Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ

Written by

in

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ չորս տարի ժամկետով ընտրվել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՄԻԳ)՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ։

 

Մարմնի անդամների առաքելությունն է հետևել համապատասխան զարգացումներին, նպաստել ԺՄԻԳ-ի աշխատանքների և նախաձեռնությունների վերաբերյալ խորհրդատվությանը, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում, ներգրավվել վերապատրաստումների, քննարկումների, վերլուծական աշխատանքների և գրասենյակի կողմից իրականացվող օրենսդրական ուսումնասիրությունների մասնագիտական գնահատման գործընթացներում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *