Category: BestNews
-
Մենք քաղաքականության մեջ նոր ենք, պիտի հասկանանք շատ իրավիճակներ. Նարեկ Կարապետյան
Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։ -
Արտակարգ դեպք՝ Երևանում. Սիսակյան փողոցի բարձրահարկ շենքի 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի 103 շտապօգնության խումբը մի քանի քաղաքացու տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Դավիթ Ավագյանն ու բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Սիսակյան փողոցի 22 հասցեից «Արմենիա» ԲԿ է տեղափոխել ՌԴ քաղաքացի 39-ամյա Սերգեյ Գ.-ին, Երևանի բնակիչ 60-ամյա Նարինե Ա.-ին, 50-ամյա Մերի Հ.-ին և 43-ամյա Սաթենիկ Հ.-ին։
Ոստիկանները պարզել են, որ ժամը 19:00-ի սահմաններում Սիսակյան փողոցի 22 շենքի 1-ին մուտքի վերելակը 8-րդ հարկից պոկվել և ընկել է հորանը, ինչի հետևանքով նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
-
«Չափ ու սահմա՞ն, չէ՛, չենք լսել». Սյուզաննա Մելքոնյանն ընդդեմ Արման Ծառուկյանի. ինչ է պատահել
Starnews.am-ը գրում է․
UFC մենամարտիկ Արման Ծառուկյանի և ինստագրամում հայտնի՝ որպես «Նինա Դրամա» բլոգերի տեսանյութերը միլիոնավոր դիտումներ են ապահովում։
Թեև նման դիտողականությանը, Արմանն ու Նինան հաճախ են հայտնվում քննադատությունների թիրախում՝ չափազանց ֆլիրտային տեսանյութեր հրապարակելու համար, մանավանդ այն դեպքում, երբ երկուսն էլ ամուսնացած են։
Ինքը՝ Արմանը, վերջերս մեկնաբանելով իր և Նինայի հարաբերությունները նշել էր, թե այդ ամենն իր համար բիզնես է, իսկ ընտանիքը դրան ո՛չ դրական է վերաբերվում, ո՛չ բացասական, քանի որ ինքը այդպիսի սահմաններ է դրեք։
Արմանի այս ձևակերպումը, կարծես, հունից հանել է երգչուհի Սյուզաննա Մելքոնյանին։ Վերջինս ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակել է Արմանի մասնակցությամբ կադրերն ու գրել.
«Վա՛յ, Արմա՛ն ջան, մի հատ հանգստացի՛, էլի։
Չափ ու սահմա՞ն․․․
Չէ՛, չենք լսել։
Իհարկե, հրաշալի «կինո» է, որտեղ բացահայտ երևում է ձեր մենթալ համակարգը՝ թե՛ ընտանիքին, թե՛ կողակցին վերաբերվելու։
Օքեյ, գուցե շատերի համար ես «սխալ» լինեմ, բայց որևէ կնոջ համար իր ամուսնու կամ կողակցի այս «կինո-բիզնեսը» չի կարող լինել նորմալ։
Չեմ կարծում՝ Մախաչևը երբևէ նման բան աներ, անունն էլ դներ «կինո», թե բա՝ «իմ գռանիցաներն են»։
Յա, իրո՞ք, թե՞ բա՝ «կինո»»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։
-
Ծառուկյանի սպորտհամալիրի ՔՊ–ական մարզիչը՝ նոր տնօրեն. ինչպես «Մուլտի Վելնեսը» դարձավ «Երեւան Վելնես»
Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։ -
Կրшկոցներ՝ Արարատի մարզում․ կա ձերբակալված
Հուլիսի 18-ին կրակոցներ և խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 19։30-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում «Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 3 անգամ լսվել է ուժգին ձայն, որից հետո նկատվել է սպիտակ գույնի «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որը երթևեկել է Մյասնիկյան փողոցի ուղղությամբ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19։40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Երևան-Երասխ մայրուղում գտնվող «Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Երևանի բնակիչ, 23-ամյա Գոռ Ի․-ն, բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, իր մոտ պահվող «ԲԼՈՎ» տիպի 9 մմ տ/չ մեկնարկային ատրճանակով 3 անգամ կրակոց է արձակել դեպի օդ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, Գոռ Ի․-ն Արտաշատ քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նշված ատրճանակը։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
-
Նախկին «Մուլտի Ուելնես» ակումբն այսօր՝ հուլիսի 31-ին, վերաբացվել է նոր անվան ներքո․ Տիգրան Ավինյան
Նախկին «Մուլտի Ուելնես» ակումբն այսօր՝ հուլիսի 31-ին, վերաբացվել է նոր անվան ներքո։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Բոլոր մարդիկ, ովքեր ունեին փաթեթներ, փաթեթները շարունակում են գործել»,-ասել է նա։
-
Բաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան
Ամեն բան լավ էր, լարվածություն կար, բայց ոչ թե նրանից, որ թշնամի երկիր էր և այլն, այլ պատասխանատվության զգացումն էր: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Բաքվում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած Ջանես Նազարյանը:
«Գոտեմարտերիցս գոհ եմ, մարզիչների հետ լավ աշխատանք ենք տարել: Սխալներ կային, բայց, փառք Աստծո, այդ սխալները չազդեցին իմ ընդհանուր արդյունքի վրա»,-նշել է նա:
