Category: FreeNews

  • Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը քննարկվել…

    Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը քննարկվել…

  • Հորմուզի նեղուցը ԱՄՆ տարածք է լինելու. Թրամփ

    Հորմուզի նեղուցը ԱՄՆ տարածք է լինելու. Թրամփ

  • ԲԼԹ-ԲԼԹ շոու. Սերիա-11

    ԲԼԹ-ԲԼԹ շոու. Սերիա-11

  • Բռնությունը սիրո դրսևորում չէ․ «Կրթվելը նորաձև է» շարժումը՝ ընտանեկան բռնության դեմ

    ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում, նոր տեսաուղերձով բարձրաձայնում է ընտանեկան բռնության խնդրի և հասարակությունում բռնության նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք ձևավորելու անհրաժեշտության մասին։

    Հրապարակված կարճ տեսանյութը թեմայի շուրջ նախատեսվող ավելի լայն հաղորդակցական նախաձեռնության դեռ միայն առաջին հոլովակն է։ Առաջիկայում նույն թեմայով կհրապարակվի նաև տեսանյութերի շարք: Տեսաշարի նպատակն է ոչ միայն խնդրի մասին խոսելը, այլև դրա շուրջ ավելի լայն հանրային և մասնագիտական քննարկում ձևավորելը՝ նպաստելով բռնության նկատմամբ զրոյական հանդուրժողականության մշակույթի ձևավորմանը և ընտանեկան բռնության քրեականացմանը։

    Նախաձեռնության հիմնական ուղերձն է՝ բռնությունը չի կարող լինել սիրո, ընտանիքի կամ ուժի դրսևորում, և այն չպետք է ընդունվի կամ արդարացվի որևէ հանգամանքով։ Իսկ երկարաժամկետ նպատակը ընտանեկան բռնությունը առանձին հանցակազմով քրեականացնելու հարցը հանրային և մասնագիտական օրակարգ բերելն է: Սա միայն սկիզբն է։

    Թեմայի շուրջ ավելին՝ շուտով։

  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ

    Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ չորս տարի ժամկետով ընտրվել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՄԻԳ)՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ։

     

    Մարմնի անդամների առաքելությունն է հետևել համապատասխան զարգացումներին, նպաստել ԺՄԻԳ-ի աշխատանքների և նախաձեռնությունների վերաբերյալ խորհրդատվությանը, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում, ներգրավվել վերապատրաստումների, քննարկումների, վերլուծական աշխատանքների և գրասենյակի կողմից իրականացվող օրենսդրական ուսումնասիրությունների մասնագիտական գնահատման գործընթացներում։

  • Իրանը պատասխանել է Թրամփին․ Հորմուզի նեղուցը չի կարելի…

    Իրանը պատասխանել է Թրամփին․ Հորմուզի նեղուցը չի կարելի…

  • Հայկական գորգերը՝ ադրբեջանական պիտակով

    Հայկական գորգերը՝ ադրբեջանական պիտակով

  • ԱՊԿ-ն Հայաստանին շարունակում է համարել դաշնակից. Մասադիկով․15․08․26/21․30/

    ԱՊԿ-ն Հայաստանին շարունակում է համարել դաշնակից. Մասադիկով․15․08․26/21․30/

  • Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 անձ․ ՀՎԿԱԿ

    2026 թվականի օգոստոսի 15-ին Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 հոսպիտալացված անձի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

    «ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր հիվանդները օգոստոսի 12-ին մասնակցել են նույն խնջույքին:

    Հիվանդների մոտ արձանագրվել են սրտխառնոց, փսխում, էպիգաստրալ շրջանի ցավ, ընդհանուր թուլություն, առանձին դեպքերում՝ նաև լուծ։ Բոլոր 6 անձինք հոսպիտալացված են։

    Համաճարակաբանական հետազոտության ընթացքում պարզվել է նաև, որ միջոցառումից հետո սննդի մի մասը տարվել է տուն և կրկին օգտագործվել, որից հետո ի հայտ են եկել գանգատներ։

    Դեպքի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնը։

    Համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է։

    ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հետևում է իրավիճակին»,-ասված է հայտարարության մեջ։

  • Շատ շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների…

    Շատ շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների…