Category: BestNews

  • Սոնան մեկնաբանել է, թե ինչու ինքն ու Գրիգը երեխա չեն ունենում

    Հումորիստ Գրիգ Գևորգյանն ու պարուհի Սոնա Եսայանն ամուսանացան 2019 թվականին։ Այս տարիների ընթացքում զույգը ակտիվ շարունակել է իր աշխատանքային գործունեությունը, ճամփորդել է, հանդես է եկել համատեղ հրապարակումներով։

    Բայց, միևնույն է, նրանց հետ կապված գլխավոր հարցը հետևյալն է․ ինչու երեխա չեն ունենում։ Գրիգն ու Սոնան մեկ անգամ չէ, որ անդրադարձել են այս թեմային։

    Օրերս կրկին Հրաչ Մուրադյանի «Բաց սիրտդ» հաղորդման ընթացքում Սոնան խոսել է այս մասին ու նշել․

    «Մենք ուղղակի անկեղծ շատ ծանրաբեռնված, զբաղված ենք և ուզում ենք՝ այն պատկերացումները, որոնք կան մեր մտքերում՝ թե ինչպես պետք է դաստիարակենք, մեծացնենք, ինչ ժամանակ պետք է տրամադրենք երեխային, փորձենք այդ ժամանակը մեր ուզած ձևով գտնել։

    Մինչ այս պահը և հետո էլ նախագծերի նախագծերի հետևից արել ենք ու, կարծում եմ, պատուհանը, որը մեծ պետք է բացվի, ոչ թե՝ կիսաբաց, այդ պատուհանը մեծ բացելու համար այդ ժամանակին ենք սպասում»։

  • Մամայի գոռոցից իմացանք դեպքի մասին. Վանաձորում մահացած 6-ամյա աղջիկն այս տարի դպրոց պետք է գնարazzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzdcxg

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • Ծեծկռտուք՝ Արարատի մարզում․ «Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

    Հուլիսի 16-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ծեծկռտուքի հետևանքով ստացած՝ ձեռքի և գլխի վնասվածքներով «Մասիս» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ, 46-ամյա Սերոբ Ծ․-ն է։Գ․ Շամշյանի տեղեկություններով, Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 23։00-ի սահմաններում, Մասիս քաղաքի «Մորենա» ռեստորանային համալիրի բակում Արարատի մարզի բնակիչներ, 37-ամյա Դավիթ Գ․-ն, 46-ամյա Սերոբ Ծ․-ն, 43-ամյա Սահակ Ծ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ, 43-ամյա Մասիս Պ․-ն և հարսանեկան արարողության մասնակից դեռևս ինքնությունները չպարզված անձինք, կոպտորեն խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել են միմյանց հետ։

    Վիճաբանության ընթացքում նրանք սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց, ինչի հետևանքով Սերոբ Ծ․-ն ստացել է վնասվածքներ։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Սերոբ և Սահակ Ծ․-երը, Դավիթ Գ․-ն և Մասիս Պ․-ն խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են Ոստիկանության Մասիսի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով, դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի և 171-րդ հոդվածի 5-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Արարատի մարզի բնակիչներ, 22-ամյա Արեն Հ․-ն և 49-ամյա Արմեն Հ․-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, «Մորենա» ռեստորանային համալիրի բակում սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել և հարվածներ հասցրել Սահակ Ծ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

  • ՌԴ նախագահն ինձ չի շնորհավորել, բայց էդ դեպքում հարց է առաջանում, թե նա ու՞մ հետ էր խոսում. Փաշինյան

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • Ռուս բլոգերը հայերին «առնետներ է» անվանել․ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

    Հայաստանում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ, որը reel–ի միջոցով վիրավորել է հայերին։ Այս մասին «Вот Так»–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

    Նշենք, որ բլոգերը ինստագրամյան իր էջում  հուլիսի 14-ին տեսանյութ էր հրապարակել, որտեղ հայերին առնետներ է անվանել ու վրդովվել է, որ Վարդավառին իրեն ջրել են։ Նա նաև Վարդավառի ընթացքում իրար ու անցորդներին ջրող քաղաքացիներին անվանել է անտակտ ու նշել, որ դա ագրեսիայի դրսևորում է։ Այս reel–ին կտրուկ արձագանքել են հայ օգտատերերը և ռուսական սփյուռքի մի մասը։