Հարցին՝ գոնտեմարտերից որը կառանձնացնի, նա պատասխանել է՝ եզրափակչինը, քանի որ ամեն ինչ ըստ պլանի չի գնացել, սխալներ է թույլ տվել, բայց մարզիչների հանգստության ու հուշումների շնորհիվ կարողացել է հաղթել մրցակցին:
«Գոտեմարտը եզրափակչում էր, լավածությունը և պատասխանատվությունը շատ էր, քանի որ դու և մրցակիցդ դուրս եք եկել այդ մրցելույթին միայն հաղթելու համար։ Մրցակիցս ուժեղ էր, զգայուն տղա էր, ես ևս սխալներ թույլ տվեցի, սկզբում, որ միավոր տվեցի: Մարզիչներն ինձ ավելի շատ օգնեցին՝ հանգստացնելով ինձ, այսինքն, որ ես չխառնվեմ և այդ խառնված ֆոնի վրա ավելի վատ մրցելույթ ցույց չտամ։
Մարզիչներն ավելի շատ օգնեցին, և ես էլ այն փաստից, որ լավ եմ աշխատել մինչև այդտեղ հասնելը, այսինքն՝ պարապմունքներին և հավաքներին լավ ենք աշխատել, վստահ լինելով, որ հնարավորություն ունեմ հետ բերելու՝ չխառնվեցի իրար և փառք Աստծո, կարողացա հետ վերադառնալ»,-մանրամասնել է Նազարյանը:
Հարցին՝ երբ հաղթեց եզրափակչում, դրոշով հաղթական շրջան կատարեց, ի՞նչ էմոցիաներ ունեցավ մարզիկը, երբ շուրջբոլորը սուլում էին, նա պատասխանել է. «Սուլոցները և ձայները, այդ պահին, հավատացեք, այդքան էլ չէին հետաքրքրում, որովհետև այդքան կարևոր չէր ինձ համար սուլոցներն ու ձայները, քան իմ՝ այդ պահի վայելելը: Այդ պահն ամեն անգամ չէ, որ կարող ես վայելել: Այդքան էլ ուշադրություն չեմ դարձրել դրան, իսկ ինչ վերաբերում է դրոշով քայլելուն և այլ, ուղղակի հպարտություն և հուզմունք էր դա, որ կարողացա հասնել դրան»,-նշել է Ջանես Նազարյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում 71 կգ քաշային Ջանես Նազարյանը նվաճեց ոսկե մեդալ և դարձավ մինչև 17 տարեկանների աշխարհի կրկնակի չեմպիոն։
Նա եզրափակչում 4։3 հաշվով հաղթեց ՌԴ-ն ներկայացնող Ասլան Ձուևին։
-
«Մուլտի Ռեստ Հաուս»-ում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 78 մլն ՀՀ դրամի թաքցված հարկային պարտավորություններ
ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում հյուրանոցային ծառայությունների և հանրային սննդի մատուցման գործունեություն իրականացնող ընկերությունը թաքցնում է վճարման ենթակա հարկերի իրական ծավալները: Հարկեր չվճարելու նպատակով ՊԵԿ ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում, ընկերության կողմից, մտցվում են խեղաթյուրված տվյալներ՝ աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցների իրական չափերի, ինչպես նաև իրացման իրական շրջանառության վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։
Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ընկերությունը 2023-2026 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացվող հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցների և իրացման շրջանառության վերաբերյալ առերևույթ խեղաթյուրված տվյալներ մտցնելու՝ իրական չափերը չնշելու միջոցով չի հաշվարկել և չի վճարել ընդհանուր շուրջ 78,4 մլն ՀՀ դրամի հարկեր և վճարներ։ Մասնավորապես, ընկերության կողմից 2023-2026 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները նշվել է շուրջ 190,2 մլն ՀՀ դրամ, մինչդեռ ստացված տեղեկություններով՝ նույն ժամանակահատվածում այն կազմել է ավելի քան 340,4 մլն ՀՀ դրամ։
Բացի այդ պարզվել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից հանրային սննդի ծառայությունների մատուցման իրական շրջանառությունը կազմել է շուրջ 237,5 մլն ՀՀ դրամ, մինչդեռ ընկերության ֆիսկալային հասույթը նույն ժամանակահատվածում կազմել է մոտ 136,5 մլն դրամ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պետական եկամուտների կոմիտեն բոլոր հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ տնտեսական գործարքները սահմանված կարգով չփաստաթղթավորման դեպքերից, և այդ նպատակով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է լինելու տնտեսական գործունեության վերաբերյալ կազմվող հաշվարկային փաստաթղթերում արտացոլված տվյալների իրական հանգամանքները պարզելու հարցում։
Ծանուցում` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
-
Խուզարկությունը քիչ առաջ ավարտվեց. քննիչները հեռացել են Նարեկ Կարապետյանի տնից
Խուզարկությունը քիչ առաջ ավարտվեց. քննիչները հեռացել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանի տնից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Նարեկ Կարապետյանի տանը քննչական գործողություններ են կատարվում Ալիկ Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում։
-
Գառնիում մի մարդ եղբորս անունը գոռացել է, դուրս է եկել. ինչպես են գտել 14-ամյա տղային
Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։