Category: FreeNews

  • «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 72-ամյա կնոջ դի. նա ունեցել է գանգուղեղային վնասվածք, պոլիտրավմա

    Սեպտեմբերի 27-ին մահվան դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

    Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել կնոջ դի։

    Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության խմբերը:

    Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ 72-ամյա Սուսաննա Հ.-ն է, ով մահացած վիճակում տեղափոխվել է «պոլիտրավմա հարցականով, գանգուղեղային վնասվածք հարցականով, շոկ անհայտ ծագման հարցականով և հիպեգլոտոմիա» ախտորոշմամբ։

    Կնոջ մահվան փաստով ոստիկանները Դիլիջանի ոստիկանություն են տեղափոխել նրա 41-ամյա որդուն, ում այնուհետև ներկայացրել են Դիլիջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Իրավապահները նաև տեղեկություններ են ստացել, որ տղան մի քանի անգամ բռնության է ենթարկել մորը և հնարավոր է՝ մահը բռնության հետևանքով է եղել։  Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

  • Ում և ինչպես դիմի քաղաքացին պատգամավորի վարքի վերաբերյալ…

    Ում և ինչպես դիմի քաղաքացին պատգամավորի վարքի վերաբերյալ…

  • Իշխանության գալու մասին Սամվել Կարապետյանի հայտարարությանը…

    Իշխանության գալու մասին Սամվել Կարապետյանի հայտարարությանը…

  • Միրզոյանը Փեզեշքիանին է ներկայացրել ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

    Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

    Ի շարունակություն Նյու Յորքում երկու երկրների ղեկավարների հանդիպման՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Իրան քաղաքական շփումների ակտիվ օրակարգը:

    Հատուկ ուշադրություն է հատկացվել ապաշրջափակման ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության ծրագրերին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը:

    Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։

    Քննարկվել են Երևանում կայանալիք COP17 համաժողովին ԻԻՀ բարձր մակարդակով մասնակցության հարցեր:

  • COP17-ին ընդառաջ. Հայաստանն ավարտում է նախապատրաստական…

    COP17-ին ընդառաջ. Հայաստանն ավարտում է նախապատրաստական…

  • Հետևել պաշտոնական աղբյուրներին․ Կրեմլը՝ Իրկուտսկում ժանտախտի…

    Հետևել պաշտոնական աղբյուրներին․ Կրեմլը՝ Իրկուտսկում ժանտախտի…

  • Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի խմբի առաջատարին

    Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի խմբի առաջատարին

  • Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ կիբեռոստիկանություն

    ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ քաղաքացիներին համացանցի միջոցով ուղարկվում են հաղորդագրություններ, որոնք արտաքին տեսքով ներկայացվում են որպես ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնական ծանուցում։

    Հաղորդագրության մեջ նշվում է, թե քաղաքացին իբր կատարել է իրավախախտում, և պահանջվում է վճարել տուգանք՝ հաղորդագրության մեջ նշված հղման կամ QR կոդի միջոցով։

    Նպատակը բանկային տվյալների, գաղտնաբառերի կամ SMS-ով ստացված հաստատման կոդերի ձեռքբերումն ու հետագայում դրամական միջոցների հափշտակությունն է։

    ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ մի՛ վճարեք նշված գումարը և մի՛ սկանավորեք QR կոդը։

    «Մի՛ անցեք կասկածելի հղմամբ և մի՛ մուտքագրեք բանկային տվյալներ կամ SMS կոդեր։

    Եթե արդեն բացել եք հղումը՝ փակեք բրաուզերը։ Եթե չի փակվում՝ Windows-ում օգտագործեք Ctrl + Alt + Del → Task Manager, իսկ Mac-ում՝ Cmd + Option + Esc և ստիպողաբար փակեք բրաուզերը։

    Վերագործարկելուց հետո մի՛ վերականգնեք նախորդ սեսիայի էջերը։

    Եթե արդեն մուտքագրել եք բանկային քարտի տվյալներ կամ SMS-ով ստացված հաստատման կոդ, անմիջապես կապ հաստատեք ձեր բանկի հետ, արգելափակեք քարտը և դիմեք իրավապահ մարմիններին։

    Պաշտոնական մարմնի անունը, տարբերանշանը կամ պետական ոճով պատրաստված էջը դեռ չեն նշանակում, որ հաղորդագրությունն իրական է։

    Միշտ ստուգե՛ք հղման հասցեն և տեղեկատվությունը՝ պաշտոնական աղբյուրից»,-զգուշացնում ենՆԳՆ կիբեռոստիկանությունից:

  • ՌԴ-ն կրկին սպառնո՞ւմ է․ Հայաստանը կարող է վերածվել «նոր…

    ՌԴ-ն կրկին սպառնո՞ւմ է․ Հայաստանը կարող է վերածվել «նոր…

  • Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ

    ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում գտնվող չշահագործվող հանքախորշերից Վարդենիս քաղաքի բնակիչներ Լ.Ա.-ն, Կ.Մ.-ն և Հ.Մ.-ն ձեռքի հորատման գործիքների միջոցով ապօրինի իրականացրել են լեռնահետախուզական և հանքարդյունահանման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

    «Դեպքի վայրում՝ խմելու ջրի ակունքից որոշակի հեռավորության վրա, հայտնաբերվել և առգրավվել են հագուստ, տարբեր շինարարական գործիքներ, պայթուցիկ նյութեր, պարկերով լցված հանքաքարեր:

    Քրեական վարույթով կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ քննիչի միջնորդությունների հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Կ.Մ.-ի, Հ.Մ.-ի և Լ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով (ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 383-րդ հոդվածի 1-ին մասով (ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելը):

    Նրանցից մեկը կալանավորվել է:

    Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում: