Category: BestNews

  • Ոչ մի բան էլ չեն կարող անել, ոչ Ծառուկյանին, ոչ ինձ. Սամվել Կարապետյան

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի մի շարք բնակավայրերում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը

    ՀԷՑ ՓԲԸ-ից հայտարարություն են տարածել․

    ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է.

    Հարգելի՛ բաժանորդներ,

    Էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում (ՀՀ ՏԿԵՆ ենթակայությամբ) առաջացած վթարային իրավիճակով պայմանավորված՝ համակարգի օպերատորի կողմից դիսպետչերական սահմանափակումներ են կիրառվել, ինչի հետևանքով Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի մի շարք քաղաքներում և հարակից գյուղական համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը։

    Այս պահին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման և համակարգի օպերատորի մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։

    Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»։

  • Ես գժի թղթով բանակից չեմ ազատվել. Վահագն Ալեքսանյան

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • Հայկ Կոնջորյանի կինն անդրադարձել է Հայփոստում իր աշխատավարձի շուրջ քննարկումներին

    Հետևելով Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումներին՝ հարկ եմ համարում ներկայացնել պարզաբանումներ «Հայփոստ» ՓԲԸ-ի գործունեության և իմ պաշտոնավարմանն առնչվող հարցերի վերաբերյալ։ Հուսով եմ՝ ներկայացված փաստերը կնպաստեն թեմայի շուրջ ձևավորված թյուրընկալումների վերացմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը:

     

    1. Իմ ղեկավարության ընթացքում

     

    Հայփոստը պետական բյուջե է վճարել 1 միլիարդ ՀՀ դրամ դիվիդենտ (հիմք՝ ՀՀ կառավարության 2021 թ. դեկտեմբերի 23-ի N 2141-Ա որոշում)։

     

    2. 2025 թվականի արդյունքներով ընկերությունը վնաս չի կրել. եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը (ընկերության EBITDA-ն) եղել է դրական։ Շուրջ 500 միլիոն դրամի բացասական ցուցանիշը պայմանավորված է ամորտիզացիոն մասհանումներով, ինչը բնականոն երևույթ է խոշոր անշարժ գույք և ավտոպարկ ունեցող կազմակերպությունների համար։ Կարևոր է ընդգծել նաև, որ ամորտիզացիան դրամական արտահոսք չէ, հետևաբար ընկերությունը, առավել ևս՝ պետությունը, փաստացի ֆինանսական կորուստներ չեն կրել (հիմք` արտաքին աուդիտի հրապարակված հաշվետվություն)։

     

    3. Համաձայն հրապարակված ֆինանսական հաշվետվությունների՝ իմ

    ղեկավարության ընթացքում՝ 2025 թվականին, ընկերության ֆինանսական արդյունքը 2024 թվականի համեմատ բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով (հիմք` արտաքին աուդիտի հրապարակված հաշվետվություն):

     

    4. Ես վերջին գոնե թե 10 տարիների «Հայփոստի» ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ։ Նախորդ տարիներին նույնիսկ առանձին ստորաբաժանումների ղեկավարներ ստացել են ավելի բարձր վարձատրություն, քան ես այսօր՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն, այդ թվում՝ պետական կառավարման տարիներին։ Թեև բազմիցս նշել եմ, որ որևէ մեղսավոր բան չկա բարձր աշխատավարձ ստանալու մեջ:

     

    5. 2024 թվականին ինձ վճարված շուրջ 5 միլիոն դրամը, որն իմ հայտարարագրում ներկայացվել է որպես «այլ եկամուտ», օրենքով սահմանված մայրության նպաստ է։

     

    6. Հարկ եմ համարում հիշեցնել, որ ստանձնել եմ «Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները 2024 թվականի նոյեմբերի 22-ին։ Հետևաբար, 2024 թվականի տարեկան ֆինանսական ցուցանիշների կամ նախորդող գործընթացների (սակագների վերանայում և այլն) պատասխանատվություն կրել օբյեկտիվորեն հնարավոր չէ։

     

    Կոչ եմ անում զերծ մնալ փաստերի կամայական մեկնաբանություններից և հարցերը դիտարկել բացառապես մասնագիտական տիրույթում»,- գրել է նա։

     

    Ավելի վաղ ԱԺ-ում Հայկ Կոնջորյանը ևս անդրադարձել էր կնոջ՝ «ՀայՓոստ» ընկերությունում աշխատելու արդյունավետության մասին վկայող ցուցանիշներին:

  • Եթե տարիներ անց պատանիները ցանկանան իմանալ՝ ով է եղել Քրիստինե Վարդանյան անունով ԱԺ պատգամավորը, նրանք ընդամենը պետք է որոնեն «Դժոխքի սաունդթրեք» արտահայտությունը. Կոնջորյան

    Եթե տարիներ անց պատանիները ցանկանան իմանալ՝ ով է եղել Քրիստինե Վարդանյան անունով ԱԺ պատգամավորը, նրանք ընդամենը պետք է որոնեն «Դժոխքի սաունդթրեք» արտահայտությունը: Այս մասին ասել է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Հայկ Կոնջորյանը:

    «Որքան էլ, որ ինձ չսիրեք, տիկին Վարդանյան, Դուք պատմության մեջ մնալու եք շնորհիվ ինձ»,- նշել է նա:

  • Փաշինյանը դեռ ծնված չէր, երբ ես բարեգործություն էի անում՝ արել եմ, անում եմ և անելու եմ. Կարապետյան

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • Նոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստի

    Երեկ՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանից կալանավորված անձը դիմել է փախուստի։

    Դատարան են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողներն ու դատական դեպարտամենտի պաշտոնյաները։

    Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հայտնում փախուստի դիմած անձի ինքնությունը։

     

  • Վեհափառի դեմ «աննկուն» պայքար մղող ՔՊ-ական տնօրենը նույնպես դարձել է ԱԺ պատգամավոր

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • «Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից. «Ժողովուրդ»

    Երեկ ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի թեման քննարկելու ժամանակ նրա կնոջ կողմից կառավարվող «Հայփոստի» թեման շատ շրջանառվեց: «Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ 2020 թվականից, երբ «Հայփոստ»-ի կառավարումն անցավ պետությանը, ընկերության ֆինանսական պատկերը շարունակում է վատթարանալ մնալ։

    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ժամանակահատվածում «Հայփոստ»-ը կուտակել է շուրջ 4 միլիարդ դրամի վնաս, ինչը լուրջ հարցեր է առաջացնում պետական կառավարման արդյունավետության վերաբերյալ։ Ինչպես հայտնի է, Էդուարդո Էռնեկյանից վերցվեց «Հայփոստը» և հանձնվեց Կառավարության կառավարմանը:

    Հիշեցնենք, որ «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրենն է 2024 թվքկքնից Շուշան Ալեքսանյանը՝ Հայկ Կոնջորյանի կինը։ Նրա ամսական աշխատավարձը 3.6 մլն դրամ է կամ շուրջ 10 հազար ԱՄՆ դոլար: Տնտեսագիտության պարզ կանոնն ասում է՝ եթե ընկերությունն ավելի շատ է ծախսում, քան վաստակում, ուրեմն այն աշխատում է վնասով։ Դա կարող է պայմանավորված լինել ուռճացված վարչական ծախսերով, բարձր աշխատավարձերով, գործուղումներով կամ պարզապես բիզնեսի զարգացման արդյունավետ ռազմավարության բացակայությամբ։

    Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի ձևակերպմամբ, սովորաբար նման իրավիճակում մասնավոր ընկերությունները կանգնում են երկու ընտրության առաջ՝ կամ սնանկանում են, կամ հիմնադիրը լրացուցիչ ներդրումներ է կատարում՝ պարտքերն ու վնասները ծածկելու համար։ «Հայփոստ»-ի դեպքում, սակայն, իրավիճակն այլ է. հիմնադիրը պետությունն է, իսկ վնասների բեռը՝ հարկատուների ուսերին։ Դրա վառ ապացույցը կառավարության 2024 թվականի որոշումն է, որով պետական բյուջեի հաշվին «Հայփոստ»-ի կապիտալը համալրվել է մոտ 2 միլիարդ դրամով։ Փաստացի, պետական միջոցներով փակվել են ընկերության ֆինանսական բացերը, սակայն, ինչպես ցույց են տալիս արդյունքները, դա չի հանգեցրել վնասների դադարեցմանը։

    Հիմնարկը շարունակում է վնասով աշխատել: Ստացվում է, որ բյուջեից հատկացված միլիարդներով շարունակվում են վճարվել աշխատավարձեր և պահպանվել գործող ծախսերը, մինչդեռ ընկերությունը շարունակում է աշխատել վնասով՝ ակնկալելով պետական նոր ֆինանսավորում։ Սա արդեն միայն տնտեսական խնդիր չէ։ Սա պետական կառավարման արդյունավետության, պատասխանատվության և հանրային միջոցների տնօրինման հարց է։ Եթե տարիներ շարունակ միլիարդավոր դրամներ են ծախսվում, բայց ընկերությունը շարունակում է վնասներ կրել, ապա հանրությունն իրավունք ունի ստանալու մեկ պարզ հարցի պատասխանը՝ ո՞վ է պատասխանատու այս արդյունքների համար և ե՞րբ է դադարելու պետական բյուջեի հաշվին վնասների ֆինանսավորումը։

  • Պաշտոնի գերի չպետք ա լինել. Անդրանիկ Քոչարյան

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։