    «ՔԿ–ում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշված էջի օգտատերը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել և ներկայանացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու հոդվածով»,– նշել են ՔԿ–ից։

    Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նախաքննությունը շարունակվում է։

    Նշենք, որ Պիրոժկովայի էջից կարելի է ենթադրել, որ նա Հայաստանում է ապրում 2025 թվականի գարնանից։

  • Վիզը կոտրվա՞ծ է եղել, պարանո՞վ է խեղդվել. 6-ամյա Մարիայի մահվան առաջին վարկածները

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • Երևանի կենտրոնական գերեզմшնատնից գnղացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը և մոմակալները

    Հուլիսի 19-ին գողության հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկաման՝ իր մոմակալներով։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ Երևանի բնակիչ, 51-ամյա Արմեն Հ.-ն ոստիկաններին հայտնել է, որ այցելել են նշված գերեզմանատուն և նկատել, որ իրենց պապիկի գերեզմանի մոտ տեղադրված՝ մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով, այնտեղ չէ։

    Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

  • Խմելու ջրին խառնվել են կոյուղաջրերը, առաջացել են այն հետևանքները, որի պատճառով մարդիկ հոսպիտալացվել են․ Արփինե Հովհաննիսյանը՝ Բյուրեղավանում ջրի որակի մասին

    Խմելու ջրին խառնվել են կոյուղաջրերը, առաջացել են այն հետևանքները, որի պատճառով մարդիկ հոսպիտալացվել են։ Այս մասին հայտարարել է ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ մի շարք մանրեներ են հայտնաբերվել փորձաքննությունների արդյունքում։

    «Ես լիազորված եմ Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից «Վեոլիա ջուր» ընկերության հետ վարելու բանակցություններ, որպեսզի հասկանամ, թե ինչպես են իրենք հասցեագրելու այս խնդիրը։

    Այս պահին արդեն ունենք մի շարք լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, որոնք լուրջ հարցեր են առաջացնում խմելու ջրի որակի վերաբերյալ։

    Բյուրեղավանում, Արզնիում և Նուռնուսում( այդ թվում` Հիվանդությունների և վարակների կանխարգելման ազգային մարմնի տվյալներով) հայտնաբերվել են աղիքային վարակների հետ կապված ցուցիչ հանդիսացող մանրեներ։ Սա կարող է վկայել, որ,տեղի է ունեցել կոյուղաջրերի խառնուրդ խմելու ջրին։ Այս հանգամանքը պահանջում է անհապաղ և խորքային ուսումնասիրություն։

    Մի շարք այլ բնակավայրերում և հասցեներում՝ Ավանեսովի փողոցում, Արցախի փողոցի տարբեր հատվածներում, Նոր Խարբերդի և Այնթափի բազմաթիվ հասցեներում, արձանագրվել են ջրի կոշտության և ընդհանուր հանքայնացման նորման գերազանցող ցուցանիշներ՝ 10, 11 և նույնիսկ ավելի բարձր արժեքներով։ Հենց այսպիսի շեղումներն են հաճախ պատճառ դառնում ջրի մետաղական, կավիճի կամ կրի համի, նստվածքների և այլ տհաճ հատկանիշների։

    Հաջորդ փուլում պետք է պարզվի, թե հատկապես որ նյութերն են պայմանավորում այդ բարձր ցուցանիշները՝ կալցիումը, մագնեզիումը, երկաթը, մանգանը, թե այլ տարրեր։

    Այս բոլոր արդյունքները հակասում են Առողջապահության նախարարության սահմանած նորմատիվային ցուցանիշներին և դրվելու են մեր նախապատրաստվող խմբային հայցի հիմքում։ Եվ սա դեռ ամբողջ պատկերը չէ։

    Նոր Արեշում, Էրեբունու տարբեր հասցեներում, Ազատամարտիկների փողոցում, Նորագավիթում, ինչպես նաև այլ հասցեներում նույնպես արձանագրվել են տարբեր շեղումներ, որոնց վերաբերյալ ևս շարունակվում է տվյալների հավաքագրումն ու գնահատումը։Վերջնական արդյունքները կասեմ :

    Բացի այդ, Նոր Խարբերդի և Այնթափի որոշ հասցեներում հայտնաբերվել են նաև կոլիֆորմ մանրէներ։ Այս փուլում մենք լրացուցիչ և կրկնակի լաբորատոր փորձաքննություններ ենք իրականացնելու՝ արդյունքները վերահաստատելու, հնարավոր սխալները բացառելու և հստակ հասկանալու, թե որն է խնդրի իրական պատճառը։

    Արգավանդ, Փարաքար, Արբաթ, Հայանիստ, Նորաբաց և մյուս բազում համայնքներ,որտեղից նմուշառում եղել է ` դեռ ընթացքի մեջ են, ամփոփենք` կտեղեկացնեմ»,-նշել է նա։

  • Խիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է. ՍԱՏՄ

    Դեռևս տարեսկզբին, նկատի ունենալով հանրության կողմից սննդամթերքի առաքման ծառայություններից ավելի հաճախ օգտվելու հանգամանքը, ինչպես նաև արձագանքելով քաղաքացիներից ստացվող բողոքների ու ահազանգերի մտահոգիչ քանակին, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրեց առաքում իրականացնող կազմակերպություններին, որ սկսելու է լայնածավալ վերահսկողություն այս դաշտում: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

    Հստակեցվել էր, որ առաքում իրականացնող անձանց նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված չլինելու և սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության դեպքում վերջիններս կկրեն վարչական պատասխանատվություն. նրանց գործատուի պարտականությունն է ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցների բժշկական զննության ենթարկվելը:

    Առաքում իրականացնող գործընկեր-կազմակերպությունների հետ կազմակերպված հանդիպման ընթացքում նրանք խնդրեցին տրամադրել ժամկետ իրենց առաքիչների (2-3 հազար) համար բուժզննության և սանիտարական (բժշկական) գրքույկի ձեռքբերման ամբողջական գործընթացն ավարտելու համար:

    Ընդառաջելով խնդրանքին՝ տեսչական մարմնի կողմից սահմանվեց ողջամիտ ժամկետ:

    2026թ. Օգոստոսի 1-ից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ամբողջ ծավալով կիրացնի իրեն վերապահված վերահսկողական գործառույթը առաքում իրականացնողների նկատմամբ:

    Տվյալ դեպքում կհրապարակվեն ոչ միայն խախտումները, այլև այն գործընկեր-կազմակերպությունների անունները, որոնք բարեխղճորեն կատարած կլինեն օրենքի պահաջը:

    Ծանուցում. սննդի շղթայի ցանկացած փուլում (արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման) ներգրավված անձնակազմը պետք է ենթարկվի նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (յուրաքանչյուր կիսամյակ) բժշկական զննությունների և ունենա անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ։

     

  • Ընտանիքներում բռնnւթյան թեմայի բարձրաձայնումից հետո կյանքիս ուղղված uպառնալիքներ եմ զգում. երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնnւթյան զnհ դառնա. Աննա Հակոբյան

    Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում: Հուսով եմ՝ պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա: Այս մասին սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանը: 

    «Սիրելի՛ կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել և իրար պաշտպանել: Ի՞նչ է պետք անել: Պետք է սկսել համարձակ խոսել այս երևույթի մասին, հայտարարելով, որ այլևս չենք հանդուրժելու բռնությունը մեր ընտանիքներում: Հնարավոր չէ լինելու բոլորիս միաժամանակ ուժով լռեցնել: Մի՛ վախեցեք, ամենավատն արդեն մեզ հետ պատահել է: Տարիներով ապրել հոգեբանական, ֆիզիկական, ֆինանսական, սեռական բռնության պայմաններում մղձավանջ է, որից պետք է դուրս գալ հստակ հայտարարելով՝ չենք հանդուրժում այլևս, կարճ-կոնկրետ:

    Սիրելի՛ կանայք, այս խնդիրը բոլորիս խնդիրն է՝ անկախ քաղաքական հայացքներից, կարգավիճակից, կրթությունից, սոցիալական կարգավիճակից: Խնդրում եմ իրար դեմ մի պայքարեք, իմ դեմ մի պայքարեք: Խնդրում եմ իրար մի հարվածեք և ինձ էլ մի հարվածեք, այս հարցում մի հարվածեք: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեզ, մեր երեխաներին, մեր ընտանիքները, մեր պետությունը, թույլ չտալով, որ բռնության մշակույթը խեղի կյանքեր, կործանի ճակատագրեր: Միասին բարձր ասենք՝ չենք հանդուրժում այլևս, կարճ-կոնկրետ»,-նշել է նա: