Category: BestNews

  • Ինչում են մեղադրում Հովիկ Աբրահամյանի որդուն․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից:

    Մասնավորապես՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով:

    Այնուհետև, Ա․Ա․-ն օգտագործելով Գ.Հ.-ի նկատմամբ ունեցած ազդեցությունը, ինպես նաև վերջինիս՝ իր հանդեպ ունեցած հավատարմությունը և պատրաստակամությունը՝ հանձնարարելու եղանակով նրան դրդել է կյանքից զրկել Ս․Վ․-ին։

    Ա.Ա.-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։

    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի որոշմամբ Ա.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (պատվերով սպանություն կատարելուն դրդելը)։

    2026 թվականի օգոստոսի 8-ին քննիչի որոշման հիման վրա ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Ա․Ա․-ն ձերբակալվել է՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով։

    Հիշեցնենք, որ Ս․Վ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու համար Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը), ապա՝ դեռևս 2024 թվականի ապրիլին, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:

    Նախաքննությունը շարունակվում է, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ։

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

     

  • Նոր մանրամասներ՝ Արգամ Աբրահամյանի սկանդալային ձերբակալումից․ ինչ է հայտնել Գեղամ Հակոբյանի փաստաբանը

    Այսօր Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը ձերբակալվել է։ ՔԿ-ի հաղորդմամբ՝ նա կասկածվում է 2023 թվականին Ս․Վ․-ի սպանությունը պատվիրելու մեջ։

    Ըստ Քննչական կոմիտեի՝ Աբրահամյանը կասկածել է, որ իր կինը՝ Է․Ծ․-ն (Էմմա Ծառուկյան, Գագիկ Ծառուկյանի դուստրը), անձնական հարաբերություններ է ունեցել Ս․Վ․-ի հետ և նրան խոշոր գումարներ տվել։ Վրեժխնդիր լինելու շարժառիթով նա սպանությունը պատվիրել է իր անվտանգության աշխատակցին։

    Աբրահամյանը ձերբակալվել է՝ կալանքի հարցը դատարան ներկայացնելու նպատակով։

    Մեզ նոր տեղեկություններ են հասել ենթադրյալ սպանության գործի վերաբերյալ։

    Այսպիսով, խոսքը 2023 թվականին սպանված Ավետարանական եկեղեցու քահանա Սողոմոն Վլասյանի սպանության դեպքի մասին է։ Վերջինիս սպանելու համար մեղադրանք է առաջադրված Աբրահամյանների մտերիմ Գեղամ Հակոբյանին։ Նրա վերաբերյալ քրեական գործը 2024 թվականից դատարանում է՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում։ Քանի որ վերջինիս դատավորի լիազորությունները կասեցված են, գործը վերամակագրվել է մեկ այլ դատավորի՝ Արմինե Մելիքսեթյանին։ Այժմ այն դատաքննության փուլում է։ Գեղամ Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է տնային կալանքը։

    Վերջինիս փաստաբան Վահագն Բաբայանից «Հրապարակ»-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ առնչություն ունի այդ դեպքի հետ Արգամ Աբրահամյանը։ Նա նշեց՝ ոչ մի, փաստեր չկան։ Իսկ ինչ վերաբերում է իր պաշտպանյալին, ասաց՝ չեն ընդունում մեղադրանքը, Գեղամ Հակոբյանը սպանություն չի կատարել։

    «Ճիշտն ասած՝ տեղեկությունն չունեմ, թե ՔԿ-ն ինչ տեղեկություն ունի, նման փաստեր գոյություն չունի։ Իմ տեղեկություններով՝ այդ բոլոր անձինք էլ հարցաքննվել էին, բայց թե ինչն է պատճառը նման բանի, ես չեմ պատկերացնում, ինչի՞ են նման բան գրել, ի՞նչ տվյալ ունեն եւ ինչ պիտի ստուգեն։ Սովորաբար լինում է, որ դատական ակտ է լինում, այդ ժամանակ են գրում «բացահայտվել» է։ Դատաքննություն է գնում, լուրջ հարցեր կան․ խնդիրներ կան, որեւէ ուղղակի ապացույց, որ ինչ-որ մեկը տեսել է, որ մեկը սպանել է, ասում է, նման ապացույցներ չկան»։

     

  • Հրդեհ է բռնկվել Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում․ տարհանվել է 5 բնակիչ

    Օգոստոսի 8-ին՝ ժամը 18։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի ութերորդ հարկում։ 

    Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ 

    Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է բնակարանում, հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 5 բնակչի։

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։19-ին։

  • Հովիկ Աբրահամյանի որդուն մեղադրում են սպանություն պատվիրելու մեջ․ ՔԿ-ն մանրամասնում է

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեռևս 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի մոտ կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվել է Արտաշատ համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ա.Ա.-ի կողմից:

    Մասնավորապես՝ պլանավորված, համակողմանի ապացուցողական ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն կնոջը՝ Է.Ծ.-ին կասկածելով «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» կրոնական կազմակերպության անդամ, հոգևոր հովիվ Ս․Վ․-ի հետ անձնական փոխհարաբերություններ ունենալու, ինչպես նաև՝ նրան խոշոր գումարներ տալու մեջ, վրեժխնդիր լինելու շարժառիթով նպատակադրվել է կյանքից զրկել Ս․Վ․-ին, սակայն որոշել է իր հանցավոր մտադրությունն իրագործել ոչ թե անձամբ, այլ իրենից ֆինանսական և անձնական կախվածության մեջ գտնվող հավատարիմ անձի՝ իր անվտանգության աշխատակից Գ.Հ.-ի միջոցով:

