Category: FreeNews

  • «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի «սկզբունքների» թռիչքը․ պատգամավորը 2018-ին առաջարկում էր ՀԷՑ-ին դատել ու վտարել

    «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզան Ավետիսյանը, ով «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է, պարզվում է, 2020 թվականին խիստ դժգոհություն է ունեցել ՀԷՑ-ի կառավարումից։ Այն ժամանակ, հիշեցնենք, ընկերությունը պատկանում էր ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանին, որի քաղաքական թիմում այսօր հանգրվանել է տիկին Ավետիսյանը։ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն այսօր խորհրդարանում մեջբերեց «Ուժեղ Հայաստան»-ի  պատգամավորի 2020 թվականի գրառումները, որտեղ Ավետիսյանը նշում էր, որ ՀԷՑ-ն ամենավատ մոնոպոլ կազմակերպությունն է, պատկանում է ռուսական օլիգարխիային։ Պատգամավորը 2018-ի դեկտեմբերին մի գրառմամբ նույնիսկ առաջարկել է ՀԷՑ-ին դատել ու վտարել։

     

     

    Դժգոհ էր տիկին Ավետիսյանը, որ մարզով մեկ լույս չունեն, բայց ահա 6 տարի անց այլևս Կարապետյանների նկատմամբ առարկություն չունի, մանդատ է ստացել ու հանգրվանել խորհրդարանում։

  • Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է

    ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է:

    Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:

    Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել էր ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։

    «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել էր ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

  • Ալեն Սիմոնյանին ներկայացրի որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար. վարչապետ

    Ալեն Սիմոնյանին ներկայացրի որպես Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար, Արմեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնեցի այդ պաշտոնում իր կատարած աշխատանքի համար: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:

    Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետը ՀՀ ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանին նշանակել էր ԱԽ քարտուղար:

  • ԱԺ-ում ընդդիմությունը ներկայացել է առանց փողկապի․ ի՞նչ են պլանավորել

    Civic.am-ը գրում է.

     

    Այսօր Ազգային ժողովի նիստին «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների մի շարք ներկայացուցիչներ ներկայացել են առանց փողկապի։  

     

     

    Փաստորեն երեկ ԱԺ-ում Էդգար Ղազարյանի ելույթից հետո տեղի ունեցած միջադեպից ընդամենը մեկ օր անց «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները՝ որոշել են խորհրդարան ներկայանալ առանց փողկապի, արդյոք սա կարո՞ղ ենք դիտարկել որպես պատահականություն, թե՞  սա նախապես մտածված քաղաքական ժեստ է կամ հերթական միջադեպը հրահրելու նախապատրաստական փուլ։

  • ԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցը

    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի թեկնածությունը: Նրան խորհրդարանում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը:

     

  • Ղազարյանը ներողություն չխնդրեց ՔՊ անդամներին վիրավորելու համար, Նարեկ Կարապետյանը հավելեց՝ որևէ ասելիք չունեն

    Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը, որի հենց սկզբում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հարց է ուղղել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին, թե վերջինս ասելիք ունի՞:

    «ԱԺ կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում»,- պատասխանել է Ղազարյանը:

    Ռուբինյանը հարց է ուղղել նաև խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին. «Պարոն Նարեկ Կարապետյան, Դուք ասելիք ունե՞ք»:

    «Ո՛չ»,- կարճ պատասխանել է Կարապետյանը:

    Ռուբինյանն արձագանքել է՝ ասելով. «Շատ լավ, դուք ընտրեցիք այս ճանապարհը»:

    Հիշեցնենք՝ ԱԺ հերթական նիստերի նախորդ օրը՝ օգոստոսի 13-ին, իրավիճակն ԱԺ դահլիճում լարվել էր Էդգար Ղազարյանի ելույթից հետո, որը ԱԺ պատգամավորներին ու իշխանությանը վիրավորել էր:

    ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, խոսքն ուղղելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարին, ասել էր, թե արդեն երկրորդ անգամ բարեկրթության կանոններն ԱԺ դահլիճում խախտվում են: 10 օրվա ընթացքում 2 անգամ հնչել է վիրավորական արտահայտություն:  Ռուբինյանը հավելել էր, որ ակնկալում է՝ Էդգար Ղազարյանը կգա և ներողություն կխնդրի իր արտահայտության համար:

  • Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց․14․08․26/11․30/

    Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց․14․08․26/11․30/

  • Ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա»-ի և աշխատակիցներ և ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյա

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 4 աշխատակից և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ:

    Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հատատել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ վարույթն առնչվում է նորակառույց շենքերում գազամակատակարարման գործընթացում թույլ տրված խախտումներն անտեսելու պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու համար կաշառք տալու դեպքերին։

    Ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:

  • Սիմոնյանն աշխատանքային տեղեկատվության պակաս չունի և կարող է միանգամից անցնել արդյունավետ աշխատանքի. վարչապետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին։

    Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արմեն Գրիգորյանին՝ ԱԽ քարտուղարի պաշտոնում գործունեության համար և նշել, որ այս ողջ ընթացքում ամբողջ ծավալով նա ներգրավված է եղել անվտանգության ոլորտի հետ կապված օրակարգում, այդ թվում՝ խաղաղության հաստատման գործընթացում. «Պարոն Գրիգորյանն ունի շատ էական ներդրում այդ ոլորտում մեր ունեցած ձեռքբերումների հարցում, և դա շատ գնահատելի է»։

    Նիկոլ Փաշինյանը հաջողություններ է մաղթել ԱԽ նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին և նշել. «Պարոն Սիմոնյանն էլ է ներգրավված եղել նախորդող շրջանում մեր կարևոր և ռազմավարական որոշումների կայացման գործում։ Կարծում եմ, նաև լինելով ԱԺ նախագահ, աշխատանքային տեղեկատվության պակաս չունի և կարող է միանգամից անցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի արդյունավետ գործունեությանը»։

    Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱԽ գրասենյակի թիմին համատեղ կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջինս մեծ ներդրում է ունեցել խորհրդի հաջող աշխատանքում։ Արմեն Գրիգորյանը շնորհավորել է նաև Ալեն Սիմոնյանին և հաջողություններ մաղթել։

    Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վստահության և Արմեն Գրիգորյանին՝ կատարված աշխատանքի համար։ Դիմելով աշխատակազմին՝ Ալեն Սիմոնյանը նշել է․«Կարծում եմ, որ կկարողանանք միասին աշխատել՝ անկախ այն բանից, ինչպես վարչապետն ասաց, որ տեղյակ եմ և մասնակցել եմ գործընթացներին։ Կարծում եմ՝ պետք է ինձ օգնեք մտնել աշխատանքային գործընթացի մեջ ավելի խորը և հուսով եմ՝ կկարողանանք իրար հետ աշխատել»։

    Վարչապետը հաջողություն է մաղթել ներկաներին առաջիկա գործունեության մեջ՝ միաժամանակ ընդգծելով նախորդող շրջանում կատարված կարևոր աշխատանքը։ «Առաջիկայում նույնպես նույնքան մեծ և կարևոր աշխատանք պիտի կատարվի։ Կարծում եմ, առաջին բանը, որ պետք է անենք, նախ՝ վերլուծելն է նախորդ շրջանի աշխատանքը և որոշելն այն առաջնահերթությունները, որոնց վրա Անվտանգության խորհրդի գրասենյակը և ԱԽ քարտուղարն առաջիկայում պետք է կենտրոնանան։ Ես դրա վերաբերյալ ունեմ կոնկրետ պատկերացումներ։ Ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու ԱԽ քարտուղարին և գրասենյակին։ Առաջիկայում մենք այդ թեմայով քննարկումներ կունենանք, և ես կտամ անհրաժեշտ հանձնարարականներ»։

  • Ռուս-ճապոնական հարաբերությունները սրվում են

    Ռուս-ճապոնական հարաբերությունները սրվում են