Category: BestNews

  • Պաշտոնի գերի չպետք ա լինել. Անդրանիկ Քոչարյան

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • Առուշանյանն էլ լքեց ձեզ, ասում էր՝ պիտի մինչև վերջին կաթիլ արյուն կռվենք. ՔՊ-ականը՝ ընդդիմադիրներին

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • Քույրիկի ողբերգական մահից 40 օր անց Նորայր Նիկոյանը հուզիչ հրապարակում է արել

    40 օր առաջ ողբերգական պատահարի հետևանքով կյանքից հեռացավ բլոգեր Նորայր Նիկոյանի քույրը՝ Ալետան։ Այս ընթացքում Նորայրը մի քանի հրապարակում է արել ու հայտնել, որ թեև դժվարությամբ, բայց վերադառնում է մասնագիտական գործունեությանը։

    «Չեմ ուզում պատմել քո մասին, ոչ էլ իմ զգացածի մասին, էդ իմն ա ու իմ հետ եմ տանելու միշտ:

    Շարունակելու եմ ապրել, աշխատել, ուրախացնել մարդկանց (որ դու էլ շարունակես ինձնով հպարտանալ), ուղակի սրտիս մեջ մի մեծ դատարկ տեղ չի թողելու երբեք ինձ լիարժեք զգամ:

    Կհանդիպենք Ալետս…»,- ավելի վաղ գրել էր Նորայրը։

    Քույրիկի մահից 40 օր անց Նորայրը հերթական հուզիչ հրապարակումն է արել։ Ալետայի լուսանկարին կից Նորայրը գրել է․

    «40 օր առանց քեզ»։

  • Մենք պետք է ամուր հարաբերություններ կառուցենք Ադրբեջանի հետ, ինչպես այս տարի, երկար ընդմիջումից հետո առաջին անգամ, մենք վերականգնեցինք կապերը Հայաստանի հետ․ Զելենսկի

    Մենք պետք է ամուր հարաբերություններ կառուցենք անկախ Ադրբեջանի հետ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

    «Պուտինի խնդիրը արդեն քանդվածին վերադառնալն է։ Որքան ուժեղ և անկախ դառնան նախկին Խորհրդային Միության երկրները, այնքան ավելի դժվար կլինի նրա համար դա անել։ Ուկրաինան գլխավոր դեր է խաղում այս հանելուկում։ Նա ուզում է մեզ կոտրել։ Եթե նա հաջողության հասներ, ավելի հեշտ կլիներ այլ հետխորհրդային երկրների հետ՝ բոլոր պետությունների նկատմամբ ամենայն հարգանքով։ Բոլորը գիտեն սա և բարձր են գնահատում Ուկրաինայի ներդրումը՝ այդքան թանկ, կյանքերով վճարված՝ այլ պետությունների անկախության գործում։

    Մենք պետք է ամուր հարաբերություններ կառուցենք անկախ Ադրբեջանի հետ։ Մենք աջակցում ենք նրա ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Ինչպես այս տարի, երկար ընդմիջումից հետո առաջին անգամ, մենք վերականգնեցինք կապերը Հայաստանի հետ։ Այս ամենը կօգնի։

    Ուկրաինայի այսօրվա ներկայությունը նախկին Խորհրդային Միությունում այդ երկրների անկախության երաշխիքն է։ Օրինակ՝ ես հրավիրված էի Մոլդովայի անկախության օրվան։ Մեզ համար կարևոր է պահպանել նման հարաբերությունները, և ես հպարտ եմ, որ մենք դրանք կառուցում ենք այսպես», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

  • Նախկին ամուսնու և դստեր պարը՝ Անահիտ Կիրակոսյանի կատարման ներքո

    Այսօր Անահիտ Կիրակոսյանի և Արտակ Սարգսյանի կրտսեր դստեր՝ Աննայի հարսանիքն է։ Դերասանուհին ինստագրամյան իր էջում հուզիչ հոլովակ է հրապարակել՝ ինչպես են նախկին ամուսինն ու դուստրը պարում իր կատարման ներքո։

  • Մենք գնել էինք vip զոնայի 35.000 դրամանից տոմս ու էդպես էլ չհասանք մեր տեղերին․ դժգոհություններ ալիք՝ Արկադի Դումիկյանի համերգի կազմակերպիչներից

    Օգոստոսի 1-ին տեղի ունեցավ Արկադի Դումիկյանի մեծ մենահամերգը, ինչի պատճառով Երևան-Աշտարակ խճուղին ժամեր շարունակ խցանված էր։ Բայց դժգոհ էին ոչ միայն վարորդները, այլ նաև համերգի տոմսեր գնած հանդիսատեսը։ 

    Համերգից ժամեր անց սոցիալական ցանցերում գրառումներ հայտնվեցին, որոնցում օգտատերերը բողոքում էին համերգի կազմակերպիչներից՝ նշելով, որ նրանք տապալել են իրենց վստահված գործը։

    Մասնակիցներից շատերը նշում էին, որ, տոմս ունենալով հանդերձ, չեն կարողացել մուտք գործել, անգամ VIP զոնայի տոմս գնած հանդիսատեսը չի կարողացել հասնել իր նստատեղին։

     

  • Այսօր Անահիտ Կիրակոսյանի դստեր հարսանիքն է․ ինչպես է Անահիտ Կիրակոսյանի ամուսինը դստերը ուղեկցում եկեղեցի

    Անահիտ Կիրակոսյանի ընտանիքի համար սպասված օրը եկել է։ Այսօր Անահիտի դստեր՝ Աննայի հարսանիքն է։

    Դերասանուհու ամուսինը՝ Արտակը, դստերն արդեն ուղեկցել է դեպի եկեղեցի։

  • Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում․ 2 զինակոչիկ մարմնական վնասվածքներ են ստացել

    Հուլիսի 28-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում 2 զինակոչիկներ միմյանց ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում Ավանի համայնքային ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։45-ի սահմաններում, «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում վիճաբանության ժամանակ զինակոչիկներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 24-ամյա Արթուր Ղ․-ն և 19-ամյա Արեգ Հ․-ն ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո նշված անձինք կենտրոնի դիմաց, այլ անձանց ներկայությամբ, շարունակել են վիճաբանությունը՝ կրկին փոխադարձ հարվածներ հասցնելով միմյանց։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները նշված վայրից մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Ավանի բաժին են տեղափոխել Արթուր Ղ․-ին և Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Մաքսիմ Ղ․-ին և ձեռնարկում են միջոցառումներ՝ Արեգ Հ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

  • «Դուք զոհ եք»․ Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողին

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • Ամենայն հարգանքով, բայց ամոթն էլ է լավ բան. Ռուբինյանը՝ իր հասցեին հնչեցրած քննադատությունների մասին

    ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ որոշ հարցադրումների, ապա անդրադարձավ երեկ և այսօր տեղի ունեցած քննարկումներին և դրանից իր հետևություններին:

    Ելույթի սկզբում Ռուբինյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության գործընկերների՝ իր հասցեին հնչած քննադատություններին ու բռնաճնշումների մասին մեղադրանքներին: 

    «Պարոն Մանուկյանը (Մեսրոպ Մանուկյան՝ «Հայաստան» խմբակցություն – խմբ.) և տիկին Գրիգորյանը («Հայաստան» խմբակցության ղեկավար – խմբ.) ինձ մեղադրում են նրանում, որ իմ եղբայրն աշխատում է առևտրային բանկում: Ես դրանից ավելի աբսուրդային մեղադրանք կյանքումս լսած չկամ: Իմ եղբայրը՝ Լևոնը, արդեն 19 տարի աշխատում է բանկային համակարգում: Հիմա մեղադրանքը ո՞րն է՝ որ աշխատել է մի բանկում, հետո գնացե՞լ այլ բանկ:

    Է հա, իմ եղբայրը աշխատում է 25 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային բանկում, Մեսրոպ Մանուկյանի կինն էլ 100 տոկոս պետական մասնակցությամբ Ազգային ժողովում: Ե՞վ, որն է ձեր տրամաբանությունը:

    Ամենայն հարգանքով, բայց ամոթն էլ է լավ բան: Ձեր խմբակցության առաջնորդից, իր ընտանիքից դատախազությունը որպես ապօրինի գույք պահանջում է բռնագանձել 200 միլիոն դոլար: Պարոն Լևոն Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի տղան, եթե չեմ սխալվում, 21 տարեկանում միլիոնատեր է եղել, եթե սխալվում եմ, կներեք, բայց գիտեմ, որ երիտասարդ տարիքում միլիոնատեր է եղել:

    Քավ լիցի, ուրախ եմ ձեզ համար, բայց մի քիչ անտրամաբանական է, որ գալիս ասում եք՝ պարոն Ռուբինյան, ինչի է ձեր եղբայրը աշխատում բանկում: Է, լավ է անում»,- ասաց Ռուբինյանը:

    Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության որոշմանը՝ չմասնակցել իր ընտրության հարցով փակ՝ գաղտնի քվեարկությանը, Ռուբինյանը դիմեց Աննա Գրիգորյանին՝ ասելով, թե վստահ չեն, թե քվեարկության ընթացքում չի պարզվելու, որ խմբակցության պատգամավորներից ոմանք իր օգտին են քվեարկելու, այդ թվում՝ նա:

    Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի մեղադրանքներին՝ կապված լրագրողների իրավունքների սահմանափակման հետ, Ռուբինյանը վստահեցրեց՝ որևէ սահմանափակում չկա:

    «Որևէ նոր սահմանափակում չի մտցվել և չի մտցվելու»,- պարզաբանեց ԱԺ նախագահի թեկնածուն: