Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչին

Written by

in

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Նազելի Սարգսյանին, ով ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող 4-րդ բանակային խաղերի ժամանակ հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգով մարզաձևում զբաղեցրել է առաջին տեղը՝ սահմանելով բանակային խաղերի ռեկորդ:

Արթուր Պողոսյանը շնորհավորել է ավագ քննիչին՝ պարգևատրելով հուշանվեր-ժամացույցով, և ընդգծել, որ այդ հաղթանակը աշխատասիրության և կարգապահության արդյունք է:

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts