Category: BestNews

  • ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է սպիտակ ավտոմեքենան գալիս ու 30-ից ավելի կրակոցներ արձակում Էրեբունի թաղամասում

    ArmLur.am-ի ձեռքի տակ է հայտնվել բացառիկ տեսանյութը Երևանում տեղի ունեցած աղմկահարույց հրաձգության վայրից, որտեղ Էրեբունու բնակելի շենքերի բակում, մարդկանց ներկայությամբ, արձակվել է 30-ից ավելի կրակոց։

    Տեսանյութում երևում է, թե ինչպես է սպիտակ ավտոմեքենայով ժամանած անձը կրակ բացում, իսկ կրակոցների ձայնից խուճապահար քաղաքացիները փորձում են փրկվել։ Կադրերում երևում է նաև մի կին, որը գնումների տոպրակները ձեռքին փորձում է փախչել վտանգավոր տարածքից։

    Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ պաշտոնական տեղեկության համաձայն՝ հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Մուրացան 109 հասցեում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով կա զոհ։

    Դեպքի վայրից մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել նաև 15-ամյա Գ․ Մարգարյանը։ ArmLur.am-ը պարզել է, որ նրա վիրավորումը պատահականության հետևանք չէ, և նա ևս առնչություն ունի տեղի ունեցած միջադեպի հետ։

    ArmLur.am-ի տեղեկություններով՝ սպանվածը Երևանի Բելինսկու փողոցի բնակիչ, 20-ամյա Վահե Մկրտչյանն է։

    Դեպքի վայրում արձանագրվել է նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք․ այնտեղ հայտնաբերվել է չպայթած նռնակ, ինչի պատճառով տարածք է ժամանել սակրավորների խումբ՝ այն վնասազերծելու նպատակով։

    ArmLur.am-ի տեղեկություններով՝ քրեական վարույթի շրջանակում արդեն 4 անձի մեղադրանք է առաջադրվել, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կընտրվի կալանքը։

    Իրավապահները չեն բացառում, որ գործն ունեցել է կազմակերպիչներ, որոնց ինքնությունը դեռևս չի հրապարակվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքը կարող է առնչություն ունենալ բնակելի հատվածում գործող խաղատան հետ, որը միջադեպից հետո փակվել է։ Նույն աղբյուրների համաձայն՝ անձը, որի նկատմամբ, ըստ ամենայնի, ուղղված է եղել հարձակումը, դեպքի վայրից հեռացել էր կրակոցներից մոտ 10-15 րոպե առաջ, և արձակված պարկուճները իրենց նպատակին չեն ծառայել։

  • Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը, նրան կրկին Տիգրան են կոչել

    Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը, նրան կրկին Տիգրան են կոչել:

    Հուլիսի 20-ին՝ Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկում բնակվող Պետրոսյանների ընտանիք՝ շնորհավորելու նրանց փոքրիկ Տիգրանի լույս աշխարհ գալու առթիվ։ Ընտանիքում ծանր կորուստներից հետո կրկին հնչել է մանկան ձայնը՝ լցնելով տունը նոր հույսով ու ջերմությամբ։

    Նախարարը ընտանիքին մաղթել է առողջություն, ամրություն, խաղաղ ու երջանիկ օրեր՝ ընդգծելով, որ փոքրիկի ծնունդը նոր հույսի և կյանքի շարունակության խորհրդանիշ է։

    Պետրոսյանները շնորհակալություն են հայտնել նախարարին՝ մշտական ուշադրության, հոգատարության և մշտապես իրենց ընտանիքի կողքին լինելու համար։

  • Փարավոնում բացահայտվել է շուրջ 300 մլն դրամի ստվերային շրջանառություն․ ՊԵԿ

    ՀՀ ՊԵԿ հետաքննության  և օպերատիվ հետախուզության վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի` Երևան-Աբովյան խճուղու 5 հասցեում գործող «Օ․ Ք․» ՍՊ ընկերությունը, որը հանրությանն առավել հայտնի է որպես զվարճանքի և ժամանցի կենտրոն կամ խաղատուն, գործունեության արդյունքում իրացումից ստացված հասույթներն ամբողջությամբ չի արտացոլում հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում: Այս ամենի հետևանքով ընկերության պատասխանատու անձանց կողմից թերհայտարարագրվում են իրացման իրական շրջանառությունները, ինչի արդյունքում պակաս են հաշվարկվում բյուջե վճարվող հարկային պարտավորությունները։

    ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները, ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, որպես հաճախորդներ կապ են հաստատել ընկերության համապատասխան աշխատակիցների հետ՝ ընկերության կողմից կազմակերպվող միջոցառումների փաստացի գնացուցակին ծանոթանալու նպատակով: Վերջիններս, չգիտակցելով այն հանգամանքը, որ հաճախորդները հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության քողարկված աշխատակիցներ են, հայտնել են միջոցառումների իրական գնացուցակի տվյալները, միաժամանակ տեղեկացրել են, որ անկախ հյուրերի քանակից, սրահը տրամադրվում է 12 մլն․ ՀՀ դրամից ոչ պակաս արժեքով։

