Category: BestNews
-
Գառնիում մի մարդ եղբորս անունը գոռացել է, դուրս է եկել. ինչպես են գտել 14-ամյա տղային
Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։ -
«Կյանքիս ամենալուսավոր նորությունը»․ դերասան Լևս Դավթյանն ու կինը սպասում են իրենց առաջնեկին
Դերասան Լևս Դավթյանն ու կինը՝ լուսանկարիչ Սոնա Հակոբյանը, սպասում են իրենց առաջնեկին։
Ուրախալի լուրով Սոնան կիսվել է ինստագրամյան իր էջում ու գրել․
«Կյանքիս ամենալուսավոր նորությունը»
Հիշեցնենք, որ Լևսն ու Սոնան ամուսնացել են 2023 թվականին։ Հարսանիքի քավորի և քավորկնոջ պարտականությունները կատարել էին դերասան Մոսո Կարապետյանն ու կինը։
-
Անահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի դուստրը՝ Աննան, նախորդ տարի իր ծննդյան օրը նշանադրվեց։
Կիսվելով օրվա կադրերով դերասանուհին դեռ այն ժամանակ գրել էր.
«Իմ Անուլ ….ծնունդդ շնորհավոր … Այնքան եմ լացել հուզմունքից …արդեն 22 տարեկան իմ աղջիկ …ու հենց այս օրդ դարձավ է՜լ ավելի կարևոր ու հիշարժան …երջանկություն Ձեզ, բալես …Ուրախ եմ , որ գտել ես երջանկությունդ»։
Արդեն հիմա Անահիտը կիսվել է ուրախալի լուրով և հայտնել, որ շուտով Աննայի հարսանիքն է։
«Պատրաստվում ենք Անուլիս հարսանիքին, կներեք, պասիվությանս համար։
Շուտով կվերադառնամ»,- նշել է դերասանուհին։
-
«Մայրիկին պաչել էր և հեռացել»․ 14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է. ինչ են պատմում հարևաններն ու քահանան
Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։ -
Chat GPT-ին հարցրեցի՝ ոնց գնամ եկեղեցի. 14-ամյա Վահեն դուրս եկավ ոստիկանության բաժնից
Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։ -
Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում
Sputnik.am-ը գրում է.
Անհետ կորած համարվող 14-ամյա Վահե Ապիկյանը տանը մի քանի անգամ ասել է, որ ցանկանում է վանական դառնալ ու նաև հարցրել է, թե ինչպես կարձագանքեն ծնողները, եթե ինքը գնա տնից։ Sputnik Արմենիային այս մասին պատմեց Վահե Ապիկյանի մայրը` տիկին Գայանեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վահեն հուլիսի 29-ին տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ տղան Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի է հաճախել։ Նա տանը գրություն է թողել, որ ցանկանում է դառնալ ճգնավոր` հրաժարվելով աշխարհիկ կյանքից։ Տնից Վահեն միայն իր եկեղեցական համազգեստն է վերցրել։
«Երեկ առավոտվանից տեղյակ չենք` որտեղ է։ Ժամը 10։00-ի սահմաններում դուրս է եկել տնից, ես էլ աշխատանքի էի։ Երևան–Գողթ երթուղու (Երևանի Գայի պողոտայի ավտոբուս տերմինալից է ուղևորվում.խմբ.) ավտոբուսի վարորդը զանգել է մեզ ու հայտնել, որ տարել է դեպի Գողթ, ու երեխան իջել է Գողթի 2-րդ լցակայանի մոտ։ Տեսախցիկներով քիչ առաջ տեսանք, որ նա ջուր է խմել ու քայլելով գնացել է դեպի սարեր։ Հեռախոսը տանն է թողել։ Նայեցինք, որ ինտերնետով փնտրել է Հավուց Թառ վանական համալիրը (Գառնի գյուղից արևելք է գտնվում. խմբ.)։ Ես չգիտեմ` ինքն ինչպես է բարձրացել կամ բարձրանալու այնտեղ, քանի որ շատ ուղիղ լեռ է այդտեղ, կարող ես սայթաքել, չնայած մեքենայի ճանապարհ կա»,– ասաց մայրը։
Տիկին Գայանեն պատմեց, որ Վահեն նամակում գրել է` իրեն չսպասեն. երբեք չի վերադառնալու տուն։ Նաև նշել է, որ փնտրելու դեպքում էլ փախչելու է։ Մայրը նշեց նաև, որ տատիկը «Վարք սրբոց» գիրքն է տվել կարդալու (նկարագրվում են սրբերի երկրային կյանքը և գործերը, ինչպես նաև պատմություններ են հավատքի համար կրած հալածանքների և տանջանքների մասին. խմբ.)։ Պարբերաբար ասել է, որ ուզում է եկեղեցում ծառայել, ծնողներն էլ դեմ չեն եղել, նույնիսկ պետք է ճեմարանում սկսեր սովորել։ Մայրը վստահեցրեց` որդին երբևէ չի ասել, որ ուզում է ճգնավոր դառնալ։
