Category: BestNews

  • Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը․ շենքի բակի խաղատուն և քրեական ենթամշակույթ

    ArmLur.am-ին բառացիկ տեղեկությունների համաձայն՝ Էրեբունու աղմկահարույց կրակոցների գործով իրավապահները ձերբակալել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ՃՈ նախկին պետ և ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը՝ Գուրգեն Հակոբյանին։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս կալանավորելու նպատակով միջնորդություն են ներկայացրել դատարան։ Ըստ մեր տեղեկությունների՝ վերջինիս ձերբակալել են քրեական ենթամշակույթին հարելու մեղադրանքով և, դեռ ավելին, ձերբակալումը պայմանավորված է Էրեբունու Մուրացան 109 հասցեում գտնվող նկուղային հարկում, ըստ բնակիչների՝ խաղատան գործունեության մասով։

    ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Էրեբունու կրակոցների վերաբերյալ։ ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն աղմկահարույց կրակոցներից 1 շաբաթ առաջ կրակոցների կազմակերպիչները կռիվ ու հայհոյանքներ են հնչեցրել, իսկ վիճաբանության հայհոյանքների հարցը եղել է բիզնեսում առաջացած անհամաձայնությունը, բիզնեսը չկիսելը ու վրեժ պահելը:

    ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն միջադեպի կազմակերպիչների կլանը հասնում է Կոտայքի մարզ: Ավելին, միջադեպի բուն կրակոցները խորքային պատճառներ ունեն: Միջադեպի հետ առնչություն ունեցողները արտերկրում բիզնես են իրականացնում, մասնավորապես՝ ծխախոտի սև շուկայի մեջ են ներգրավված ու այլ անձանց բիզնեսում հայտնվելը խիստ ծանր են տարել ու սկսվել են հաշիվներ մաքրել միմյանց հետ: Արդյունքում, բանը հասել է Էրեբունիում աղմկահարույց կրակոցներին:

    Քրեական վարույթի շրջանակներում անգամ կին կա հարցաքննված: Իսկ այս պահին կալանավորվածը աղմկահարույց կրակոցների պարագլուխներից Արմեն Օհանյանն է:

    Երեկ հայտնել էինք, որ Էրեբունիում հնչած կրակոցների գործով իրավապահները հարցաքննել են 30-ից ավելի անձի: Հայտնել էինք, որ 4 անձի նկատմամբ Քրեական հետապնդում է հարուցվել եւ ներկայացվել է դատարան կալանավորելու նպատակով:

    Էրեբունիում 30-ից ավել կրակոցների հետեւանքով սպանվածը 20-ամյա Վահե Մկրտչյանն է: Վերջինս հենց Էրեբունի վարչական շրջանի բնակիչ է: Ավելին, հայտնել էինք, որ կրակոցների հետեւանքով վիրավորված 15-ամյա Գ. Մարգարյանն է:

    Հուլիսի 18-ին հայտնել էինք, որ կրակոցոների դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ էր եղել։ Սակրավորների խումբ էր շտապել դեպքի վայր, քանի որ դեպքի վայրում հայտնաբերվել էր նռնակ, որ բարեբախտաբար չէր պայթել։ Ըստ ՆԳՆ-ի Հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել է դի։ Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

  • Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ»-ում. աշխատակիցները պատրաստվում են դիմել կտրուկ գործողությունների

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • «Շտապօգնությունը» եկավ «Առինջ մոլ», աշխատակիցներից մեկի ինքնազգացողությունն է վատացել

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ տեղափոխվել է հիվանդանոց

    ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ տեղափոխվել է հիվանդանոց։ 

     

    ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախագահի ինքնազգացողությունը վատացել է, ինչի հետևանքով նա նախաինֆարկտային վիճակով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Վահագն Խաչատուրյանն անցել է անհրաժեշտ հետազոտությունները, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

  • Ծանր վիշտ, անդառնալի կորուստ»․ Ռուս-հայկական համալսարանը՝ մաhացած զինվորի մասին․ ո՞վ էր նա

    Նախօրեին մահացած ժամկետային զինծառայողը սովորում էր Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում։ Այս մասին հայտնում է համալսարանի լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը։

