Category: BestNews

  • Քանի՞ օր ենք կորցնում մեր կյանքից՝ քաղաքապետարանի անպատասխանատվության պատճառով

    Ակտիվիստ Տիգրան Սաֆարյանը գրում է․

    Եկեք մի պահ հաշվենք՝ ոչ թե զգացմունքներով, այլ թվերով։

    🚧 Փողոցներ, որոնց նորոգումը տևում է ամիսներ։ Փողոցներ, որոնք տարվա ընթացքում 2-3 անգամ քանդում են։ Դեպքեր, երբ ասֆալտը քանդում են, մի քանի օր, երբեմն նույնիսկ մի ամբողջ շաբաթ թողնում այդ վիճակում, և միայն հետո սկսում աշխատանքները։

    🏗 Ամբողջ քաղաքը վերածվել է շինհրապարակի՝ առանց տեսանելի համակարգման և վերահսկողության։ Փոշին ամենուր է։ Շինարարական աշխատանքները հաճախ սկսվում են դեռ առավոտյան և շարունակվում մինչև ուշ երեկո՝ անգամ հանգստյան օրերին։

    Հիմա՝ թվերով 👇

    Անձամբ ես ամեն օր աշխատանքի գնալիս կորցնում եմ մոտ 20 րոպե, իսկ վերադառնալիս՝ ևս 20 րոպե՝ միայն այն պատճառով, որ փողոցները մշտապես փակ են, քանդված կամ վերանորոգման փուլում։

    Դա օրական 40 րոպե է։

    Հաշվենք տարեկան կտրվածքով՝ մոտ 250 աշխատանքային օր.

    40 րոպե × 250 օր = 10,000 րոպե

    = մոտ 167 ժամ

    = մոտ 7 օր իմ կյանքից՝ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ։

    📆 Երեք տարվա կտրվածքով դա արդեն ավելի քան 21 օր է, երբ ես պարզապես կանգնած եմ մեքենայի մեջ կամ շրջանցում փակ փողոցները, որովհետև ինչ-որ աշխատանք ժամանակին չի ավարտվել կամ պատշաճ չի համակարգվել։

    🏙 Իսկ հիմա պատկերացնենք սա ամբողջ քաղաքի մասշտաբով։

    Եթե պայմանականորեն հաշվենք 500,000 մարդու համար և ենթադրենք, որ յուրաքանչյուրը կորցնում է մոտավորապես նույն ժամանակը՝

    500,000 մարդ × 7 օր = 3.5 միլիոն մարդ-օր՝ ամեն տարի։

    Երեք տարվա կտրվածքով դա ավելի քան 28,000 տարվա հավաքական ժամանակ է։

    28,000 տարի, որը մարդիկ պարզապես անցկացրել են խցանումներում, փակ ճանապարհները շրջանցելով և անվերջ վերանորոգումների հետևանքների հետ առնչվելով։

    Եվ սա նույնիսկ չի ներառում՝

    🌫 փոշու և վատ օդի ազդեցությունը մեր առողջության վրա,

    😔 մշտական աղմուկից, խցանումներից և անկազմակերպությունից առաջացող սթրեսը,

    💸 լրացուցիչ ծախսերը՝ վառելիք, մեքենայի սպասարկում, առողջության հետ կապված ծախսեր և այլն։

    Այս ամենը շատ ավելի դժվար է ճշգրիտ թվերով չափել, բայց դրա ազդեցությունը զգում ենք գրեթե ամեն օր։

    Սա պարզապես վիճակագրություն չէ։ Սա մեր կյանքի իրական ժամանակն է։

    Ժամանակ, որը կորցնում ենք վատ պլանավորման, աշխատանքների չհամակարգման և պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով։

    Երևանի քաղաքապետարան, մենք սպասում ենք ոչ թե հերթական խոստումներին, այլ՝

    իրական աշխատանքային ժամանակացույցի,

    տարբեր աշխատանքների միջև համակարգման,

    պատշաճ վերահսկողության

    և, վերջապես, մեր ժամանակի հանդեպ հարգանքի։

  • Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին ուղեկցող ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից

    Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ուղեկցող ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են ՆԳՆ-ից՝ հորդորելով մանրամասների համար դիմել ՔԿ-ին։

    ՆԳՆ-ից չեն հստակեցնում՝ արդյոք ծառայողական քննության արդյունքում է ծառայողն ազատվել աշխատանքից, թե ոչ։ ՔԿ-ից էլ առ այս պահը չեն հստակեցրել, թե ինչ կարգավիճակ ունի ոստիկանության ծառայողը, արդյոք Կոնջորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվում է, թե ոչ։

    Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը՝ կեսգիշերն անց, իր տան շքամուտքի մոտ դաժան ծեծի է ենթարկվել Ավետ Կոնջորյանը։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։ Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթով հինգ մեղադրյալ կա, այդ թվում՝ Աբովյան համայնքի ՔՊ-ական ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը։ Վերջիններս մեղադրվում են Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):

    Համացանցում տարածված տեսանյութից ակնհայտ է դառնում, թե ինչպես է Ավետ Կոնջորյանը Նաիրի Հակոբյանի տան մոտ պարեկային ծառայողի ուղեկցությամբ մեքենայով շրջում, հայհոյանքներ հնչեցնում։ Այդ դրվագով մի քանի հաղորդում է ներկայացվել, որով պահանջել են գնահատական տալ ոչ միայն Ավետ Կոնջորյանի գործողություններին, այլև՝ ոստիկանության ծառայողի։ Այժմ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հատկանիշներով։

  • «Ֆելոն հիվանդանոցից պոնչիկ ա ուզել». Գոռ Հակոբյանը իր ձեռքով որդու համար պոնչիկ է պատրաստել

    Դերասան և Երգիչ Գոռ Հակոբյանը շարունակում է Գերմանիայից նոր հրապարակումներով կիսվել և պարբերաբար ներկայացնել որդու՝ Ֆելիքսի առողջական վիճակի մասին մանրամասներ։

    Այսօր Գոռը հերթական տեսանյութն է հրապարակել որտեղ պատմում է այն մասին, որ որդին հիվանդանոցից պոնչիկ է ուզել և ահա Գոռը հենց իր ձեռքով պատրաստում է այն։

  • Հայտնաբերվել և ձերբակալվել են Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում ծեծկռտուքի մասնակից «Tesla»-ի ու «Opel»-ի վարորդները

    Երեկ՝ օգոստոսի 10-ին, SHAMSHYAN.com-ը բացառիկ տեսանյութ ու ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտասի պողոտա – Փափազյան փողոցի խաչմերուկում, մի խումբ անձանց միջև խուլիգանությամբ զուգորդված վիճաբանություն-ծեծկռտուքի մասին։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները տաք հետքերով հայտնաբերել են խուլիգանություն կատարող անձանց և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ՀՀ ՆԳան ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և նշված անձինք կազմված փաստաթղթերով ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծկռտուքի մասնակիցներից «Tesla»-ի վարորդը եղել է Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Միքայել Ղուլյանը, իսկ «Opel»-ի վարորդը եղել է Լոռու մարզի բնակիչ 65-ամյա Ռոբերտ Պարանյանը։

    Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ օգոստոսի 10-ին, վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում լուսակիրի չգործելու պատճառով մի քանի ավտոմեքենաների վարորդների միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որը վերածվել էր ծեծկռտուքի։

  • Երեխային սառած են գտել, բուժհիմնարկում չի ծնվել, հիմա կյանքին վտանգ չի սպառնում. բժիշկ

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • «Գող Բջեն» եւ «Տեցիկը» ազատվեցին բանտից․ «Հրապարակ»

    «Հրապարակ»-ը գրում է․ «Երկու ամիս առաջ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ քրեական հեղինակություն «Գող Բջեն» եւ «Տեցիկը» ձերբակալվել են։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Վ.Հ.-ն Ա.Հ.-ին հրահանգել է պատժել «Գոջո» մականունով հայտնի Ս.Պ.-ին՝ նրան քրեական միջավայրում վարկաբեկված անձ ներկայացնելու համար։ Նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, իսկ դատարանում կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել։ «Գող Բջեն» Վարդան Հարությունյանն է, իսկ «Տեցիկը»՝ Արթուր Հարությունյանը։

    «Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ քրեական հեղինակություններին օրերս դատարանն ազատել է բանտային կալանքից։ Նախաքննական փուլում նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը, իսկ գործը դատարանում հայտնվելուց անմիջապես հետո՝ օրեր առաջ, դատարանը փոխել է նրանց խափանման միջոցը՝ կիրառելով տնային կալանք»։

  • Դանակահшրություն կիրակնօրյա պատարագից հետո. ի՞նչ է տեղի ունեցել Նոր կյանք գյուղում

    Նոր մանրամասներ են հայտնի դարձել օգոստոսի 9-ին Նոր Կյանք գյուղում տեղի ունեցած դանակահարության մասին։

    Ըստ այդմ, Արարատի մարզի Ոսկետապ գյուղի եկեղեցու տարածքում է սկսվել դանակահարությամբ ավարտված միջադեպը։ Օգոստոսի 9–ի  առավոտյան կիրակնօրյա պատարագի ժամանակ երեք երիտասարդներ վիճել իրար հետ, որն ավարտվել է հաշվեհարդարով։ Ոսկետափի հարևան Նոր Կյանք և Արալեզ գյուղերի երիտասարդների միջև տեղի է ունեցել վեճ։ Տեղացիները NEWS.am–ին պատմեցին որ 24–ամյա Հովհաննեսի ոտքը պատարագի ժամանակ տրորել են արալեզցի բնակիչներ 21 և 20-ամյա երիտասարդները։ Ըստ նրա ընտանիքի անդամների՝ Հովհաննեսը խնդրել է զգույշ լինել։ Վեճը կարծես հարթված է եղել, բայց որոշ ժամանակ անց նա հեռախոսազանգ է ստացել, նրան կանչել են Նոր Կյանք գյուղի տարածք։

    Նրա հարազատներից մեկը պատմեց, որ մեկ տասնյակ անձինք հարձակում են գործել Հովհաննեսի վրա։ Ըստ նախնական տեղեկությունների 24-ամյա տղան դանակահարել է արալեզցի երկու երիտասարդներին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

    Արալեզի համայնքապետ Լաուրա Խռոյանը մեզ հետ զրույցում նշեց. «Անձամբ ճանաչում եմ երեխաներին՝ Արսեն Չաթալյանին և Գագիկ Գրիգորյանին, խելացի երեխաներ են, հարգված շրջապատով։ Դեպքի մանրամասներին չեմ տիրապետում, իմ լսելով, Արսենի տատիկին տարել են հիվանդանոց, մտել են եկեղեցի ու թե դրանից հետո ինչ է եղել, չեմ տիրապետում։

    Արսենը վիրահատվել է, սիստեմաներ է ընդունում, իսկ Գագիկը երևի թե դուրս կգրվի։ Ինձ համար շոկային է, որ այդ խելացի երեխաները այդ աստիճանի վիճաբանության մեջ են ընկել։ Լսել եմ, որ չէ իրենք պաշտպանության ինչ որ առարկաներ չեն ունեցել»։

    Ավելի վաղ NEWS,am–ը հայտնել էր, որ օգոստոսի 9-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն Վեդիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ։

    Մեկնած Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է Արալեզ գյուղի 21 և 20-ամյա երիտասարդներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

    21-ամյա երիտասարդը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։

    Երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում։

    Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

  • «Պապան քեզ անսահման սիրում է». Ինչպես են Սուրեն Փահլևանյանը և Յանա Դանիելյանը շնորհավորել իրենց դստերը

    Starnews.am-ը գրում է․

    Այսօր՝ Օգոստոսի 10-ին, Դերասան Սուրեն Փահլևանյանի և հաղորդավարուհի Յանա Դանիելյանի դուստրը՝ Ադելը, նշում է ծննդյան տարեդարձը։

    Սուրեն Փահլևանյանը ինստագրամյան էջում հրապարակել է դստեր լուսանկարը և գրել.

    «Այսօր իմ մինուճար աղջկա ծննդյան օրն է։ Իմ կյանքի ամենամեծ սերը, ամենաթանկ նվերը, ամենալուսավոր պատճառը՝ ժպտալու և հպարտանալու։

    Տարիներն անցնում են, դու մեծանում ես, բայց ինձ համար միշտ մնում ես իմ փոքրիկ աղջիկը։ Ուզում եմ կյանքը քեզ տա այն ամենալավը, ինչին արժանի ես՝ առողջություն, սեր, երջանկություն ու մարդկանց, ովքեր միշտ կգնահատեն քո բարի սիրտը։ Ծնունդե շնորհավոր, իմ աղջիկ։ Պապան քեզ անսահման սիրում է».- գրել է Սուրենը։

    Իսկ Յանա Դանիելյանը լուսանկարին կից գրել էր.

    «Ծնունդդ շնորհավոր, իմ աշխարհ»։

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

  • Հովիկ Աբրահամյանի որդին, կյանքից զրկված քահանան և անհետացած 60 հազար դոլարը․ բացահայտում

    Օգոստոսի 9-ին մեծ աղմուկով, մարտաֆիլմ հիշեցնող կադրերով ձերբակալվեց, ապա՝ կալանավորվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։ Նա կասկածվում է 2023 թվականին Ավետարանական եկեղեցու քահանա Սողոմոն Վլասյանի սպանությունը պատվիրելու մեջ։

    Քննչական կոմիտեն դեպքից հետո տարածեց անթույլատրելի և անօրինական՝ մարդու անձնական, ընտանեկան կյանքի մասին հաղորդագրություն, թե Աբրահամյանը կասկածել է, որ իր կինը՝ կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի դուստր, բժշկուհի Էմմա Ծառուկյանը, անձնական հարաբերություններ է ունեցել Վլասյանի հետ և նրան խոշոր գումարներ տվել։ Ըստ քննության՝ վրեժխնդրության շարժառիթով նա սպանությունը պատվիրել է իր անվտանգության աշխատակից Գեղամ Հակոբյանին։

    Հակոբյանը տնային կալանքի տակ է մինչ օրս, իսկ նրա վերաբերյալ քրեական գործը դատարանում է 2024 թվականից՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի վարույթում։ Սակայն Վլասյանի սպանության պատմությունն ունի սկանդալային այլ դրվագ։

    ArmLur.am-ի իրավապահ շրջանակներին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ 2023 թվականի մայիսի 1-ին սպանված քահանայի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 380 հազար դրամ, 25 հազար ռուբլի, 9820 եվրո և 48 հազար 550 դոլար, որոնք անհետացել են։ Կասկածներ կան, որ քննիչն է հափշտակել քահանայի փողերը։

    ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալ Ռուբեն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով գումարների հափշտակության համար։

    Ըստ մեղադրանքի՝ խուզարկությամբ հայտնաբերված գումարները օրինական հիմքերով վստահվել էին Մկրտչյանին և պետք է մուտքագրվեին ՀՀ կենտրոնական բանկ։ Սակայն, ըստ քննության, 2023 թվականի հուլիսի 31-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 17-ը նա դրանք չի մուտքագրել, այլ՝ «հափշտակել՝ ապօրինի տնօրինել և օգտագործել է իրեն վստահված դրամական միջոցները»։

    Այսպիսով՝ Սողոմոն Վլասյանի սպանության գործը տարիներ անց նոր փուլ է մտնում՝ արդեն ենթադրյալ պատվիրատուի կալանավորմամբ, որի մասով ապացույցների բացակայության մասին ահազանգում են փաստաբանները։

    Բայց նույն գործի շրջանակում կա նաև մեկ այլ ծանր հարց․ սպանված քահանայի տնից առգրավված և անհետացած ընդհանուր շուրջ 60 հազար դոլարի ճակատագիրը, որը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։

    Իհարկե, ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալ Ռուբեն Մկրտչյանը աշխատանքից ազատվել է, այժմ մեղադրյալի աթոռին է, սակայն քահանայի տանից անհետացած գումարները չկան։

    ArmLur.am-ը տեղեկացավ, որ քահանայի ընտանիքի անդամները բոլոր իրավասու օղակներին նամակներ են հեղեղել՝ պահանջելով գտնել և վերադարձնել գումարները, բայց 3 տարի է անցել։ Քահանայի տանից փաստացի գողացված գումարները չեն վերադարձվում։

    Վերջում շեշտենք, որ և՛ Արգամ Աբրահամյանի, և՛ Գեղամ Հակոբյանի, և՛ Ռուբեն Մկրտչյանի մեղավորությունը դեռ պետք է ապացուցվի դատարանում։

    Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսին, երբ Արթուր Պողոսյանը 6 ամիս էր նշանակվել ՔԿ ղեկավար, Քննչականի շենքից՝ որպես իրեղեն ապացույց պահվող, 590 հազար ԱՄՆ դոլարը հենց «Քննչականի սեյֆից» գողացան։

    Հանցանք կատարողը Էդգար Գրիգորյանն էր, որը սիլիկոնե դիմակով անխոչընդոտ մտել էր Քննչականի շենք, վերցրել գումարները և նույնքան անխոչընդոտ դուրս եկել։

    Իհարկե, այս գործը իրավապահ բոլոր կառույցների համատեղ ջանքերով բացահայտվեց, քանի որ հանրային հնչեղություն ստացավ։

    Իսկ քահանայի տանից հափշտակված գումարը այդպես էլ չի հայտնաբերվում և չի վերադարձվում։ Իսկ ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանը լռում է այս մասին․ որևէ հաղորդագրություն չկա տարածված քննիչի կողմից հափշտակված գումարների մասին։

  • Իրավապահները ձերբակшլել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանnւթյունից

    Օգոստոսի 9-ին՝ ժամը 00.40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում վիճաբանություն է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

    Դեպքի վայր մեկնած ոստիկանները կանխել են հետագա զարգացումները և պարզել, որ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։

    Նախնական տեղեկություններով վիճաբանությունը ծագել է մեքենան արագ վարելու հարցի շուրջ։

    Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից մեկ տասնյակից ավելի անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։

    Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։