Category: BestNews

  • Երևանում հնչած կրակոցների վայրում նռնակ է հայտնաբերվել․ սակրավորների խումբը դեպքի վայրում է, կա 1 զոհ

    ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Երևանում հնչած 30-ից ավելի կրակոցների և մեկ անձի սպանության դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ է։ Այս պահին սակրավորների խումբ է շտապել դեպքի վայր, քանի որ այնտեղ հայտնաբերվել է նռնակ, որը, բարեբախտաբար, չի պայթել։

    Shamshyan.com-ը քիչ առաջ հայտնեց, որ հուլիսի 18-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, և կա զոհ։

  • Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում

    Հուլիսի 14-ին դեսպանատանը նշվում էր Ֆրանսիայի ազգային տոնը, որին հրավիրված էին մեծ թվով հյուրեր, այդ թվում՝ քաղաքական, հանրային գործիչներ, դեսպաններ և այլք։

    Սպուտնիկ Արմենիայի տեղեկություններով՝ միջոցառումից ժամեր անց հյուրերից շատերը բուժօգնության են դիմել աղիքային վարակի ախտանշաններով։ Armat Media-ի տեղեկություններով՝ հյուրասիրությունն ապահովել է «Մարիոթ» հյուրանոցը։

    Միջոցառումն ու հյուրասիրությունը բացօթյա են եղել՝ սարսափելի շոգի պայմաններում։ 

     

  • Եկեք, գնում ենք դատարան. Էրեբունի, Խարբերդ, Մասիս և այլն……Խմբային հայցեր`«Վեոլիա ջուր» դեմ. իմացե՜ք, որ խմում եք արտեզյան ջուր (Video)

    Եկեք, գնում ենք դատարան: Էրեբունի, Խարբերդ, Մասիս և այլն……Խմբային հայցեր` «Վեոլիա ջուր» ընկերության դեմ: Խնդրանք ու կոչ ՀՀ քաղաքացիներին ու հետաքրքրված իրավաբաններին: Տարածեք, նշեք, հավաքագրեք: Նայեք մինչև վերջ!

    Իմացե՜ք, որ խմում եք արտեզյան ջուր, որը կա, բայց թեկուզ այլ կարիքների համար չեն տալիս նորմալ գրաֆիկով, որտև…. երևի թանկ է: Բայց խառնում են Գառնու ջրին, որ խմելու ջրի նորման լինի:

  • Կոտայքի մարզում «Volkswagen»-ը հայտնվել է ձորում. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս

    Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Ազատ Թ.-ն իր վարած «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և մոտ 250 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, ում մարմինը ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։

    Փրկարարները մեծ դժվարությամբ կարողացել են մարմինը մոտեցնել դիատարին։

    Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։

    Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Գոռ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան պետք է դուրս բերվի և տեղափոխվի ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

     

  • 12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները

    2026 թվականի բուհերի ընդունելության համար կառավարությունը հատկացրել է 12,720 տեղ, որից 2,133-ը՝ անվճար, 10,587-ը՝ վճարովի։ Այս մասին հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

     

    «Բուհ է ընդունվել  9 620 մարդ, որից անվճար հիմունքներով, ներառյալ նաև պահուստային և նպատակային տեղերը, 1 875 հոգի, վճարովի տեղերը զբաղեցրել է 7 799 դիմորդ։ Այս մասին հուլիսի 17-ին տեղի ունեցած հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում տեղեկացրել է ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանը:

     

    Ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին՝ ընդունվածների ցուցակները կփակցվեն բուհերում: Իր ընդունված կամ չընդունված լինելու մասին դիմորդը կարող է տեղեկանալ նաև մուտք գործելով dimord.am-ի իր էջ: Մրցույթից դուրս մնացած դիմորդների համար ԳԹԿ-ն  մի քանի օրից կկազմակերպի լրացուցիչ մրցույթ՝ թափուր տեղերի համար»,-նշել է նա:

     

  • Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել

    Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում, ամենից շատ տուժած համայնքներից է Բագրավանը։ Այստեղ նաև փոթորիկ է մոլեգնել՝ մեծ վնասներ հասցնելով գյուղին։

    «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Բագրավանից, նշել է՝ այստեղ իրական աղետ է։ Թումասյանը հայտնել է նաև՝ Բագրավանի երիտասարդ նախրապանը, ով սարերում է եղել, ծանր վնասվածքներ է ստացել։

    «Բագրավանի սարերում երիտասարդ նախրապանին բավականին ծանր վիճակում տեղափոխեցին հիվանդանոց: Սարերում է եղել և ուժեղ կարկտահարությունից բավականին ծանր վնասվածքներ է ստացել… Առողջություն ենք մաղթում և Աստված ենք կանչում, որ շուտ ապաքինվի»:

  • Անօդ, ապակեպատ տարածք էր, շտապ օգնության մեքենաներ էին ժամանել. Ի՞նչ է պատմում ականատեսը Վրաստան-Հայաստան անցակետի խայտառակ վիճակից

    Panorama.am-ը երեկ ուշ երեկոյան տեղեկացրեց, որ խայտառակ վիճակ էր ստեղծվել Վրաստան-Հայաստան սահմանին՝ վրացական անցակետում։

    Ականատես Նունեն Ավետիսյանը, որ մեկ շաբաթ առաջ մեկնել էր Քոբուլեթի երեխայի հետ, պարի մանկական փառատոնին մասնակցելու համար, Panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ  հարյուրավոր մարդիկ գտնվում էին ապակեպատ, անօդ տարածքում։ Նրա խոսքով, մի քանի ավտոբուսով վերադառնում էին տարբեր փառատոների, համերգների մասնակից երեխաները, ծնողներն ու ուսուցիչները։

    Հոգնածություն, լաց, հրմշտոց, նյարդային ու կիսաքուն վիճակ, գոռգոռոցներ. այսպես է նկարագրում իրավիճակը ծնողը, որտեղ ստիպված են եղել մի քանի ժամ շարունակ սպասել։ Նրա խոսքով, վրացի սահմանապահները գործել են շատ դանդաղ, ինչի հետևանքով էլ ստեղծվել է այդ վիճակը։

    «Երբ մեկ շաբաթ առաջ պետք է հատեինք սահմանը՝ անցնելու Վրաստան, հայկական անցակետում ասեցին, որ սպասենք ավտոբուսների մեջ, իմ կարծիքով, որ հերթ չառաջանա, բացի այդ էլ ավտոբուսների մեջ օդորակիչներ կան։ Իսկ վերադարձին բոլորն իջան ավտոբուսներից, մեքենաներից։ Կարծես հերթն առաջ չէր շարժվում, սանտիմետր-սանտիմետր էինք առաջ գնում, քնատ երեխաները լացում էին հոգնածությունից, շոգից, երկու երեխա ուշագնաց եղավ, հետո դուրս եկա, տեսա շտապ օգնության մեքենաներ են կանգնած»,-իրավիճակը ներկայացնում է Նունեն։

    Քաղաքացիներին սպասարկել է չորս պատուհան, բայց շատ դանդաղ, չեն եղել կարգ ու կանոնը հսկող աշխատակիցներ։

    Ծնողի խոսքով, հայկական կողմում էլ մարդկանց սպասարկում էր չորս պատուհան, բայց այստեղ սահմանապահներն աշխատում էին շատ արագ, ինչի հետևանքով անհամեմատ քիչ են մնացել անցակետում։

  • Ողբերգական ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին․ 6 վիրավորից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է. բժիշկները պայքարում են մյուսների կյանքի համար

    Shamshyan.com-ը գրում է․

    Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 6.5 կմ հատվածում բախվել են «BMW» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

    Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

    Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Սահակյանի գլխավորությամբ։

    Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։

    Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

    Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալներ Արման Հովհաննիսյանի, Արթուր Ավագյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։

    Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Սևանի բաժնի , որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

    Քննչական բաժինը պարզում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

    Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 6 ամսական տղա է։

     

  • Ով է «BMW» մակնիշի ավտոմեքենայով ավտոկայանատեղիի 3-րդ հարկից ընկած Ռաֆայել Առաքելյանը

    «Ռիա Նովստիի» տվյալների համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի շրջանում իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով «Галерея» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիի 3-րդ հարկից ընկած 37-ամյա Ռաֆայել Առաքելյանը հնարավոր է, որ նախքան դեպքը փոխել է անուն-ազգանունը։

    Մահացածի անձնական տվյլաների համաձայն՝ նախկինում նրա անունը եղել է Բուտենկո Ռոման Զաղարովիչ։

    Կրասնոդարում նրան է պատկանել «Վիսոտա» վերականգնողական կենտրոնը, որտեղ համապատասխան բուժում է տրամադրել թմրամոլության, ալկոհոլիզմը և մոլախաղերից կախվածության դեմ: Բացի այդ, 2016 թվականից մինչև 2021 թվականը ձեռնարկատերը զբաղվել է տրանսպորտային միջոցների սպասարկմամբ և վերանորոգմամբ։

    rafael

    Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի շրջանում 37-ամյա Ռաֆայել Առաքելյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով ընկել է «Галерея» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիի 3-րդ հարկից։

    Նշվում է, որ Առաքելյանի հետ մեքենայում եղել են նրա կինն ու 12-ամյա երեխան․ ամուսիններն ու նրանց դուստրը տեղում մահացել են։

  • Ողբերգական դեպք՝ Երևանում․ փտած, ծառը արմատից պոկվել և ընկել մոպեդի և ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մшhшցել է

    Այսօր՝ հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

    Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտ, հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել ավտոմեքենայի և մոպեդի վրա։

    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ–փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

    Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ։

    Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։

    Փրկարարները, պարեկները ու համայնքային ոստիկանները տեղում պարզել են, որ ուժեղ քամու հետևանքով փտած ու դարն ապրած հաստաբուն ծառը պոկվել և ընկել է այդ պահին ընթացող «Honda» մակնիշի ավտոմեքենայի և մոպեդի վրա, ինչի հետևանքով մոպեդավարը տեղում մահացել է։

    Դեպքի մասին Ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։

    Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի՝ ժողովրդին ավելի շատ հայտնի «Բեգոյանի հիմնարկ»-ի աշխատակիցները մի քանի անգամ փորձել են ծառը հեռացնել, քանի որ այն իրական վտանգ է ներկայացրել, բայց մի խումբ այսպես կոչված բնապահպանները դեմ են դուրս եկել ու եթե այդպես չլիներ այսօր այս դժբախտ դեպքը տեղի չէր ունենա։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով, մոպեդավարը օտարերկրացի է։