Category: FreeNews

  • Փաշինյանը դեռևս կճշտի՝ ադրբեջանցի զինծառայողին ձերբակալելու…

    Փաշինյանը դեռևս կճշտի՝ ադրբեջանցի զինծառայողին ձերբակալելու…

  • «Բայրամովի հետ քննարկել ենք գերիների ու անհետ կորածների…

    «Բայրամովի հետ քննարկել ենք գերիների ու անհետ կորածների…

  • «Զանգել են ոստիկանություն, թող սպասեին նրանց գործողություններին»….

    «Զանգել են ոստիկանություն, թող սպասեին նրանց գործողություններին»….

  • «Մեզ կարող են օգնել՝ ստեր ու ֆեյք լուրեր չտարածելով». Պապիկյանն՝…

    «Մեզ կարող են օգնել՝ ստեր ու ֆեյք լուրեր չտարածելով». Պապիկյանն՝…

  • «Ադրբեջանցի զինծառայողը դիվերսանտ չէ». Պապիկյան

    «Ադրբեջանցի զինծառայողը դիվերսանտ չէ». Պապիկյան

  • «Էդ ի՞նչ քամահրանք է խաղաղության նկատմամբ». Փաշինյանն՝…

    «Էդ ի՞նչ քամահրանք է խաղաղության նկատմամբ». Փաշինյանն՝…

  • Կձերբակալվի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին․…

    Կձերբակալվի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին․…

  • Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա ցուցիչ է՝ նա դիվերսանտ չէր

    «Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել․ դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր»:

    Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կառավարության հարցուպատասխանի ժամանակ:

    «Բնականաբար, թերացումներ եղել են, և կունենան հետևանքներ, որոնց մասին կխոսենք ծառայողական քննությունից հետո»,- նշել է նա:

  • Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում․ FIP

    FIP-ը գրում է․ Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ctrl Z» հաղորդմանը տված հարցազրույցում Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած, հանցագործության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի մասին խոսքերին․ դրանք պնդել են, թե նա ակնարկել է վերջինիս Բաքվին հանձնելու մասին։ 

     

    Մասնավորապես, Փաշինյանի՝ մոլորված զինվորներին առանց նախապայմանների վերադարձնելու կողմերի պայմանավորվածության մասին խոսքերը ներկայացվել են այնպես, որ այդ սկզբունքը վերաբերելի է նաև ՀՀ-ում քրեական վարույթներով անցնող ադրբեջանցի զինածառայողին։ 

     

    Փաշինյանի խոսքը համատեքստից կտրելով նման պնդումներ են արել մի շարք ԶԼՄ-ներ (Yerevan{.}Today, Aysor{.}am, 24news{.}am)։ 

     

    Սրան զուգահեռ, ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը ևս պնդել է, թե Փաշինյանը «անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու  այնտեղ պահվող հայ գերիների հետ»։

     

    «Փաստերի ստուգման հարթակը» համադրել է թեմայի վերաբերյալ Փաշինյանի ուղիղ խոսքը ԶԼՄ-ների ու սոցիալական մեդիայում պնդումների հետ ու պարզել, որ վերջիններիս լուսաբանումը մանիպուլյատիվ է։ 

     

    Ի՞նչ սկզբունքի մասին էր խոսում Փաշինյանը

     

    Այսպես, զրուցավարի հարցին, թե արդյո՞ք քննարկվում է Մուսաևին Բաքվում պահվող հայ գերիների հետ փոխանակելու հարցը, Փաշինյանը պատասխանում է, որ դրանք «տարբեր թեմաներ են» և հիշեցնում նախկինում ձեռք բերված պայմանավորվածության մասին․

     

    «Դրանք տարբեր թեմաներ են, որովհետև նախկինում էլ այսպիսի իրավիճակներ եղել են, որովհետև այդպիսի դեպքեր, որ զինվորներ այս կողմ, այն կողմ անցնում են, մենք ունենք պայմանավորվածություն, որ զինվորների անցնել-դառնալու պրոցեսները անջատ ենք նայելու բոլոր դեպքերից», — ասել է Փաշինյանը։ 

     

    Այնուհետև նա բացատրում է այդ սկզբունքի տրամաբանությունը. եթե սահմանը հատած յուրաքանչյուր զինվորի վերադարձի դիմաց մյուս կողմից գերի պահանջվի, նույն պայմանը կարող է հետագայում կիրառվել նաև Հայաստանի նկատմամբ։

     

    «Ենթադրենք, ասենք՝ գերիներից մեզ տվեք, որ այս զինվորին տանք։ Վաղը կարող է մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք մենք տալու», — ասել է Փաշինյանը։

     

    Այսինքն, խոսքը սահմանը հատած, այդ թվում՝ մոլորված և հանցագործություն չկատարած զինծառայողների վերադարձի ընդհանուր մեխանիզմի մասին է։ 

     

    Մուսաևի դեպքը Փաշինյանը հենց ինքն է առանձնացնում

     

    Հարցազրույցում լրագրողը Փաշինյանի ուշադրությունը հրավիրում է հենց այդ տարբերության վրա՝ նշելով, որ Շաքիի դեպքը սովորական սահմանահատում չէ, քանի որ զինծառայողը նաև ենթադրյալ հանցագործություն է կատարել։

     

    Փաշինյանը համաձայնում է, որ այստեղ հարցադրումն այլ է՝ ասելով, որ հանցագործություն կատարելու դեպքում զինծառայողը պետք է դատապարտվի։

     

    Ավելին, երբ խոսքը հասնում է Մուսաևի նկատմամբ Հայաստանում հարուցված քրեական գործին, Փաշինյանը հայտարարում է, որ իրավական գործընթացը տեղի է ունենալու Հայաստանում, զինծառայողը կալանքի տակ է և «առնվազն ինչ-որ ժամանակ» մնալու է Հայաստանում։

     

    Փաստացի, Փաշինյանը հստակ տարանջատում է երկու թեմաները․ զինվորների վերադարձի մասին խոսելիս ներկայացնում է սկզբունքը և ոչ թե Շաքիի կոնկրետ դեպքի վերաբերյալ որոշումը։

     

    Եզրակացություն

     

    Այսպիսով, մամուլը, ինչպես նաև «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը Փաշինյանի նկարագրած ընդհանուր մեխանիզմի հիման վրա անում է մանիպուլյատիվ եզրակացություն։ 

     

    Նրա ասածից հաստատվում է, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև կա սահմանը հատած զինվորների վերադարձը գերիների խնդրից առանձնացնելու որոշակի սկզբունք։ Միևնույն ժամանակ նաև բացատրում է դրա պատճառը՝ եթե մոլորված և որևէ հանցագործություն չկատարած ադրբեջանցի զինվորին վերադարձնելու դիմաց Հայաստանը գերի պահանջի, ապա հետագայում Ադրբեջանը կարող է նույն նախապայմանը դնել այնտեղ հայտնված հայ զինվորի վերադարձի համար։

     

    Սակայն, դրանից չի հետևում, որ նույն մեխանիզմն արդեն որոշվել է կիրառել Մուսաևի նկատմամբ․ ընդհակառակը, հարցազրույցում Փաշինյանը երկու իրավիճակները տարբերակում է։ Մի դեպքում խոսքը սահմանը հատած և հանցագործություն չկատարած զինվորի վերադարձի մասին է, մյուս դեպքում՝ Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող անձի, որը մեղադրվում է ՀՀ քաղաքացուն վնաս պատճառելու մեջ։

     

    Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

  • «Եթե ուզում է Արարատը հետ բերել, թող տաքսի նստի ու ասի՝ քշեն Թուրքիա». Ալեն Սիմոնյան

    ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում անդրադարձել է Գոռ Վարդանյանի ղեկավարմամբ ու մասնակցությամբ նկարահանված ֆիլմերից մեկի մի դրվագին՝ տեղադրելով հատվածն իր էջում:

    «Էս «Չորնի պարիկ է» է՝ ինչ է, սրան մեկդ ասեք, որովհետև վստահ չեմ, որ սա կարդալ գիտի կամ հասկանում է, երբ կարդում է, որ երկրի ղեկավարի մասին խոսելուց առաջ մի հատ գիտակցի՝ ինքը ով է, ինչ է, որ իր նմանների ու իր կերպարների նմանների տեղը բանտում է իրենց գողական պանյատներով: Բացատրեք սրան, որ իր պրիմիտիվ ֆիլմերով՝ անկախ նրանից, թե ինքն էնտեղ քանի անգամ ՆԱՐԿՈՏьԻԿ բառը կասի, ինքը մեր ժողովրդին, մեր երիտասարդներին, մեր պետությանը մեծ վնաս է տալիս:

    Ինչքան գողական ռազբոռկա, քրեական ենթամշակույթ կա, իր ու իր նմանների տարածածն է, որ իրար փողոցներում խփում են, իր ու իր նմանների գովազդածն է, որ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով իրար վրա կրակում են կամ ինքնասպան լինում, նաև իր նկարած մանրուղեղ ֆիլմերն են մեղավոր: Իսկ եթե ուզում է Արարատը հետ բերի, թող նստի Երևանի կենտրոնում տաքսի ու ասի, որ քշեն Թուրքիա: Կամ կարո՞ղ է մինչև դա պատմի, թե ինքն ու Չոռնին ուր էին 44 օր պատերազմի ժամանակ:

    Ես նիկոլական եմ, ու Արարատը մեզ համար սուրբ սար է, այ քեզ ով է էդքան պռախոդ տվել, որ դու սենց դեբիլություններ նկարես ու երկրի ղեկավարի մասին խոսես՝ դա կպարզենք»,- գրել է Սիմոնյանը: