Category: FreeNews

  • Այլևս չենք հանդուրժում. Իրական պատմություններ 13

    Այլևս չենք հանդուրժում. Իրական պատմություններ 13

  • Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին…

    Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին…

  • Չեմ ուզում, որ թյուրըմբռնում լինի, բայց լավ նորություններ…

    Չեմ ուզում, որ թյուրըմբռնում լինի, բայց լավ նորություններ…

  • Պարզաբանում. կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային

    Համացանցում տարածվել է հերթական մանիպուլատիվ տեղեկատվությունն այն մասին, թե իբր նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ քաղաքացիների կենսաչափական տվյալների կառավարումը փոխանցվում է մասնավոր գործընկերոջը։

    Ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, քաղաքացիների տվյալների օգտագործման իրավական և տեխնիկական շրջանակը սահմանում է պետությունը։

    Մասնավոր գործընկերն ապահովում է համակարգի համար անհրաժեշտ տեխնոլոգիական ենթակառուցվածքը, անվտանգային լուծումները և ներդնում է մասնագիտական գիտելիք՝ այն միջազգային բարձր չափանիշներին համապատասխան կառուցելու նպատակով։

    Այսինքն՝ մասնավոր գործընկերոջը չի փոխանցվում քաղաքացիների տվյալները տնօրինելու իրավասությունը։

    Մասնավոր գործընկերոջ առջև դրված է միջազգային բարձր չափանիշներին համապատասխան՝ տվյալների պաշտպանության համար անհրաժեշտ տեխնոլոգիական միջավայր ստեղծելու և տեխնիկական գործառույթներն իրականացնելու խնդիր։

    Արձանագրում ենք, որ ՀՀ քաղաքացու տվյալները երբեք այսչափ պաշտպանված չեն եղել, որքան կլինեն նոյեմբերի մեկից։

    Բոլոր տվյալների բազաների նկատմամբ սուվերեն վերահսկողությունը շարունակելու է մնալ պետության ներքո` ի դեմս Ներքին գործերի նախարարության։

    Յուրաքանչյուր փաստաթղթավորման դիմում պետք է հաստատվի պետության կողմից, ինչից հետո մասնավոր գործընկերն իրականացնի բացառապես տեխնիկական գործառույթներ՝ կենսաչափական տվյալների հավաքագրում, փաստաթղթի տպագրություն և այն քաղաքացուն տրամադրում։

    Միևնույն ժամանակ, քաղաքացիների տվյալներին մասնավոր գործընկերը ուղիղ հասանելիություն չի ունենալու։ Փաստաթղթի տրամադրման և տպագրման թույլտվությունը տրվում է բացառապես պետության կողմից։

    Պետությունն է շարունակում պատասխանատու մնալ քաղաքացիների տվյալների պաշտպանության, դրանց օգտագործման և փաստաթղթերի տրամադրման գործընթացների նկատմամբ։

    Պետություն-մասնավոր գործընկերությունը աշխարհում կիրառվող համագործակցության ձևաչափ է, ինչի հիմքում հստակ դերաբաշխումն է։ Պետությունն ու մասնավոր գործընկերը իրականացնում են իրենց գործառույթները՝ գործընթացում փոխլրացնելով միմյանց։

  • Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

    Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։

    Վարչության որոշմամբ Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

    Քննարկվել են այլ օրակարգային հարցեր։

  • Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվել

    Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և տեղակալ Լևոն Մարգարյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել։

    Նման որոշում է ընդունել Հանրային հեռարձակողի խորհուրդը։

    «Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 220-րդ, 222-րդ, 223-րդ, 224-րդ, 225-րդ և 227-րդ հոդվածներով, ուսումնասիրելով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) կողմից 2026 թվականի սեպտեմբերի 27-ին «Առաջին ալիք» տեսալսողական ծրագրով ժամանցային բովանդակության հեռարձակման հանգամանքները՝

    Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում է.

    1. Նկատի ունենալով, որ Ընկերության գործադիր տնօրենն ապահովում է Ընկերության գործունեության պատշաճ ղեկավարումը, իսկ Ընկերության գործադիր տնօրենի տեղակալ-ծրագրերի տնօրենն անմիջական պատասխանատվություն է կրում եթերացանցի կազմման և հեռարձակման համար՝ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի դ) ենթակետով սահմանված պահանջի խախտման (մասնավորապես, Ընկերության կողմից օրվա խորհրդին անհամապատասխան տեսալսողական բովանդակության հեռարձակմամբ Ընկերությունը չի ապահովել սոցիալական պատասխանատվության բարձրացմանն ուղղված ծրագրային քաղաքականության իրականացումը) համար Ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի և Ընկերության գործադիր տնօրենի տեղակալ-ծրագրերի տնօրեն Լևոն Մարգարյանի նկատմամբ որպես կարգապահական տույժ կիրառել նկատողություն։

    2. Կարգապահական տույժը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում»,- ասվում է որոշման մեջ։

  • Թեժ նիստի ընթացքում ԱԺ-ն հաստատեց եկեղեցու հարցերով քննիչ…

    Թեժ նիստի ընթացքում ԱԺ-ն հաստատեց եկեղեցու հարցերով քննիչ…

  • Ալեն Սիմոնյանն ու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության դեսպանը երկկողմ հետաքրքրության հարցեր են քննարկել

    ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյուզյեին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

    Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Ալեն դը Մյուզյեին Հայաստանում իր դիվանագիտական գործունեության համար և ցանկացել հետագա հաջողություններ։

    Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրության հարցեր։

  • Գեղարքունիքում 2-րդ դասարանի երեխայի նկատմամբ ուսուցչուհու կողմից բռնության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

    Համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից։

    ՔԿ-ի փոխանցմամբ՝ վարույթը նախաձեռնվել է անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։

    Քննչական գործողությունների շրջանակում պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։

    Ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում ուսուցչուհին բռնություն կիրառել 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ։

  • ՀՀ-Մեծ Բրիտանիա․ քաղաքական գործընկերությունից՝ տնտեսական…

    ՀՀ-Մեծ Բրիտանիա․ քաղաքական գործընկերությունից՝ տնտեսական…