Դրոնների արագությունը՝ Հայաստանի տեխնոլոգիական ապագայի…
Category: FreeNews
-
ՀՀ-ում Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբինյանին. ԱԺ նախագահը ընդունել է նրան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 12-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սինվեյ Լիին։
Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության մակարդակով։
Քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացմանն ու փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Կողմերը կարևորել են նաև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման և նոր ուղղություններով փոխգործակցության հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը։
-
Հայկական ատոմակայանի շահագործման առավելագույն ժամկետը 2036…
Հայկական ատոմակայանի շահագործման առավելագույն ժամկետը 2036…
-
Փաշինյանն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել. հայտնի են քննարկման մանրամասները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։
ՀՀ կառավարության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր։
Նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ։ Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման կարևորությունը:
-
Շրջայց՝ Կապանի և Գորիսի դրամատիկական թատրոններում
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր եղել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններում:
Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը: Պաշտոնյաները շրջել են կառույցներում, ծանոթացել դրանց ստեղծագործական գործունեությանը, ենթակառուցվածքներին, առկա պայմաններին ու խնդիրներին:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը երկու թատրոններում էլ ընդգծել է ստեղծագործական գործունեությանն առնչվող հարցերի կարևորությունը՝ հորդորելով ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ թատրոններում գեղարվեստաստեղծագործական բարձր որակ ապահովելու և այն շարունակաբար զարգացնելու ուղղությամբ։ Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է թատրոնների խաղացանկային քաղաքականությանը, դրա բազմազանության ապահովմանը և հետագա ծրագրերին, հետաքրքրվել հանդիսատեսի հաճախելիությամբ և նոր լսարանների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքներով։
Անդրադարձ է կատարվել նաև նոր ստեղծագործական ծրագրերի իրականացման անհրաժեշտությանը և հրավիրյալ ստեղծագործական ներուժի ընդլայնմանը։ Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև մայրաքաղաքի ստեղծագործական ներուժը մարզային թատրոնների գործունեության մեջ առավել ակտիվ ներգրավելու հարցը՝ նպաստելով փորձի փոխանակմանը, նոր համագործակցությունների ձևավորմանն ու մարզերում թատերական կյանքի ակտիվացմանը։
Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է շենքային պայմաններին, ենթակառուցվածքներին և գույքային հագեցվածությանը: Նշվել է հավելյալ պայմանների ապահովման անհրաժեշտությունը: ԿԳՄՍ նախարարին ներկայացվել է կառույցի ընդլայնման հայեցակարգը՝ առավել բարենպաստ և ժամանակակից ստեղծագործական միջավայրի ձևավորման նպատակով։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է ընդլայնման նախագծի առավել մանրամասն քննարկումը և հնարավոր լուծումների դիտարկումը:
Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ևս նախարարին ներկայացվել են շենքային պայմանները, ենթակառուցվածքային խնդիրներն ու թատրոնի բնականոն գործունեության համար անհրաժեշտ բարելավումները։ Նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է դիտարկել համալիր մոտեցումներ՝ հաշվի առնելով թատրոնի զարգացման հեռանկարները, ստեղծագործական գործունեության պահանջները և հանդիսատեսի համար պատշաճ պայմանների ապահովումը։
Կարևորելով տեղում թատրոնների խնդիրների քննարկումը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ մարզային թատրոնների զարգացումը Կառավարության առաջնահերթություններից է, որտեղ մշակույթի ապակենտրոնացումը սահմանված է որպես ռազմավարական թիրախ: Նրա դիտարկմամբ՝ թատերական կյանքի զարգացումը մարզերում դրա ամենաառանցքային բաղադրիչներից է: Նախարարը հույս է հայտնել, որ օրվա քննարկումները կարևոր որոշումների կայացման և աստիճանաբար առաջ շարժվելու լավ հիմք կլինեն:
-
Ծափահարություններ և հարվածներ սեղաններին․ ԱԺ-ն շարունակում…
Ծափահարություններ և հարվածներ սեղաններին․ ԱԺ-ն շարունակում…
-
Խնդիր ենք դրել՝ 2029-ից բնակչության բոլոր շերտերը պետք է ներառվեն առողջապահության ապահովագրության համակարգում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ռազմավարությամբ 2027 թվականին իրականացվելիք քայլերը։
Մասնավորապես ներկայացվել են ռազմավարության 2027թ.-ի առանձնահատկությունները, մինչև 200 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացողներին համակարգում ներառելու հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել ապահովագրավճարի վճարման գործընթացում գործատուների ներգրավմանը, պետական բյուջեից վարձու աշխատողների ապահովագրավճարի սուբսիդավորման քաղաքականության շարունակության ապահովմանը։ Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել աշխատավարձի չափով պայմանավորված վարձու աշխատողների կողմից վճարվող ապահովագրավճարի դրույքաչափի հաստատման շուրջ։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հնարավոր սցենարները քննարկվում են մի քանի ուղղության հարցերով պայմանավորված. «Մի ուղղությունը, իհարկե, զուտ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մեջ մարդկանց ներառելու անհրաժեշտությունն է։ Երկրորդը՝ այն կանխավարկածը, որ աշխատավարձերի ցածր սեգմենտում, մեր համոզմունքով և իմացությամբ, գործում է ստվերային որոշակի սխեմա։ Կառավարության համար խնդիր է նաև լուծել սոցիալական խնդիրը, բայց չխրախուսել ստվերը։ Եվ սա է պատճառը, որ այսպիսի քննարկումներ ենք ծավալում»։
Վարչապետը ներկայացրել է 2027թ. հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին համակարգում ներառելու վերաբերյալ Կառավարության այս պահի մոտեցումները. «2027 թվականի ընթացքում գուցե Կառավարությունը սուբսիդավորի անհրաժեշտ 10800 դրամ ծախսի 4400 դրամը, աշխատողները վճարեն 2000 դրամ, այն 2000 դրամը, որը նախկինում՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը, վճարում էին «Զինապահ» հիմնադրամին, և պակասող 4400 դրամը վճարեն գործատուները՝ այն պայմանով, բնականաբար, որ եթե աշխատավարձը կփոխվի, կբարձրանա և կհատի 200 հազար դրամի շեմը, այդ դեպքում այդքան աշխատավարձ ստացող քաղաքացիները կներառվեն արդեն իսկ գործող 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիների համար նախատեսված համակարգի մեջ։ Հիմա սա մեր մտածած մտքերի ընթացքն է այս պահի դրությամբ, բայց կարևոր է նաև շարունակությունը։ Շարունակությունը մենք մտածում ենք հետևյալ կերպ, որ 2028 թվականի հունվարի 1-ից արդեն, գուցե, գործարկենք հետևյալ սցենարը․ 10 հազար 800 դրամ ծախսի 6000 դրամը վճարի աշխատողը, որն արդյունքում հետ է ստանալու 2028 թվականին արդեն որպես սոցիալական կրեդիտ համընդհանուր հայտարարագիրը լրացնելու պարագայում։ Այսինքն՝ գործնականում քաղաքացու կյանքում շատ բան չի փոխվում, իսկ մնացած պակասող 4800 դրամը շարունակի վճարել գործատուն՝ կրկին այն պայմանով քանի դեռ աշխատավարձը ցածր է 200 հազար դրամից։ Երբ կհատի 200 հազար դրամի շեմը, արդեն համակարգը կսկսի գործել այն ընդհանուր պայմաններով, որի վերաբերյալ տվյալ պահին կկայացվի որոշում»։
Այդ համատեքստում երկրի ղեկավարը նշել է՝ լավ կլինի՝ եթե գործատուները, նաև այս առիթը օգտագործելով, վերանայեն իրենց որոշումները և հնարավորինս շատ աշխատողների վճարեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ. «Իհարկե, նման խնդիր կա նաև պետական կառավարման համակարգում, և մենք նույնպես պետական կառավարման համակարգում այդ խնդիրը հասցեագրելու վերաբերյալ պիտի մտածենք»։
Ամփոփելով Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս փուլում Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից ունենք բավարար գոհունակություն, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ այն դինամիկ համակարգ է, որը պետք է սպասարկվի, ուղեկցվի։ Այսինքն՝ խնդիր ենք դրել, որ 2029թ. հունվարի 1-ի դրությամբ բնակչության բոլոր շերտերը պետք է ներառված լինեն համակարգում, բայց դա չի նշանակում, որ վերջ, ավարտեցինք աշխատանքը։ Համակարգը միշտ պետք է ուղեկցվի, որովհետև և՛ շուկայի, և՛ տնտեսության, և՛ աշխատավարձերի փոփոխությունից, այդտեղ նաև փոխկապվածություններ ունենք սոցիալական կրեդիտների համակարգի հետ, մենք պետք է անընդհատ ուղեկցենք, անընդհատ քննարկենք, որպեսզի համակարգի ընդհանուր առողջությունը կարողանանք ապահովել»։
Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը կարևորել է մատուցվող ծառայությունների որակի ապահովումը և համակարգի ֆինանսապես առողջ լինելը։ «Մենք ասում ենք, որ կենսաթոշակառուների թոշակի գնողունակությունը, ըստ էության, պետք է ինդեքսավորենք, որովհետև գնաճն անխուսափելի է։ Առողջության ապահովագրության համակարգի համար էլ է գնաճն անխուսափելի, որովհետև այն ազդում է ամեն ինչի վրա։ Հետագայում այս խնդիրներին նույնպես պետք է անդրադառնանք»,- եզրափակել է վարչապետը։
-
Հայտնի է՝ երբ կվերականգնվի Կիևյան կամրջով երթևեկությունը
Երևան քաղաքում սույն թվականի օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի, և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
-
Հայկ Ֆարմանյանի կարծիքով՝ Քոչարյանից $200 մլն ի ապօրինի գույք չպետք է պահանջել թալա՞նն եք պաշտպանել
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայկ Ֆարմանյանը, պատասխանելով ՔՊ պատգամավոր Նատալյա Սինորյանի հարցին, հայտարարել է, որ կողմ է խաղաղությանն ու փոխադարձության սկզբունքին։ TRIPP նախագծի մասով նա ընդգծել է, որ եթե այն լինի սովորական տարանցիկ ճանապարհ (իրական մաքսային հսկողությամբ), ապա խնդիր չկա։ Սակայն, ըստ նրա, կարմիր գիծ է փաստաթղթում առկա «անխոչընդոտ» բառը, որը հարցեր է առաջացնում անցման կարգի վերաբերյալ։
-
Ձեռքերով հարվածներ սեղաններին, ծափահարություններ. ԱԺ-ն…
Ձեռքերով հարվածներ սեղաններին, ծափահարություններ. ԱԺ-ն…