Category: FreeNews

  • Աշխատանքի անվտանգությունն ու խմելու ջրի որակը` տեսչական…

    Աշխատանքի անվտանգությունն ու խմելու ջրի որակը` տեսչական…

  • Անփառունակ ելույթ Նիկոսիայում․ Հայաստանի հավաքականը պարտվեց…

    Անփառունակ ելույթ Նիկոսիայում․ Հայաստանի հավաքականը պարտվեց…

  • Ադրբեջանցի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս…

    Ադրբեջանցի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս…

  • Անահիտ Մանասյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ տեսակցելու Անի Ավետիսյանին

    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ հոկտեմբերի 3-ին այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Տեղում ուսումնասիրվել են Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերը։

     

    «Անի Ավետիսյանի, նրա երեխաների իրավունքների և տվյալ դեպքի հետ կապված իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և հասցեավորվելու են ըստ իրավասության:

    Պաշտպանը կարևորում է դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բազմակողմանի, օբյեկտիվ և պատշաճ քննության իրականացումը։ Նշված դեպքով իրականացվում է ազատությունից զրկված անձի իրավունքների ապահովման մշտադիտակում։

     

    Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում բոլոր գործընթացների շրջանակներում մարդու իրավունքների չափանիշների պահպանումը»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

  • Համաշխարհային էներգետիկ ճգնաժամը շարունակվում է

    Համաշխարհային էներգետիկ ճգնաժամը շարունակվում է

  • Հավատալ Աստծուն նշանակում է չհուսահատվել․ վարչապետը մասնակցել է Հայաստանի աղոթքի 2-րդ նախաճաշի ընթրիքին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության աղոթքի երկրորդ նախաճաշի շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքին, որին ներկա են եղել Հայաստանից և արտերկրից ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ։

    Մասնավորապես, միջոցառմանը ներկա են գտնվել և ելույթներով հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով պետքարտուղարի օգնական Ռիլեյ Բարնսը, ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Ասիֆ Մահմուդը, «Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Սարգսյանը: Ընթրիքը մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկե Հայոց առաջնորդ Տեր Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանը:

    Վարչապետ Փաշինյանը ևս հանդես է եկել ելույթով և ողջունել ներկաներին։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր ընկալմամբ՝ սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու և պատմելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների և պատմությունների մասին։

    Երկրի ղեկավարն անդրադարձել է 2024 թվականի փետրվարին ԱՄՆ կատարած այցին, Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցությանը, Սպիտակ տանն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ ունեցած չպլանավորված հանդիպմանը։ Ըստ վարչապետի՝ հանդիպման ընթացքում ամերիկացի գործընկերները հետաքրքրվել են, թե որքանով է իրատեսական տարածաշրջանում խաղաղության հաստատումը, ինչին պատասխանել է, որ չի կարող ասել, թե որքանով է իրատեսական, բայց կարող է ասել, որ հավատում է խաղաղությանը։

    Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ այդ խոսակցությունը հետագայում շատ կարևոր ազդեցություն է ունեցել իրադարձությունների զարգացման վրա։ Վարչապետն ընդգծել է նաև խաղաղության հասնելու ճանապարհին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը․ «Առանց նրա անձնական ներգրավվածության և անձնական ներդրման, մենք չէինք կարող անցնել այդ ճանապարհը, և սա շատ կարևոր է»։

    Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որքան էլ դժվար լինեն փորձություններն ու դժվարությունները՝ չպետք է հուսահատվել, որովհետև հուսահատվել նշանակում է չհավատալ Աստծուն, հավատալ Աստծուն նշանակում է չհուսահատվել։ Եվ, ըստ վարչապետի, դժվարությունները նա հաղթահարել է մի պարզ պատճառով՝ հավատում է Աստծուն։

    Նիկոլ Փաշինյանն իր խոսքն ամփոփել է 29 -րդ Սաղմոսով, որը կոչվում է Շնորհակալության աղոթք։

    Հայաստանի Հանրապետության աղոթքի նախաճաշը (RAPB) միջազգային, անկախ և քաղաքացիական հասարակության կողմից նախաձեռնված երկօրյա միջոցառում է, որը նվիրված է աղոթքին, հավատքին, առաջնորդությանը, կրոնական ազատությանը, խաղաղությանը և Հայաստանի ապագային։ Միջոցառումը նաև հարթակ է տարբեր քաղաքական, ազգային, դավանաբանական և կրոնական շրջանակների ներկայացուցիչների միջև երկխոսության և համագործակցության համար։

  • 10-րդ տարին անընդմեջ անցկացվում է «Հայաստան

    10-րդ տարին անընդմեջ անցկացվում է «Հայաստան

  • ՌԴ-ն Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների…

    ՌԴ-ն Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների…

  • Ագրեսիա անողը դուռը ջարդում, մտնում տուն ու բազմոցին քնո՞ւմ…

    Ագրեսիա անողը դուռը ջարդում, մտնում տուն ու բազմոցին քնո՞ւմ…

  • ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ. ԱԱԾ

    Նկատի ունենալով, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում Ադրբեջանի Հանրապետության զինծառայող Ն. Մուսաևի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ տարբեր սոցհարթակներով, լրատվամիջոցներով և այլ հանրային հարթակներով տարածվում են իրականությանը չհամապատասխանող լուրեր, հարկ ենք համարում կրկին պարզաբանել, որ ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ՝ Ն. Մուսաևը, ով ներկայումս նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է դատարանի որոշմամբ: Այդ մասին հայտնում են ԱԱԾ-ից:

    «Մյուս բոլոր տեղեկությունները, որ եղել են մեկից ավելի անձինք, դիվերսանտներ և մինչ այժմ իրավապահ մարմինների կողմից տարվում են որոնողական աշխատանքներ, բացարձակ անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը:

    Հանրությանը հորդորում ենք հետևել պաշտոնական հաղորդագրություններին»,- նշված է հաղորդագրության մեջ: