-2013թթ. Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում աշխատել է «Կոմերցբանկ Էյ Ջի» (Commerzbank AG) բանկում որպես զարգացող շուկաների ուղղության ղեկավար։

    2013-2015թթ. Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում աշխատել է «Կոմերցբանկ Էյ Ջի» (Commerzbank AG) բանկում՝ որպես զարգացող շուկաների ուղղության ղեկավար։ Պատասխանատվության ոլորտներն ընդգրկել են բաժնային կապիտալի շուկաները (Equity Capital Markets), պարտքային կապիտալի շուկաները (Debt Capital Markets), միաձուլումներն ու ձեռքբերումները (Mergers & Acquisitions), ֆիքսված եկամտաբերությամբ ֆինանսական գործիքները (Fixed Income), արտարժույթները և ապրանքային շուկաները (Currencies & Commodities)։

    Աշխարհագրական պատասխանատվության շրջանակն ընդգրկել է Լատինական Ամերիկան, Ասիան, Մերձավոր Արևելքը, Աֆրիկան և Արևելյան Եվրոպան։

    2016-2022թթ. Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում աշխատել է «Մեդկոն» (Medkon) բժշկական ընկերությունում որպես կառավարող գործընկեր։

    2019-2026թթ. Երևանում աշխատել է «Կամերտուն» ՓԲԸ-ում (Kamertoon CJSC)՝ որպես կառավարող գործընկեր։

    2026թ. Երևանում աշխատել է «Ալյանս Սոլյուշնս» (Alliance Solutions) ընկերությունում որպես գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ։

    2020-2022թթ. եղել է «Ապագա Հայկականը» (The FUTURE ARMENIAN) նախաձեռնության հիմնադիրներից մեկը և հասարակական հիմունքներով ղեկավարել է Futures Studio վերլուծական կենտրոնի աշխատանքները։

    Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։

  • Ռուբինյանն ու ՀՀ-ում Արգենտինայի դեսպանը քննարկել են երկրների միջև տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր

    Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 14-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնզալես Ալեմանին։

    ԱԺ-ից հայտնում են, որ դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել ստանձնած բարձր առաքելության իրականացման գործում։

    Նշվում է, որ կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, երկու երկրների միջև ձևավորված փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտը։

    Հաղորդագրության համաձայն՝ անդրադարձ է եղել Հայաստան-Արգենտինա միջխորհրդարանական հարաբերություններին։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են բարեկամական խմբերի և երկկողմ փոխայցերի դերը երկու երկրների փոխգործակցության զարգացման հարցում։

    Քննարկվել են նաև Հայաստանի և Արգենտինայի միջև տնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։