Category: FreeNews

  • Իրանն ակնկալում է ՀՀ-ի հետ ռազմավարական գործակցության համաձայնագրի…

    Իրանն ակնկալում է ՀՀ-ի հետ ռազմավարական գործակցության համաձայնագրի…

  • Փոխարժեքներ և տնտեսական լուրեր 06.10.2026

    Փոխարժեքներ և տնտեսական լուրեր 06.10.2026

  • Օտարերկրյա ներդրողների համար լավ բիզնես է համարվում ՀՀ-ում բնակարան գնելը և վարձակալությամբ հանձնելը. Փաշինյան

    «Զբոսաշրջության հոսքերը լավ նախանշան են երկրի նկատմամբ ավելացող բիզնես հետաքրքրության վերաբերյալ»:

    Այս մասին Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես-համաժողովին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Տեսնում ենք, որ արդեն իսկ միտումները նկատվում են, երբ օտարերկրյա ներդրողները ներդրում են անում Հայաստանի անշարժ գույքի ոլորտում։ Ուրախությամբ եմ արձանագրում, որ ՀՀ-ում օտարերկրյա ներդրողների համար լավ բիզնես են համարվում բնակարաններ գնելը և վարձակալությամբ հանձնելը»,- ասել է Փաշինյանը։

    Առավել մանրամասն՝ տեսանյութում:

  • Լարված իրավիճակ, վեճ ու քաշքշուկ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցները հրավիրվել են դահլիճ. տեսանյութ

    Ազգային ժողովի նիստը մեկնարկել է փոխադարձ մեղադրանքներով ու գոռգոռոցներով:

    Պատգամավորների միջև քաշքշուկ է սկսվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո: ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը մի քանի անգամ հանդարտության կոչ անելուց հետո ընդմիջում է հայտարարել:

    Ղազարյանը մասնավորապես իր ելույթում հայտարարել է, թե Ռուբինյանը կատարել է պետական միջոցների վատնում և կոչ արել պատգամավորներին պարգևավճար ստացած 250 հազար դրամները չծախսել։ Նրա ելույթի կեսից Ռուբինյանն անջատել է վերջինիս խոսափողը, ապա ընդդիմադիր ոււ իշխանական պատգամավորները սկսել են գոռգոռալ, վիրավորանքներ հասցնել միմյանց հասցեին ու քաշքշել իրար:

    ԱԺ նիստերի դահլիճ են հրավիրվել անվտանգության աշխատակիցները:

  • Զելենսկին Ռուսաստանին է մեղադրում թուրքական նավի խորտակման…

    Զելենսկին Ռուսաստանին է մեղադրում թուրքական նավի խորտակման…

  • «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 72-ամյա կնոջ դի. նա ունեցել է գանգուղեղային վնասվածք, պոլիտրավմա

    Սեպտեմբերի 27-ին մահվան դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

    Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել կնոջ դի։

    Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության խմբերը:

    Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ 72-ամյա Սուսաննա Հ.-ն է, ով մահացած վիճակում տեղափոխվել է «պոլիտրավմա հարցականով, գանգուղեղային վնասվածք հարցականով, շոկ անհայտ ծագման հարցականով և հիպեգլոտոմիա» ախտորոշմամբ։

    Կնոջ մահվան փաստով ոստիկանները Դիլիջանի ոստիկանություն են տեղափոխել նրա 41-ամյա որդուն, ում այնուհետև ներկայացրել են Դիլիջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Իրավապահները նաև տեղեկություններ են ստացել, որ տղան մի քանի անգամ բռնության է ենթարկել մորը և հնարավոր է՝ մահը բռնության հետևանքով է եղել։  Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

  • Ում և ինչպես դիմի քաղաքացին պատգամավորի վարքի վերաբերյալ…

    Ում և ինչպես դիմի քաղաքացին պատգամավորի վարքի վերաբերյալ…

  • Իշխանության գալու մասին Սամվել Կարապետյանի հայտարարությանը…

    Իշխանության գալու մասին Սամվել Կարապետյանի հայտարարությանը…

  • Միրզոյանը Փեզեշքիանին է ներկայացրել ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

    Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

    Ի շարունակություն Նյու Յորքում երկու երկրների ղեկավարների հանդիպման՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Իրան քաղաքական շփումների ակտիվ օրակարգը:

    Հատուկ ուշադրություն է հատկացվել ապաշրջափակման ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության ծրագրերին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը:

    Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։

    Քննարկվել են Երևանում կայանալիք COP17 համաժողովին ԻԻՀ բարձր մակարդակով մասնակցության հարցեր:

  • COP17-ին ընդառաջ. Հայաստանն ավարտում է նախապատրաստական…

    COP17-ին ընդառաջ. Հայաստանն ավարտում է նախապատրաստական…