    «Խոր ցավով և սրտի կսկիծով տեղեկացնում ենք, որ  կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Ռուս-Հայկական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ Այս ծանր կորստի առիթով ՌՀՀ ղեկավարությունը, դասախոսական կազմը, աշխատակազմը և ուսանողական համայնքը խորին ցավակցություն են հայտնում Նարեկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և սիրել են նրան։ Նարեկի մասին յուրաքանչյուր հիշողություն այսօր դառնում է առավել թանկ։ Նրա մարդկային կերպարը, համեստությունն ու ընկերասիրությունը կմնան նրան ճանաչած մարդկանց հիշողության մեջ՝ որպես լուսավոր ու բարի երիտասարդի հիշատակ։ Մեր համալսարանական ընտանիքը կիսում է այս անասելի ծանր վիշտը և զորակցում է Նարեկի հարազատներին՝ մաղթելով ուժ և տոկունություն այս անդառնալի կորստի ցավը հաղթահարելու համար։ Հանգչիր խաղաղությամբ, Նարեկ ջան։ Թող հիշատակդ լինի վառ, իսկ հոգիդ՝ լույսերի մեջ»,– գրել է նա։

    Հիշեցնենք, որ ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների, զինծառայողին հասցրել են ինքնասպանության։ Նախնական տվյալներով՝ զինվորը ինքնասպանությունից առաջ ենթարկվել է ծեծի, իսկ իրավապահները բացահայտել են նաև այլ հանգամանքներ։

  • ԿՀԸ-ն Նարեկ Կարապետյանին զրկեց անձեռնմխելիությունից

     

     

    «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ԿԸՀ-ն քիչ առաջ Նարեկ Կարապետյանին զրկել է անձեռնմխելիությունից, այժմ քննարկվում է Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան կալանավորելու հարցը:

  • Ապահովագրության համակարգում ամեն ինչ անվճար չի լինելու, կան 50%-ով փոխհատուցվող ծառայություններ ևս

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • Երևանում սպանվածը Ինդոնեզիայի քաղաքացի էր. մեղադրյալները նրա հայրենակիցներն են

    Երևանի հյուրանոցներից մեկում սպանված օտարերկրացին Ինդոնեզիայի քաղաքացի էր, Sputnik Արմենիայի տվյալներով՝ հանցագործության մեջ մեղադրվում են նրա համերկրացիները։

    Հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Նորք–Մարաշ վարչական շրջանի «Ռէժինէ» հյուրանոցային համալիրում օտարերկրացու դի է հայտնաբերվել` ձեռքերը, ոտքերը և բերանը կպչուն ժապավենով կապված։

    Նշենք, որ սպանվածը 24 տարեկան Վալենտ Տամբուտոն էր, նա ՏՏ մասնագետ էր։

    Հայաստանի քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ քննության շրջանակում 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնվել «սպանություն մի խումբ անձանց կողմից» հոդվածով։

    «Նրանցից 3-ը կալանավորվել են, 1-ը` ձերբակալվել, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»,- տեղեկացրին ՔԿ-ից։

    Sputnik Արմենիայի տվյալներով՝ բոլորը Ինդոնեզիայի քաղաքացիներ են։

    Սպանվածի եղբայրը՝ Առնոլդ Տամբուտոն, ԶԼՄ-ներին հայտնել է, որ վարկածներից մեկի համաձայն` սպանության շարժառիթը կապված է ֆինանսական հարցի հետ․ ենթադրյալ հանցագործները պարտքով փող էին վերցրել սպանվածից։ Բացի այդ, տեղեկություններ կան, որ նույն անձինք փորձել են երիտասարդին ներքաշել հանցավոր սխեմայի մեջ, սակայն նա հրաժարվել է

  • Ովքեր դարձան պատգամավորներ. անուններ և դեմքեր

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր ավարտվեց Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին մանդատների հանձնման գործընթացը։ Մանդատներ ստացան խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչները։

    ArmLur.am-ը ներկայացնում է թե ովքեր ստացան մանդատներ։