    Այնուհետև, Ա․Ա․-ն օգտագործելով Գ.Հ.-ի նկատմամբ ունեցած ազդեցությունը, ինպես նաև վերջինիս՝ իր հանդեպ ունեցած հավատարմությունը և պատրաստակամությունը՝ հանձնարարելու եղանակով նրան դրդել է կյանքից զրկել Ս․Վ․-ին։

    Ա.Ա.-ի կողմից տրված հանձնարարությունը որպես պատվեր ընդունելով՝ Գ.Հ.-ն 2023 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան 2 հասցեում գտնվող բնակելի շենքի դիմաց հրազենի գործադրմամբ սպանել է Ս․Վ․-ին։

    Քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի որոշմամբ Ա.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (պատվերով սպանություն կատարելուն դրդելը)։

    2026 թվականի օգոստոսի 8-ին քննիչի որոշման հիման վրա ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Ա․Ա․-ն ձերբակալվել է՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու հիմքով։

    Հիշեցնենք, որ Ս․Վ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու համար Գ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը), ապա՝ դեռևս 2024 թվականի ապրիլին, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան:

    Նախաքննությունը շարունակվում է, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ։

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Երևանում թալանել են թոշակառուի․ հափշտակել են 165 հազար դոլարի ոսկյա զարդեր և մոտ 10 հազար ԱՄՆ դոլար

    Օգոստոսի 3-ին Երևանում բնակարանային գողության հերթական դեպքն է տեղի ունեցել, իսկ տուժողը արտերկրից բնակություն հաստատելու նպատակով էր վերադարձել Հայաստան։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ 74-ամյա Անգելինա Ա.-ն և հայտնել, որ վերադառնալով տուն, տան դռան փականը հայտնաբերել է վնասված, և տունն ամբողջությամբ տակնուվրա արված վիճակում։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի գլխավորությամբ։

    Տեղում Անգելինա Ա․-ն քրեական ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 10:30-ից մինչև 13:00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել ներս և տունը տակնուվրա անելուց հետո ննջասենյակում եղած չհրկիզվող պահարանից գողացել են անձնագրեր, սեփականության վկայական, ոսկյա զարդեր և գումար։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Անգելինա Ա.-ի բնակարանից հափշտակել են մոտ 165 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր և 10 հազար ԱՄՆ դոլար։ Մինչև այժմ ոստիկանությունը հստակ պատասխան  չի տալիս տուժողին, թե ինչն է պատճառը, որ հարևանությամբ տեղադրված տեսախցիկների միջոցով չեն կարողանում պարզել՝ մեկ թե մի քանի հոգի են գողության նպատակով մտել քաղաքացու տուն, և տեսախցիկների միջոցով չեն պարզել ստահակի կամ ստահակների շարժը։ Իսկ տուժածը մի քանի անգամ հայտնել էր իրավապահներին, որ տարածքում և հարակից վայրերում կան տեսախցիկներ, ինչի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է կարևոր հանգամանքներ ի հայտ գան։

  • Իշխանությունն ուզում է Եկեղեցին իր կամքին հպատակեցնել, քայլեր են ձեռնարկվում. Վեհափառ

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • «Լռե՛ք, մի՛ շարունակեք». ԱԺ-ում լարվեց իրավիճակը, ընդդիմադիրները հարվածեցին սեղաններին

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • Ալեն Սիմոնյանի ընտանիքը լքել է կառավարական ամառանոցը. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանն այս օրերին Հայաստանում չէ իր նոր կնոջ հետ, սակայն, պարզվում է, նրա ընտանիքը մինչև վերջերս շարունակել է բնակվել կառավարական ամառանոցում։

    Այդուհանդերձ, իրավիճակը, ըստ ամենայնի, փոխվել է։

    «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանի ընտանիքի անդամներին՝ մասնավորապես մայրիկին և երեխաներին, տեղեկացվել է, որ այլևս չեն կարող մուտք գործել կառավարական ամառանոցի տարածք։

    Ըստ նույն աղբյուրների՝ նրանց հորդորվել է հավաքել անձնական իրերը և լքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարևանությամբ գտնվող ծառայողական առանձնատունը։

    Հիշեցնենք, որ կառավարական ամառանոցների տարածքում ծառայողական առանձնատներ են տրամադրվում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին՝ նրանց պաշտոնավարման ընթացքում։ Իսկ ԱԺ նախագահ է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, հետևաբար, նա պետք է ընտանյոք տեղափոխվի ամառանոց։

    Իսկ Սիմոնյանը վստահաբար նոր բարձր պաշտոն չի ստանա, դրա համար էլ նրանց հրաժեշտի հրահանգ է եկել»։

    Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • «Երկարատև հիվանդությունից հետո,այսօր կյանքից հեռացավ»․ Սիլվա Հակոբյանը ցավալի լուրով է կիսվել

    Երգչուհի Սիլվա Հակոբյանը, ով, մշտապես ինստագրամյան իր էջի հետևորդների հետ կիսվում է իր կյանքի ամենատարբեր դրվագներով, այս անգամ ցավալի լուր է հայտնել։

    Կյանքից հեռացել է երգչուհու մորաքուրը։ Վերջինիս հետ համատեղ լուսանկարին կից Սիլվան գրել է․

    «Երկարատև հիվանդությունից հետո,այսօր կյանքից հեռացավ նաև մյուս մորաքույրս։ Իր հետ տանելով մեր մանկության ջերմ հիշողություններից ևս մի մասնիկ։ Հանգչիր խաղաղությամբ իմ Վարսենիկ մորաքույր»։

  • «5 րոպե վիրավորում էին», «ՔՊ-ն այսքան զուսպ չի լինի». Ռուբինյանի ու Կարապետյանի մեկնաբանությունը

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։