Թեժ նիստի ընթացքում ԱԺ-ն հաստատեց եկեղեցու հարցերով քննիչ…
Category: FreeNews
-
Ալեն Սիմոնյանն ու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության դեսպանը երկկողմ հետաքրքրության հարցեր են քննարկել
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյուզյեին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Ալեն դը Մյուզյեին Հայաստանում իր դիվանագիտական գործունեության համար և ցանկացել հետագա հաջողություններ։
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրության հարցեր։
-
Գեղարքունիքում 2-րդ դասարանի երեխայի նկատմամբ ուսուցչուհու կողմից բռնության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։
ՔԿ-ի փոխանցմամբ՝ վարույթը նախաձեռնվել է անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։
Քննչական գործողությունների շրջանակում պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։
Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում ուսուցչուհին բռնություն կիրառել 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։
-
ՀՀ-Մեծ Բրիտանիա․ քաղաքական գործընկերությունից՝ տնտեսական…
ՀՀ-Մեծ Բրիտանիա․ քաղաքական գործընկերությունից՝ տնտեսական…
-
Սեղանի վրա բարձրացած «Թույլիկների» պատգամավորը հիմա էլ շշով է հարվածում. այս վարքագիծը պետք է ստանա գնահատական
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին և «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավորների վարքագծին:
««Թույլիկների» պատգամավորը, որը բարձրացել էր նաև ԱԺ սեղանների վրա (երևի Կալուգացու նիստերի ժամանակ ընդունված է սեղանին կանգնած խոսել), հիմա էլ շշով է հարվածում։
Այս վարքագիծը խուլիգանական արարքի հատկանիշներ է պարունակում և պետք է ստանա համապատասխան գնահատական»,- գրել է նա:
-
Հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 6-ի նիստին քվեարկության դրվեցին օրակարգում ընդգրկված և քննարկված երկու նախագծեր:
Ըստ այդմ՝ 62 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու մասին նախագիծը, որով նախատեսվում է մեկ խորհրդանշական օրով ընդգծել հանրային ծառայողի առանցքային դերը պետական կառավարման արդյունավետության բարձրացման և հանրային շահի սպասարկման գործում:
Եկեղեցու հետ առնչվող խնդիրները քննարկելու համար քվեարկության դրվեց «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում ՀԱԵ բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող» քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ նախագիծը:
Այս նախագիծը ևս ընդունվեց 62 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
Այսօր՝ 16:30-ին, Ազգային ժողովում կլինի հայտարարությունների ժամ:
Վաղը՝ 16:30-ին, տեղի կունենա Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան:
-
Գարշելի է տեսնել սուտի հայրենասերներին. լեզուներդ կարճ պահեք. ընտրել եք ՀՀ-ից հեռու մնալը, դե հեռու մեզանից
Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով սփյուռքում ապրող և Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ կարծիքներ հայտնող հայազգի որոշ ներկայացուցիչներին:
«Այնքան գարշելի է տեսնել հայկական աղավաղված ազգանուններով ԱՄՆ-ում, Ֆրանսիայում ապրող մեր՝ իրականությունից վաղուց կտրված սուտի հայրենասերներին, որոնք 3000 կմ հեռու 3000 տարի առաջվա քարտեզներ են հրապարակում ու հայրենասիրությունից խոսում:
Խոսելը, լավ, թող խոսեն, բայց վիրավորում են նաև ու հիմարություններ ասում:
Դուք ո՛չ դրա իրավունքը, ո՛չ ինֆորմացիան, ո՛չ բարոյական իրավունքը չունեք: Եկեք ապրեք Հայաստանում, հարկեր վճարեք, ձեր երեխաները թող McDonald’s-ի փոխարեն գնան սահման կանգնեն, Արարատի նկարի փոխարեն իրականը տեսնեն, բարձրանան Արագած խաշ ուտեն, իսկ եթե ուզում են բան անեն, թող թողնեն իրենց կոմֆորտ աշխատավարձերը, գան այստեղի՝ այդքան քննադատված իբր բարձր պարգևավճարներով ու աշխատավարձով աշխատեն:
Քանի դեռ չեք անում դա, մեր երկրից, մեր երկրի քաղաքականությունից հեռու մնացեք: Լեզուներդ էլ կարճ պահեք. դուք ընտրել եք Հայաստանից հեռու մնալ, դե հեռու մեզանից»,- գրել է նա:
-
Տեղի է ունեցել հանցագործություն. Ռուբեն Ռուբինյանը՝ Շաքի ներխուժած ադրբեջանցու մասին
Հայաստանի ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը որակել է հանցագործություն՝ միաժամանակ կարևորելով ադրբեջանական կողմի՝ զինծառայողի կորստի մասին հայկական կողմին տեղեկացնելու հանգամանքը։ Նրա գնահատմամբ՝ խաղաղության բացակայության պայմաններում նման հաղորդակցություն չէր լինի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանն այս մասին հայտարարել է Ազգային ժողովի հոկտեմբերի 6-ի նիստում՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի հարցին։
Պատգամավորը հետաքրքրվել է՝ արդյոք ԱԺ նախագահը պատրաստվում է որպես «խաղաղության գործընթացը խնամող» քաղաքական ուժի ներկայացուցիչ հստակ քաղաքական դիրքորոշում հայտնել Շաքիում տեղի ունեցածի վերաբերյալ։
Ղահրամանյանը շեշտել է, որ խոսքը միայն սահմանն ապօրինի հատելու մասին չէ․ զինված ադրբեջանցի զինծառայողը մուտք է գործել Հայաստանի քաղաքացու տուն, կրակել կնոջ վրա, տուժել են նաև երեխաները։ Պատգամավորը տեղի ունեցածը գնահատել է որպես խաղաղության գործընթացը խաթարող գործողություն։
Ի պատասխան՝ Ռուբինյանը նշել է, որ տեղի ունեցածը հանցագործություն է․
«Իհարկե, տեղի ունեցածը հանցագործություն է։ Բա մարդը, եթե մտնում է մեկի տուն, կրակում է, դա հանցագործություն է։ Նկատե՞լ եք, որ մեղադրանք է առաջադրված, որ ձերբակալված է։ Նկատե՞լ եք դա»։
ԱԺ նախագահը նաև ընդգծել է, որ տվյալ զինծառայողը, ըստ երևույթին, խախտել է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի օրենքները՝ ապօրինի լքելով ծառայության վայրը։
Արձագանքելով պատասխանին՝ Ղահրամանյանը պարզաբանել է, որ ակնկալում է քաղաքական, այլ ոչ թե քրեաիրավական գնահատական։ Նա կրկնել է հարցը՝ շեշտելով նման միջադեպերի ազդեցությունը խաղաղության գործընթացի վրա։
«Քաղաքական գնահատականը հետևյալն է՝ տեղի է ունեցել հանցագործություն Հայաստանի սահմանը ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողի կողմից։ Հիմա՝ արդյոք վա՞տ է, որ հանցագործություն է տեղի ունեցել․ իհարկե, շատ վատ է։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ սա կարող է վատ ընկալվել, այդ թվում՝ խաղաղության տեսանկյունից․ պատասխանն է՝ այո։ Արդյոք լա՞վ է, որ ադրբեջանական կողմը հենց որ տեսել է, որ իրենց զինծառայողը կորել է ու ենթադրել է, որ կարող է ներխուժած լինի Հայաստան, տեղեկացրել է հայկական կողմին․ այո, շատ լավ է։ Եթե խաղաղություն չլիներ, դա տեղի չէր ունենա»,- պատասխանել է Ռուբինյանը։
Նա անդրադարձել է նաև նախկինում տեղի ունեցած նման դեպքերին՝ ընդգծելով Շաքիի միջադեպի հետ տարբերությունը։
«Ասեմ ավելին՝ մինչև այս իրադարձությունը բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որ և՛ մեր կողմից է զինծառայող հայտնվել իրենց մոտ, և՛ իրենց կողմից է զինծառայող հայտնվել մեր մոտ և, փառք Աստծո, առանց որևէ միջադեպերի։ Իրար տեղեկացրել, վերադարձրել են։ Չեմ ասում՝ դեպքի կոնտեքստում, չեմ ասում, որովհետև հանցագործություն է տեղի ունեցել»,- նշել է ԱԺ նախագահը։
-
Իրանն ակնկալում է ՀՀ-ի հետ ռազմավարական գործակցության համաձայնագրի…
Իրանն ակնկալում է ՀՀ-ի հետ ռազմավարական գործակցության համաձայնագրի…