  • Արայիկ Հարությունյանը վարչապետի աշխատակազմի պաշտոնից ազատման դիմում է գրել

    ArmLur.am-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։

    ArmLur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացել էր, որ Արայիկ Հարությունյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել։

    Նշենք, որ ArmLur.am-ը Արայիկ Հարությունյանի՝ Փաշինյանի «սև ցուցակում» հայտնվելու և պաշտոնը թողնելու վերաբերյալ բազմիցս է գրել։ Ընդհուպ ArmLur.am-ը վարչապետ Փաշինյանին էր հարց ուղղել, թե արդյոք Արայիկ Հարությունյանի վերաբերյալ իրեն զեկուցվել են տեղեկություններ, որոնք զայրացրել են իրեն, և արդյոք հենց այդ պատճառով է քննարկվում նրան վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում չվերանշանակելու հարցը։

    Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արայիկ Հարությունյանի մասով իրեն որևէ տեղեկություն չի զեկուցվել և հավելեց, որ նույն պատասխանը վերաբերում է նաև երկրորդ հարցին։ Սակայն ուշագրավ է, որ վարչապետը որևէ կերպ չհերքեց և չհաստատեց գլխավոր հարցը՝ Արայիկ Հարությունյանը վերանշանակվելո՞ւ է իր պաշտոնում, թե՞ ոչ։

  • «Դաշտի պամիդորը չի ծախվում, գործարանն էլ չի ընդունում». գյուղացիները փակել են Երևան-Երասխ ճանապարհը

    Արարատի մարզի Ոսկետափ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով Երևան-Երասխ ավտոճանապարհը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գյուղացիները դժգոհում են, որ վերամշակող գործարանները հրաժարվում են ընդունել իրենց բերքը։

    «Գյուղացու բերքը որտե՞ղ է իրացվել, որ լոլիկի հարցը լուծվի։ Միշտ նման իրավիճակ է լինում․ մինչև ժողովուրդը չի հավաքվում, հարցը լուծում չի ունենում։ Անցած տարի ասացին, որ մյուս տարի լավ է լինելու, բայց այս տարի ավելի վատ եղավ։ Մենք չենք արտահանում, մերը տեղում գործարանների համար նախատեսված լոլիկն է»,- ասել են հավաքվածները։

    Նրանցից մեկը, սակայն, հավելել է, որ կան թե՛ գործարանի, թե՛ շուկայի համար նախատեսված լոլիկներ։

    «Որ չեն թողնում արտահանեն, արդեն ինքնըստինքյան դաշտի պամիդորը չի ծախվում, գործարանն էլ չի ընդունում։ Ջայնա՛մ, թող գործարան բացեն, տանենք, ընդունեն։ Չեն կարողանում աշխատացնել, թող ուրիշին տան աշխատացնի։ Մեր վարկերն ո՞վ է փակելու»,- ասել է ճանապարհը փակած գյուղացիներից մեկը։

    Նրա խոսքով՝ պատճառաբանությունն այն է, որ հետագայում արտադրանքը չեն կարողանալու իրացնել, ինչի պատճառով էլ ստիպված դիմել են ճանապարհը փակելու քայլին։

    «1 կամ 2 կիլոյի հարց չէ, տոննաների հարց է։ Միլիոնավոր դրամների վարկ ենք վերցրել, չենք կարողանում փակել։ Մարդիկ 5 դրամին համարժեք սածիլ են առել, դաշտերը սածիլապատել, որ այսօր բերք ունենան։ Բերքը հասել է այն փուլին, որ պետք է իրացվի, վաճառվի։ Բայց շուկայում էլ չի ծախվում»,- ասել է գյուղացին։

     

  • 20-ամյա տղայի ողբերգական մահը. մանրամասներ՝ Էրեբունու կրակոցներից

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • Հայհոյանք լսեցի, մոտ չգնացի պատուհանին, ասի՝ որպես վկա կկրակեն. Մուրացանի բնակիչ

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • Ո՞վ է Մուրացան փողոցում 30-ից ավելի կրակոցների գործով ձերբակալվածը․ անուն․ ի՞նչ կապ ունի 15-ամյա տղան

    ArmLur.am-ին հայտնի է դարձել Էրեբունիում կրակոցների գործով ձերբակալվածի ինքնությունը։ Վերջինս Արմեն Օհանյանն է:

    Ավելին, ArmLur.am-ին հայտնի դարձավ , որ կրակոցների հետեւանքով վիրավորված 15-ամյա Գ. Մարգարյանը ևս միջադեպի հետ կապ ունի եւ նրա վիրավորումը պատահականության հետեւանքով չէ:

    Հուլիսի 18-ին հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Էրեբունի վարչական շրջանում։ Տեղեկությունների համաձայն Երևանում հնչած 30-ից ավելի կրակոցների և մեկ անձի սպանության դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ էր եղել։ Սակրավորների խումբ էր շտապել դեպքի վայր, քանի որ դեպքի վայրում հայտնաբերվել էր նռնակ, որը ,բարեբախտաբար, չէր պայթել։

    Shamshyan.com-ը հայտնել էր, որ հուլիսի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ էին տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կա զոհ։

    Դեպքի մասին պաշտոնական հաղորդագրություն տարածեց Քննչական կոմիտեն հայտնելով, որ սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է:

  • «Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել խմելու ջրի որակի վերաբերյալ

    Վերջին օրերին հանրային տիրույթում և սոցիալական հարթակներում տարածվում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող խմելու ջրի որակի վերաբերյալ տարբեր գնահատականներ և պնդումներ, որոնք հիմնված չեն մասնագիտական եզրակացությունների կամ պաշտոնական տվյալների վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել «Վեոլիա Ջուր»–ը։

    «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հայտարարում է, որ սպառողներին մատակարարվող խմելու ջուրը գտնվում է անընդհատ և շուրջօրյա վերահսկողության ներքո: Ջրի որակը պարբերաբար ստուգվում է լաբորատոր հետազոտությունների միջոցով, իսկ ստացված արդյունքները մշտապես գնահատվում են գործող նորմատիվ պահանջներին համապատասխան։

    Միաժամանակ հարկ է ընդգծել, որ խմելու ջրի որակի նկատմամբ վերահսկողություն իրականացնում է ոչ միայն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն։ Օրենքով սահմանված կարգով, այն մշտապես վերահսկվում է նաև պետական իրավասու մարմինների կողմից, որոնք իրականացնում են անկախ վերահսկողություն և արձանագրում են ցանկացած խախտում։ Հետևաբար, եթե խմելու ջրի որակի հետ կապված առկա լինեին առողջության համար վտանգ ներկայացնող շեղումներ կամ գործող նորմերի խախտումներ, դրանք անպայման կարձանագրվեին պետական վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից և կդառնային հանրային իրազեկման առարկա։

    Հարկ ենք համարում նաև ընդգծել, որ հանրային քննարկումների առարկա դարձած ջրի կոշտությունը խմելու ջրի անվտանգության չափանիշ չէ և չի համարվում առողջության համար վտանգ ներկայացնող գործոն։ Ջրի կոշտությունը պայմանավորված է միայն տվյալ ջրաղբյուրի երկրաբանական առանձնահատկություններով։ Իսկ քանի որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տարբեր տարածաշրջաններում իր սպառողների ջրամատակարարումն իրականացնում է տարբեր ջրաղբյուրներից, հետևաբար ջրի առանձին ֆիզիկաքիմիական ցուցանիշները, այդ թվում՝ կոշտությունը, կարող են տարբեր լինել՝ պայմանավորված բացառապես աղբյուրների բնական առանձնահատկություններով։ Հատկանշական է նաև, որ 2027 թվականից ուժի մեջ մտնող նոր կարգավորումները ևս արտացոլում են ջրի կոշտության նկատմամբ կիրառվող մոտեցումների փոփոխությունը՝ այն չդիտարկելով որպես հանրային առողջության ռիսկ բնութագրող ցուցանիշ (որոշումը):

    «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պատասխանատվությամբ հայտարարում է, որ սպառողներին մատակարարվող խմելու ջուրը գտնվում է շարունակական վերահսկողության ներքո և համապատասխանում է գործող սանիտարահիգիենիկ պահանջներին։

    Միաժամանակ կոչ ենք անում լրատվամիջոցներին, սոցիալական հարթակների օգտատերերին և բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ ընկերության գործունեության վերաբերյալ չստուգված, մասնագիտական եզրակացություններով չհիմնավորված և ընկերության նկատմամբ ուղղորդված բնույթ կրող տեղեկությունների տարածումից։ Հանրային առողջությանը վերաբերող ցանկացած տեղեկատվություն պետք է հիմնված լինի բացառապես փաստերի, լաբորատոր հետազոտությունների արդյունքների և իրավասու մարմինների պաշտոնական գնահատականների վրա։

  • Ինչքա՞ն գումար է վճարել զույգը Գառնիի արգելոցում ամուսնության առաջարկություն անելու համար

    Մեկ ժամվա համար 500 հազար դրամ վճարելով՝ տղան ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին Գառնիի պատմամշակութային արգելոցում։

    «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից ArmLur.am-ին հայտնել են, որ պատմամշակութային արգելոց հանդիսացող տարածքներում նման միջոցառումների անցկացումը թույլատրվում է՝ համապատասխան վճարի դիմաց։

    ՊՈԱԿ-ից նշել են. «Նախարարի 57-Լ հրամանի համաձայն՝ արգելոցների տարածքում թույլատրվում է միջոցառումներ իրականացնել համապատասխան վճարի դիմաց։ Կոնկրետ տվյալ դեպքում նախարարություն են դիմել, վճարումը կատարել են, ստացել են թույլտվություն և այնուհետև իրականացրել իրենց միջոցառումը»։

    ArmLur.am-ը հետաքրքրվել է նաև, թե որքան է կազմում արգելոցներում նման միջոցառումների կազմակերպման արժեքը։ ՊՈԱԿ-ից պատասխանել են, որ մեկ ժամվա արժեքը կազմում է 500 հազար ՀՀ դրամ։