«Ինքը հետը միայն 3 կտոր հաց է վերցրել ու դուրս եկել տնից, դա էլ էր նամակում նշել։ Ուղղակի Վահեի հեմոգլոբինը ցածր է, ես իրեն հատուկ սննդակարգով էի պահում, չուտելու դեպքում կրկին կիջնի, ու կարող է խնդիր առաջանալ, շատ նիհար է։ Ինքը տանը մեկ–մեկ ասում էր` «ես որ գնամ տնից, ի՞նչ կանես», «որ իմանաս Աստծո մոտ եմ, ո՞նց կընդունես», «որ ինձ չտեսնես, ի՞նչ կանես»։ Ես էլ ասում էի, որ կտխրեմ, կտանջվեմ, կլացեմ ու կտառապեմ, եթե գնա ու ես իր գտնվելու վայրը չիմանամ»,– ասաց տիկին Գայանեն։
-
14 տարեկան Վահե Ապիկյանը դպիր է, ով գրություն է թողել, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր․ Թովմաս Առաքելյան
Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգի եկեղեցում։ 29.07.2026թ. առավոտյան դուրս է եկել տանից առանց որևէ մեկին տեղյակ պահելու և չի վերցրել որևէ իր բացի եկեղեցական համազգեստից, անհետացել է գրություն թողնելով, որ հրաժարվում է աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր: Այս մասին գրել է Թովմաս Առաքելյանը։
«Կարծում ենք, որ կայցելի որևէ եկեղեցի աղոթք կատարելու նպատակով և խնդրում ենք ձեզ տարածել Վահե Ապիկյանի կորած լինելու մասին տեղեկությունը, գտնելուն պես հոգ տանել նրա մասին և հայտնել սպասված լուրը ընտանիքի անդամներին։
Հայրիկ՝ Տիգրան Ապիկյան 093-99-56-28
Մայրիկ՝ Գայանե Իլինա 077-05-19-72
Եղբայր՝ Սարգիս Ապիկյան 033-30-56-16»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարել էինք, որ որպես անհետ կորած որոնվում է 14-ամյա Վահե Ապիկյանը։
-
Անձնական փորձս ասեմ, կրքեր կբորբոքեմ, բայց վաղուց այդ աճեցված ձուկը չեմ օգտագործում, ձկան հետ առնչվում ես և տեսնում ես՝ ճարպերը հոսում են․ Նիկոլ Փաշինյան
Անձնական փորձս ասեմ, կրքեր կբորբոքեմ, բայց վաղուց այդ աճեցված ձուկը չեմ օգտագործում, քանի որ ակնհայտ է՝ խնդիր կա։ Պատահում է, որ ձկան հետ առնչվում ես և տեսնում ես՝ ճարպերը հոսում են։
Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այսօր ասում ենք, որ աշխարհի ծովերի և օվկիանոսների ջրային ռեսուրսների կեսին տիրապետող երկրին ձուկ ենք արտահանում։ Սա ի՞նչ է նշանակում։ Չէ՛, գոհ եմ, բայց մենք ինչքան ջուր ենք վատնում և ինչքան ձուկ ենք արտահանում»,- ասել է Փաշինյանը և հավելել, որ պետք է ստանդարտի մեջ դնել։
-
Այս կազմով մենք հանդիպում ենք վերջին անգամ, կիրակի հրաժարական կտանք․ Փաշինյանը՝ Կառավարության անդամներին
Սա մեր կառավարության վերջին նիստն է, կիրակի հրաժարական կտանք։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«9-րդ գումարման ԱԺ-ի ձևավորման առիթով կիրակի օրը հրաժարական ենք տալու, որից հետո ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ Այս կազմով մենք հանդիպում ենք վերջին անգամ»,-ասել է Փաշինյանը։
-
Վիճաբանություն՝ Երևանում․ «Դվին» հյուրանոցի «The Pool» լողավազանում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների թվում են եղել «Աֆղանցի Մխիկի» տղաները, «Նիկո» կահույքի սրահի և «Սարգիս Կարոլինա» ընկերության սեփականատերերի որդիները
Հուլիսի 11-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, Պարոնյան փողոցի 40 հասցեում գործող «Դվին» հյուրանոցային համալիրի «The Pool» բացօթյա լողավազանի տարածքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ոմն «Աֆղանցի Մխիկի» տղաների, «Նիկո» կահույքի սրահի սեփականատիրոջ որդի Վլենի և նրանց ընկերների, ինչպես նաև «Սարգիս Կարոլինա» ընկերության սեփականատիրոջ որդիների ու նրանց ընկերների միջև։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների՝ վիճաբանության ընթացքում մասնակիցները, հասարակության, բարոյական և իրավական նորմերի նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, տևական ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչպես նաև միմյանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ՝ խաթարելով լողավազանի բնականոն աշխատանքն ու հյուրերի անդորրը։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։