Category: FreeNews

  • Վարչապետը ներկա է գտնվել Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությանը

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակի բացման արարողությանը։

    Վարչապետը շրջել է գրասենյակով, ծանոթացել ստեղծված պայմաններին, բանկի կողմից մատուցվող ծառայություններին։

    Գրասենյակը կառուցել է իտալական «Ռենկո» ընկերությունը։ Շենքը համապատասխանում է LEED միջազգային սերտիֆիկացմանը, պահպանվել են բնապահպանական բոլոր կանոնները՝ ջրի և էներգիայի խնայողությունից մինչև օդի որակ ու կանաչ գոտիների ստեղծում։ Այն զբաղեցնում է շուրջ 14 հազար 650 քառակուսի մետր տարածք, նախատեսված է ավելի քան 1000 աշխատակցի համար։

    Միջոցառման շրջանակում բացվել է նաև Ակբա բանկի առաջին գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանին նվիրված հուշատախտակը։

  • Նորապատում նորոգվում է վթարված կոյուղու կոլեկտորը

    Նորապատում նորոգվում է վթարված կոյուղու կոլեկտորը

  • Շաքիում ադրբեջանցի զինվորականի կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է

    «Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը գնահատվում է կայուն»:

    Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ ընդգծելով, որ բուժառուին տրամադրվում է վիճակին համարժեք բուժօգնություն:

    «Նրա կյանքին սպառնացող ռիսկ չունենք։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ, տրամադրվում է վիճակին համարժեք բուժօգնություն: Բարդություններ առկա չեն»,- նշել է Ծատրյանը:

  • ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին

    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 5-ին հերթական այցն են իրականացրել«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և տեսակցել Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին:

    Պաշտպանի ներկայացուցիչները տեղում ծանոթացել են կնոջ բժշկական օգնության ու սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերին:

    Անի Ավետիսյանի և նրա երեխաների իրավունքների և տվյալ դեպքի հետ կապված իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և հասցեավորվում են ըստ իրավասության։

    Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ հոկտեմբերի 3-ին այցելել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ տեղում ուսումնասիրելու հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերը։

  • Ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում.05.10․26/11:30/

    Ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում.05.10․26/11:30/

  • Պաշտոնանկություն ԱԱԾ-ում

    Պաշտոնանկություն ԱԱԾ-ում

  • Կայացել է Արարատ Միրզոյանի և Աբբաս Արաղչիի առանձնազրույցը

    Թեհրանում մեկնարկել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

    Կայացել է նախարար Միրզոյանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը:

  • Երկրաշարժ Թուրքիայում.օդային տագնապ Զելենսկի-Մերց հանդիպման…

    Երկրաշարժ Թուրքիայում.օդային տագնապ Զելենսկի-Մերց հանդիպման…

  • Կանխվել է սպանություն․ կասկածվողը տնային կալանքի տակ գտնվող քրեական հեղինակություն է

    ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները կանխել են սպանություն, որը նախապատրաստել էր տնային կալանքում գտնվող՝ քրեական հեղինակություն համարվող անձը․ կան ձերբակալվածներ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

  • Չեն ենթարկվել «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակել են․ պարեկային 2 ծառայող տեղափոխվել է ԲԿ, կան ձերբակալվածներ

    Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ ձերբակալվել են պարեկների ազդանշանին չենթարկվելու և հրազեն գործի դնելու մեջ կասկածվող 2 անձ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

     

    «Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 1:35-ի սահմաններում, Պարեկային ծառայության կարգախմբերից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզում պարեկները հայտնաբերել են իրավախախտ վարորդի, որը, վարելով «Հյունդայի» մեքենան, չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից հրազենով կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

     

    Ծառայողներից մեկը՝ ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել բժշկական կենտրոնից։ Նախնական տվյալներով՝ ծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

     

    ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների համագործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող 2 անձ և նշված «Հյունդայի» մեքենան:

     

    Ըստ նախնական տվյալների՝ «Հյունդայիում» գտնված վարորդն ու ուղևորը, որոնք Կոտայքի մարզի բնակիչներ են, եղել են ոչ սթափ վիճակում:

     

    Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, այդ թվում հանցագործության գործիք՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։