Category: FreeNews

  • ԱՊԿ-ն Հայաստանին շարունակում է համարել դաշնակից. Մասադիկով․15․08․26/21․30/

    ԱՊԿ-ն Հայաստանին շարունակում է համարել դաշնակից. Մասադիկով․15․08․26/21․30/

  • Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 անձ․ ՀՎԿԱԿ

    2026 թվականի օգոստոսի 15-ին Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 հոսպիտալացված անձի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

    «ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր հիվանդները օգոստոսի 12-ին մասնակցել են նույն խնջույքին:

    Հիվանդների մոտ արձանագրվել են սրտխառնոց, փսխում, էպիգաստրալ շրջանի ցավ, ընդհանուր թուլություն, առանձին դեպքերում՝ նաև լուծ։ Բոլոր 6 անձինք հոսպիտալացված են։

    Համաճարակաբանական հետազոտության ընթացքում պարզվել է նաև, որ միջոցառումից հետո սննդի մի մասը տարվել է տուն և կրկին օգտագործվել, որից հետո ի հայտ են եկել գանգատներ։

    Դեպքի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնը։

    Համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է։

    ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հետևում է իրավիճակին»,-ասված է հայտարարության մեջ։

  • Շատ շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների…

    Շատ շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների…

  • Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցության այցելել է Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ-ի միջուկային բժշկության ազգային կենտրոն: Նա շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին:

    Կենտրոնը 2025 թ․ վերազինվել է և ընդլայնել իր գործունեության շրջանակը։ Պետական բյուջեի միջոցների հաշվին ներդրումը կազմել է ավելի քան 1 մլրդ 444 մլն դրամ: Կենտրոնի մասնակի վերանորոգման շինարարական աշխատանքների համար հատկացվել է ավելի քան 36 մլն դրամ, ձեռք են բերվել ավելի քան 1 մլրդ 407 մլն դրամի սարքավորումներ: Պետական բյուջեի հաշվին կատարված ներդրումների շնորհիվ կենտրոնը համալրվել է նորագույն, թվային ՊԷՏ/ՀՏ համակարգով, բարձր դասի սոնոգրաֆիկ ու մամոգրաֆիկ սարքավորումներով, կոլոնոսկոպիկ ու կոլպոսկոպիկ համակարգերով, ինչպես նաև անխափան սնուցման սարքավորումներով։

    Միջուկային բժշկության ազգային կենտրոնը եզակի մասնագիտացված կենտրոն է, որը համալրված է բելգիական IBA ընկերության արտադրության ցիկլոտրոնով։ Կենտրոնի զարգացման շրջանակում արդեն իսկ իրականացված մրցութային գործընթացների արդյունքում ձեռք են բերվել համապատասխան սարքավորումներ՝ թեռանոստիկ բժշկության զարգացման նպատակով։

    Ըստ պատասխանատուների՝ ենթակառուցվածքային և տեխնոլոգիական ստեղծված հնարավորությունները կարևոր նախադրյալներ են միջուկային բժշկության ախտորոշիչ և բուժական ուղղությունների հետագա զարգացման, նոր ռադիոֆարմպրեպարատների կիրառման, թեռանոստիկ մոտեցումների ներդրման, ինչպես նաև համապատասխան մասնագիտական ներուժի ձևավորման համար։

  • Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում…

    Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում…

  • Գլենդեյլում ձերբակալվել է 5 հայ. մեղադրանքը՝ փոստային առաքանիների գողություն, վարկային խարդախություններ

    Գլենդեյլի ոստիկանությունը ձերբակալել է հինգ հայի՝ փոստային առաքանիների գողության, անձնական տվյալների յուրացման և վարկային քարտերի հետ կապված խարդախության գործով։

    Այս մասին օգոստոսի 13-ին հայտնել է Գլենդեյլի ոստիկանության վարչությունը՝ նշելով, որ հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք մուտք են գործում բազմաբնակարան շենքի բնակիչների փոստարկղեր և այնտեղից վերցնում նամակներն ու այլ առաքանիները։ Դեպքը տեղի է ունեցել West Colorado Street-ի 500-րդ թաղամասում։

    Քննության ընթացքում պարզվել է, որ կասկածյալները, օգտագործելով այլ անձանց նույնականացնող տվյալները, նրանց անուններով խարդախությամբ վարկային քարտեր են ձևակերպել, որոնք այնուհետև ուղարկվել են նույն բնակելի համալիրի հասցեներով։ Ոստիկանությունը նաև հայտնել է, որ փոստարկղերի փականները փոփոխվել և փոխարինվել են կեղծ փականներով՝ դրանց չարտոնված մուտք ապահովելու համար։

    Օգոստոսի 13-ին ոստիկանությունը բնակելի համալիրում մի շարք խուզարկություններ է իրականացրել և ձերբակալել Գլենդեյլի հինգ բնակչի՝ 36-ամյա Ռազմիկ Բարսեղյանին, 27-ամյա Ռոբերտ Պողոսյանին, 35-ամյա Վահան Քալաշյանին, 26-ամյա Արմեն Հարությունյանին և 27-ամյա Արտյոմ Միլիտոնյանին։

    Նրանք կասկածվում են խարդախության, անձնական տվյալների յուրացման և գողության հետ կապված հանցագործությունների համար:

    Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են այլ անձանց պատկանող մեծ քանակությամբ անձնական տվյալներ, վարկային քարտերի վերակոդավորման սարքեր, բազմաթիվ վարկային քարտեր, կանխիկ գումար և ոսկի։ Հետաքննությունը շարունակվում է, իսկ ոստիկանությունը փորձում է պարզել հնարավոր լրացուցիչ տուժածների շրջանակը։ Գործը նախատեսվում է ներկայացնել Լոս Անջելեսի շրջանի դատախազություն՝ մեղադրանք առաջադրելու հարցը քննարկելու համար։

  • Բացահայտվել է 1,5 մլրդ դրամի թմրամիջոցների ապօրինի տեղափոխման…

    Բացահայտվել է 1,5 մլրդ դրամի թմրամիջոցների ապօրինի տեղափոխման…

  • Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել են մեքենաներ․15․08․26/11․30/

    Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել են մեքենաներ․15․08․26/11․30/

  • Բերել, էստեղ մարդ եք նստեցրել, որը տներով մտել-դուրս է եկել վերջին սրիկայի պես. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

    ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն իր ելույթում ողջունել է գործընկերներին, «հայ զինվորների մահը ողջունող սրիկային», ապա դիմելով ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանին, ասել, թե նա լիովին արդարացնում է իր հեղինակությունը որպես էդպիսին:

    «Քիչ էր մնում մեզ մեղավոր հանեիք, որ բերել ձեր ցուցակում մարդ եք ներգրավել, որ վերջին 2-3 տարում, ի դեպ, շեշտեմ, որ ոչ միայն մեր խմբակցությանը, այլև «Հայաստան» խմբակցությանն էլ էր տենց, տներով մտել դուրս է եկել ամենավերջին սրիկայի պես, ընտանիքի ապաքաղաքական անդամներին անձնապես վիրավորել է: Էդ մարդու վերջին հետագիծը վերջին երկու տարվա եղել է դա` մարդկանց ընտանիքի անդամներին թիրախավորելը»,- հայտարարել է Ալեքսանյանը, ապա դիմելով Արամ Վարդևանյանին, ասել, որ նա պետք է ներողություն խնդրի քաղաքացիներից՝ այդ պերսոնաժի՝ այնտեղ հայտնվելու համար:

    Նրա խոսքով՝ չի էլ ուզում հիշեցնել՝ ինչեր է ասել «Հայաստան» խմբակցության հասցեին:

    «Տարել «Հայաստան» խմբակցությանն էլ մոտիկ եք նստեցրել, չեմ իմանում՝ ինչ է լինելու վերջը»,- ասել է Ալեքսանյանը՝ դիմելով ընդդիմադիր գործընկերներին: 

    Ապա նա, դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին, նկատել է, թե ՔՊ խմբակցությունում չկա մարդ, որը նրանց՝ քաղաքականության մեջ չներգրավված ընտանիքի անդամներին մի թթու տառ ասած լինի:

    «Չկա տենց մարդ, հասկանո՞ւմ եք, պարոն Կարապետյան: Դուք բերել էստեղ մարդ եք նստեցրել, որն ընտանիքի անդամների է թիրախավորել»,- նշել է Ալեքսանյանը:

  • 2 ժամից՝ 24 ժամ․ ի՞նչ փոխվեց Ազատամուտում

    2 ժամից՝ 24 ժամ․ ի՞նչ փոխվեց Ազատամուտում