Category: FreeNews

  • Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով Շիրակի մարզում էր՝ Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը դիտարկելու նպատակով։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

     

     

    Նախարարը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի և պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ նախ այցելել է Գյումրու «Արևիկ» մանկապարտեզ, որտեղ իրականացվում են շենքի վերանորոգման աշխատանքներ։

     

    Ծրագրի ավարտից հետո մանկապարտեզը նախատեսվում է շահագործել 186 տեղ հզորությամբ։ Շինարարական աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են։

     

    Դավիթ Խուդաթյանը եղել է նաև Գյումրու «Լապտերիկ մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, որտեղ նույնպես իրականացվում են շենքի վերանորոգման աշխատանքներ։ Ծրագրի ավարտից հետո մանկապարտեզը նախատեսվում է շահագործել 177 տեղ հզորությամբ։

     

    Այնուհետև նախարարն այցելել է Գյումրի-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար մարզային նշանակության ավտոճանապարհի 10.4 կմ երկարությամբ հատվածի շինհրապարակ՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։ Տեղում Դավիթ Խուդաթյանը պատասխանատուներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ աշխատանքների պատշաճ կազմակերպման և սահմանված ժամկետների պահպանման վերաբերյալ։

    Նախարարը դիտարկել է նաև Շիրակացու և Խորենացու փողոցների հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։

     

    Աշխատանքներն այս պահին նախատեսված ժամանակացույցից հետ են։ Շինարարական կազմակերպության ներկայացուցիչը վստահեցրել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կսկսվեն ասֆալտի ներքին շերտի տեղադրման աշխատանքները։

     

    Դավիթ Խուդաթյանը ծանոթացել է նաև Մյասնիկյան փողոցի հիմնանորոգման ծրագրի ընթացքին։ Այստեղ նախատեսվում է հիմնանորոգել 115 մետր երկարությամբ ճանապարհահատված և 484 քմ մայթեր։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակում և ներկայում ընթացքի մեջ են։

    Աշխատանքային այցի ավարտին Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Գյումրի քաղաքի ճանապարհներ» ծրագրով Անի և Ավստրիական թաղամասերի ճանապարհների և փողոցների հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ։

     

    Խորհրդակցության ընթացքում նախարար Դավիթ Խուդաթյանը պատասխանատուների հետ քննարկել է ծրագրերի ընթացքը, աշխատանքների որակը, առկա խնդիրներն ու սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը։

    Նախարարը հանձնարարել է հետևողականորեն վերահսկել աշխատանքների ընթացքը, ապահովել դրանց պատշաճ որակը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ նախատեսված ժամկետներում ծրագրերի իրականացումն ապահովելու համար։

  • Հայաստանի և Հնդկաստանի ԶՈւ ԳՇ-ների միջև գործակցության նոր…

    Հայաստանի և Հնդկաստանի ԶՈւ ԳՇ-ների միջև գործակցության նոր…

  • «Եկել եմ քնարովս» ժողովածուն բացահայտում է ինձ ամբողջությամբ

    «Եկել եմ քնարովս» ժողովածուն բացահայտում է ինձ ամբողջությամբ

  • Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ չեմպիոն

    Մ-20 ԱԱ-ում 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը եզրափակչում 1:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ջավիդան Նահմաթովին ու կկանգնի պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին: Այդ մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:

    Տերտերյանը հաղթել էր եգիպտոսցի (9:0), ամերիկացի (6:0), հունգարացի (5:0) և վրացի (6:0) ըմբիշների:

  • ԵՄ-ն աշնանը պատրաստվում է զգալիորեն ընդլայնել Ռուսաստանի…

    ԵՄ-ն աշնանը պատրաստվում է զգալիորեն ընդլայնել Ռուսաստանի…

  • Ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը՝ Մ-20 աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

    Մ-20 աշխարհի առաջնությունում 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր: Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

     

    Եզրափակչում հայ ըմբիշը պարտվեց ճապոնացի մրցակցին:

  • Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից

    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից:

     

    «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.


    Սերյոժա Ստեփանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

  • ՀՀ-ում տվյալների կենտրոնը կարող է դառնալ ԱՄՆ գլոբալ ենթակառուցվածքի…

    ՀՀ-ում տվյալների կենտրոնը կարող է դառնալ ԱՄՆ գլոբալ ենթակառուցվածքի…

  • ARMAT Fest 2026-ը միավորեց արվեստն ու ստեղծարարությունը

    ARMAT Fest 2026-ը միավորեց արվեստն ու ստեղծարարությունը

  • Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է

    ՔԿ-ից հայտնում են՝ օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):

     

    Նա կալանավորվել է: