Category: FreeNews

  • Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան: Այդ մասին հայտնում են Կառավարությունից։

    Վարչապետը Թուրքմենբաշի քաղաքում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

  • Ստամբուլում փլուզվել է վեցհարկանի բնակելի շենք

    Ստամբուլում փլուզվել է վեցհարկանի բնակելի շենք

  • Ադրբեջանցի զինվորն էլ է հանցագործ, Քոչարյանն էլ, Ծառուկյանն էլ, Կարապետյանն էլ, Գագիկ Խաչատրյանն էլ. Փաշինյան

    «Ադրբեջանցի զինվորն էլ է հանցագործ, Ռոբերտ Քոչարյանն էլ, Գագիկ Ծառուկյանն էլ, Սամվել Կարապետյանն էլ, Գագիկ Խաչատրյանն էլ»:

    Այս մասին ասել է Փաշինյանը՝ պատասխանելով Շաքի ներխուժած և ՀՀ քաղաքացու վրա կրակած ադրբեջանցի զինվորին արտահանձնելու վերաբերյալ լրագրողի հարցին:

    «Ռոբերտ Քոչարյանն էլ է հանցագործ, ադրբեջանցի զինվորն էլ է հանցագործ, Գագիկ Ծառուկյանն էլ է հանցագործ, ադրբեջանցին էլ է հանցագործ, Սամվել Կարապետյանն էլ է հանցագործ, ադրբեջանցին էլ է հանցագործ, Գագիկ Խաչատրյանն էլ է հանցագործ, ադրբեջանցին էլ է հանցագործ»,- շեշտել է նա:

  • Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է, կա 8…

    Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է, կա 8…

  • Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրին կհատկացվի լրացուցիչ 500 մլն դրամ

    Կառավարության՝ հոկտեմբերի 8-ի նիստին աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց 2020 թվականի մայիսի 14-ի որոշմամբ հաստատված՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին հավելյալ 500 մլն դրամ հատկացնելու որոշման նախագիծը:

    «Անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ծրագրի դիմելիությունը բավականին ակտիվ է, բարձր է:

    Այս տարի ունեինք պլանավորված 2,4 մլրդ դրամ այս ծրագրի համար, բայց կանխատեսելով դիմումները՝ մինչև տարեվերջ մեզ անհրաժեշտ է լինելու ևս 500 մլն դրամ»,- ասաց նա:

    Արսեն Թորոսյանը ներկայացրեց նաև ծրագրի ընդհանուր վիճակագրությունը՝ նշելով, որ մեկնարկից ի վեր աջակցություն է տրամադրվել 17,609 շահառուի։ Աջակցությունը տրամադրվել է երեխա ունենալու, ինչպես նաև մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ բնակարան կառուցելու դեպքում։

    Ծրագրի շրջանակում տրամադրված աջակցության ընդհանուր գումարը կազմել է 13,2 մլրդ դրամ։ Ծրագիրն ընդունվել է 2020 թվականի մայիսին և նախատեսվում է ավարտել այս տարվա վերջին։

    Նշվել է, որ արդեն շրջանառվում է նոր ծրագիր, որը շուտով կներկայացվի կառավարության քննարկմանը։ Այն հիմնված կլինի գործող ծրագրի տրամաբանության վրա, սակայն կներառի որոշակի փոփոխություններ, որոնք առանձնացվել են ծրագրի մշտադիտարկման արդյունքում։

    «Սա կարևոր ծրագիր է ժողովրդագրական խնդիրների լուծման տեսանկյունից»,- նկատեց Արսեն Թորոսյանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ 2026 թվականին ծրագրի շրջանակում փոխհատուցում է տրամադրվել 2,425 շահառուի։

  • Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 8-ի հերթական նիստը

    Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 8-ի հերթական նիստը

  • ՀՀ-ն ստիպված կլինի հրաժարվել գազի արտոնյալ պայմաններից․…

    ՀՀ-ն ստիպված կլինի հրաժարվել գազի արտոնյալ պայմաններից․…

  • Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո

    Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո

  • Հոկտեմբերի 9-ին Երևանի մի շարք փողոցներ երթևեկության համար փակ կլինեն

    «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 24:00-ն, երթևեկության համար փակ կլինեն Հյուսիսային պողոտային հարող Պուշկինի և Տերյան փողոցները, ինչպես նաև Թումանյան – Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Արամի և Աբովյան խաչմերուկի հատվածը՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

  • «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների 6 օգնականների արգելվել է մուտք գործել ՀՀ ԱԺ տարածք

    ԱԺ հասարակայունության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից փոխանցեցին, որ «ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի հրահանգով կարգապահական վարույթ է նախաձեռնվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների կողմից նիստերի դահլիճ ներխուժելու փորձերի, ինչպես նաև ՀՀ ԱԺ տարածքում անկարգություններ հրահրելու դեպքի առիթով, և այս շրջանակում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների 6 օգնականների արգելվել է մուտք գործել ՀՀ ԱԺ տարածք»։

    Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների օգնականների վարքագծի հետ կապված Ազգային ժողովում և իշխանական շրջանակներում լուրջ ուսումնասիրություն է սկսվել, ավելին՝ քննարկվում է նրանց գործողությունների առնչությամբ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը