Category: FreeNews

  • Ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա»-ի և աշխատակիցներ և ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյա

    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 4 աշխատակից և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ:

    Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հատատել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ վարույթն առնչվում է նորակառույց շենքերում գազամակատակարարման գործընթացում թույլ տրված խախտումներն անտեսելու պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու համար կաշառք տալու դեպքերին։

    Ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:

  • Սիմոնյանն աշխատանքային տեղեկատվության պակաս չունի և կարող է միանգամից անցնել արդյունավետ աշխատանքի. վարչապետ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին։

    Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արմեն Գրիգորյանին՝ ԱԽ քարտուղարի պաշտոնում գործունեության համար և նշել, որ այս ողջ ընթացքում ամբողջ ծավալով նա ներգրավված է եղել անվտանգության ոլորտի հետ կապված օրակարգում, այդ թվում՝ խաղաղության հաստատման գործընթացում. «Պարոն Գրիգորյանն ունի շատ էական ներդրում այդ ոլորտում մեր ունեցած ձեռքբերումների հարցում, և դա շատ գնահատելի է»։

    Նիկոլ Փաշինյանը հաջողություններ է մաղթել ԱԽ նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին և նշել. «Պարոն Սիմոնյանն էլ է ներգրավված եղել նախորդող շրջանում մեր կարևոր և ռազմավարական որոշումների կայացման գործում։ Կարծում եմ, նաև լինելով ԱԺ նախագահ, աշխատանքային տեղեկատվության պակաս չունի և կարող է միանգամից անցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի արդյունավետ գործունեությանը»։

    Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱԽ գրասենյակի թիմին համատեղ կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ վերջինս մեծ ներդրում է ունեցել խորհրդի հաջող աշխատանքում։ Արմեն Գրիգորյանը շնորհավորել է նաև Ալեն Սիմոնյանին և հաջողություններ մաղթել։

    Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վստահության և Արմեն Գրիգորյանին՝ կատարված աշխատանքի համար։ Դիմելով աշխատակազմին՝ Ալեն Սիմոնյանը նշել է․«Կարծում եմ, որ կկարողանանք միասին աշխատել՝ անկախ այն բանից, ինչպես վարչապետն ասաց, որ տեղյակ եմ և մասնակցել եմ գործընթացներին։ Կարծում եմ՝ պետք է ինձ օգնեք մտնել աշխատանքային գործընթացի մեջ ավելի խորը և հուսով եմ՝ կկարողանանք իրար հետ աշխատել»։

    Վարչապետը հաջողություն է մաղթել ներկաներին առաջիկա գործունեության մեջ՝ միաժամանակ ընդգծելով նախորդող շրջանում կատարված կարևոր աշխատանքը։ «Առաջիկայում նույնպես նույնքան մեծ և կարևոր աշխատանք պիտի կատարվի։ Կարծում եմ, առաջին բանը, որ պետք է անենք, նախ՝ վերլուծելն է նախորդ շրջանի աշխատանքը և որոշելն այն առաջնահերթությունները, որոնց վրա Անվտանգության խորհրդի գրասենյակը և ԱԽ քարտուղարն առաջիկայում պետք է կենտրոնանան։ Ես դրա վերաբերյալ ունեմ կոնկրետ պատկերացումներ։ Ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու ԱԽ քարտուղարին և գրասենյակին։ Առաջիկայում մենք այդ թեմայով քննարկումներ կունենանք, և ես կտամ անհրաժեշտ հանձնարարականներ»։

  • Ռուս-ճապոնական հարաբերությունները սրվում են

    Ռուս-ճապոնական հարաբերությունները սրվում են

  • Ձեզ թվում է՝ էդ սրիկային մեր աչքից հեռու նստեցնելով՝ վսյո՞,…

    Ձեզ թվում է՝ էդ սրիկային մեր աչքից հեռու նստեցնելով՝ վսյո՞,…

  • Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը

    Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը։

    Այս մասին հայտնել է Ռոսավիացիան՝ հավելելով, որ ժամանակավոր սահմանափակումները մտցվել են անվտանգության նկատառումներից ելնելով:

  • Իտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. Reuters…

    Իտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. Reuters…

  • Արփինե Սարգսյանը հայտնել է՝ ովքեր օգոստոսի 17-ից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական

    ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ Ղարաբաղից տեղահանված, վարելու իրավունքից զրկված հայրենակիցները օգոստոսի 17-ից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական:

    Առավել մանրամասն՝ տեսանյութում:

  • Ուժեղ քամին Երևանում, Գեղարքունիքում և Կոտայքում վնասներ է պատճառել

    Օգոստոսի 14-ին՝ ժամը 20:00-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևան քաղաքի Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում։

     

    ՆԳՆ-ից հայտնում են՝ քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ։

     

    Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։

     

    Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների, թեքված սյուների ապամոնտաժման, ամրացման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ։

     

    Դեպքերի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է համապատասխան մարմիններին։

  • Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

    Պոտսդամի կլիմայական փոփոխությունների հետազոտությունների ինստիտուտի (PIK) նոր վերլուծության համաձայն՝ մոտավորապես 2015 թվականից գլոբալ տաքացման տեմպերն արագացել են։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

     

    «Բնական ջերմաստիճանային տատանումների ազդեցությունը բացառելուց հետո հետազոտողները ստացել են առաջին վիճակագրորեն նշանակալի ապացույցը, որ մոլորակի երկարաժամկետ տաքացման տեմպն իսկապես աճում է։

     

    Վերջին տասնամյակում Երկրի գլոբալ միջին ջերմաստիճանը, կախված օգտագործվող տվյալների բազայից, յուրաքանչյուր տասնամյակի հաշվով բարձրացել է մոտ 0,35 °C-ով։ Համեմատության համար՝ 1970–2015 թվականներին տաքացման միջին տեմպը յուրաքանչյուր տասնամյակում կազմել է 0,2 °C-ից փոքր-ինչ պակաս։

     

    Վերջին տասնամյակում գլոբալ տաքացման տեմպն ավելի բարձր է եղել, քան ցանկացած այլ տասնամյակում՝ սկսած 1880 թվականից, երբ սկսվել են օդի ջերմաստիճանի գործիքային դիտարկումները»,-նշել է նա։

  • Կառուցվելու և վերակառուցվելու է սպորտի 100 դպրոց. Անդրեասյան

    Կառուցվելու և վերակառուցվելու է սպորտի 100 դպրոց. Անդրեասյան