Category: BestNews

  • Ես դեկտեմբերին մտադրություն չունեմ առաջադրվելու ՀՖՖ նախագահի ընտրություններում. Արմեն Մելիքբեկյան

    Ես դեկտեմբերին մտադրություն չունեմ առաջադրվելու ՀՖՖ նախագահի ընտրություններում, ասում եմ շատ պարզ հիմա։

    Այս պահին ընդհանրապես չեմ մտածում ընտրությունների մասին և մտադրություն չունեմ առաջադրվելու: Podcast with Garamyan-ի եթերում ասել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը

  • ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա

    Shamshyan.com-ը գրում է․

    Հունիսի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ, Վազգեն Սարգսյան փողոցի 7 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին են տեղափոխել մի քաղաքացու, ով, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, միզել է պարեկային ծառայությանը պատկանող ավտոմեքենայի վրա։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում պարզվել է, որ բերման ենթարկվածը ՌԴ քաղաքացի 35-ամյա Գեննադի Բուդրևիչինն է։

    Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

  • Մանդատները վերցնելն ամենակարճ ճանապարհն է Փաշինյանին հեռացնելու համար, հաշվարկել ենք

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի». «Իրավունք»

    «Իրավունք» թերթը գրում է. «Արցախը եւ Կաթողիկոսին ուրացած Արցախի երբեմնի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը մտերիմ շրջապատում անկեղծացել է, որ չի բացառվում առաջիկայում Կաթողիկոսի հետ հանդիպում խնդրի ու փորձի ներում ստանալ. «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»,-անկեղծացել է վերջինս մտերիմների շրջանում։

    Մեր աղբյուրները նաեւ հայտնում են, որ տիրադավները դեռ հիմնականում սպասողական վիճակում են: Մտածում են, մի կերպ ժամանակ շահեն, մինչեւ այս ընտրությունների վերջը, որից հետո կհասկանան անելիքները:

    Բայց հիմնականում այն մտքին են, որ եթե անգամ Նիկոլը հաղթի, մեկ է, նա ներկայիս ամուր դիրքերն այլեւս չի ունենա: Այսինքն, նրա համար այդ դեպքում շատ ավելի դժվար է լինելու կաթողիկոսի պաշտոնանկությանը հասնել:

    Ըստ այդմ էլ, ավելի հավանական են համարում, որ ստիպված են լինելու «անառակ որդու» կերպարով վերադառնալ Մայր Աթոռ:

  • Օկnւպացված Քարվաճառի շրջանում ակшնի պայթյnւնից վիրավnրվել է ադրբեջանական բանակի երկու զինծառայող

    Tert.am-ը գրում է․

    Օկուպացված Քարվաճառի շրջանում ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանական բանակի երկու զինծառայող։

     

    Մայիսի 11-ին Քարվաճառում ծառայություն կատարելիս ականի պայթյունից վիրավորվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Հուսեյնով Մուհամմադ Ալիբաբա օղլուն և Գաֆլանով Քամիլ Ջամիլ օղլուն։ Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են մոտակա բժշկական հաստատություն, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

  • Տավուշի սահմանազատման հրամանատարին տեղափոխեցին Գեղարքունիք. «Հրապարակ»

    Բարձրաստիճան զինվորականների նոր նշանակումների մասին համակարգում վաղուց էին խոսում: Թերեւս ամենասպասվածը 2-րդ բանակային կորպուսի գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի նշանակումն էր՝ հատուկ բանակային կորպուսի հրամանատար: Պողոսյանը նախընտրական փուլում ակտիվորեն ներգրավված էր ՔՊ-ի վերարտադրության գործին․ այդ մասին բազմաթիվ հրապարակումներ կան մամուլում: Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատվել է Արմեն Գյոզալյանը, որը հուլիսի 2-ին նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։

    Ինչ խոսք, սա Գյոզալյանի համար, որը հայկական բանակի առանցքային եւ փորձառու բարձրաստիճան զինվորականներից է, պաշտոնի իջեցում է: Այս պաշտոնը աստիճանով համապատասխանում է գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանին, բայց ազդեցության առումով անհամեմատ ավելի ցածր է, քան կորպուսի հրամանատարի պաշտոնը: Նրա մոտալուտ պաշտոնանկության մասին վաղուց էին խոսում՝ նշելով, որ նախարար Սուրեն Պապիկյանը սիրում է իրեն շրջապատել բացառապես իրեն անձնապես նվիրված կաբինետային գեներալներով, մինչդեռ Արմեն Գյոզալյանն այդպիսին չէր, կարծես: Նա սյունեցի է, ծնունդով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գյուղից է՝ Տեղ համայնքից, մարտական լուրջ ուղի է անցել, 2023 թվականի ապրիլին, իր ծննդավայր Տեղ գյուղի սահմանային բախումների ժամանակ առաջնագծում գտնվելիս վիրավորվել է: Ի տարբերություն զուտ կաբինետային կադրերի, Գյոզալյանն ընկալվում է որպես դաշտային գեներալ, անձամբ է համակարգել առաջնագծի ամրացման եւ ինժեներական աշխատանքները։ Մյուս կողմից, նա «օդիոզ» գեներալներից է, որի դեմ բողոքներ ու դժգոհություններ կային, որ նա բիզնեսով է զբաղվում:

    Գարեգին Պողոսյանին բանակում համարում են թույլ հրամանատար, բայց պարտաճանաչ մարդ եւ ծառայող: Նա այս տարվա մայիսի 28-ին է ստացել գեներալի կոչումը, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը գոհ է նրանից:

    2-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը: Նա մոտ 2 տարի զբաղեցնում էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, պատասխանատու է եղել Տավուշի մարզի սահմանագծի համար։ Տավուշի ուղղությամբ նրա հրամանատարության շրջանը համընկավ սահմանազատման բավականին զգայուն գործընթացի հետ։ Փաստորեն, այժմ նա ղեկավարելու է Գեղարքունիքի մարզի սահմանային ուղղության պաշտպանությունը:

    Թերեւս, ամենաանսպասելին Արծրուն Հովհաննիսյանի նշանակումն էր ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ: Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Ալբերտ Բաղդասարյանը: Արծրուն Հովհաննիսյանի կողմնակիցները նշում են, որ նա երկար տարիներ զբաղվել է ռազմական պատմության, մարտավարության եւ տեխնոլոգիաների հետազոտությամբ եւ հարմար թեկնածու էր համալսարանի պետ նշանակվելու համար: Նաեւ ունի հանրային կապերի եւ կրթական ծրագրերի կառավարման փորձ, օրինակ՝ Պատերազմական հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադրումը: Սակայն հանրությունը նրան հիշում է կեղծ լավատեսական ինֆորմացիայով` 44-օրյա պատերազմի ժամանակ, եւ նրա «Հաղթելու ենք» խոստումը պատերազմից հետո զայրույթ եւ վստահության կորուստ առաջացրեց նրա անձի նկատմամբ, ուստի այս նշանակումն ընկալվում է որպես իշխանություններին հավատարիմ կադրի առաջխաղացում: Մինչդեռ նախկին պետը՝ գեներալ-լեյտենանտ Ալբերտ Բաղդասարյանը, ներկայացնում էր Զինված ուժերի ավագ, ավանդական հրամանատարական կազմը եւ ընկալվում էր որպես ապաքաղաքական կերպար, որին հարգում էին համակարգում:

     

  • Նարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • Այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր դիմադրության փուլի սկիզբը. 5 քաղաքական ուժեր հայտարարություն են արել

    «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն

    «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունները հայտարարություն են արել․

    «Այսօր Սահմանադրական դատարանը հրապարակեց անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող հայցերի վերաբերյալ որոշումը։

    Սահմանադրական դատարանի այս որոշումը՝

    • չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը. նման պայմաններում ու արձանագրված արդյունքներով ձևավորված իշխանությունը զուրկ է լեգիտիմությունից.

    • չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի վերացնում զանգվածային ընտրախախտումները և չի լուծում երկրում առկա խորքային քաղաքական ու իրավական ճգնաժամը։

    Ընդհակառակը, վերջին իրավական ատյանի կողմից խախտումների արձանագրումից ուղիղ հրաժարվելը խորացնում է երկրում առկա ճգնաժամը, չի նպաստում ներազգային համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և պայքարը տեղափոխում է քաղաքական դիմադրության դաշտ։ Ուստի առկա քաղաքական ճգնաժամի հաղթահարման և սահմանադրական կարգի վերականգնման նպատակով՝ ներքոստորագրյալ քաղաքական ուժերը հայտարարում են հետևյալ սկզբունքային ուղղությունների շուրջ համախոհության և միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու վերաբերյալ.

    1. Հայաստանի Սահմանադրության պարտադրված փոփոխությունների կանխում. Գործող վարչախմբի կողմից նախապատրաստվող սահմանադրական փոփոխությունները դիտարկելով որպես արտաքին պարտադրանք՝ մենք օգտագործելու ենք օրենսդրական, հանրային և քաղաքական բոլոր միջոցները՝ թույլ չտալու համար Մայր օրենքի փոփոխությունը, ինչն ուղղակի և անդառնալի հարված է ՀՀ ինքնիշխանությանը։

    2. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն. Հաշվի առնելով եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իրականացվող համակարգված ապօրինի արշավը՝ մեր քաղաքական օրակարգի անկյունաքարն է լինելու Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության, նրա իրավունքների, գույքի և հեղինակության պաշտպանությունը ցանկացած ոտնձգություններից։

    3. Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն. Հետընտրական շրջանում մեկնարկել է քաղաքական բռնաճնշումների նոր ալիք։ Ընտրական և քաղաքական գործընթացներին զուգահեռ երկրում ծավալված ռեպրեսիվ պրակտիկան հանգեցրել է քաղբանտարկյալների թվի շեշտակի աճին։ Մեր միասնական քայլերն ուղղված են լինելու նրանց իրավունքների պաշտպանությանը և անհապաղ ազատ արձակման պահանջին։

    4. Գործող իշխանության հեռացում. Սահմանադրական դատարանում ընդդիմադիր ուժերի բողոքների քննությունը միայն փաստեց, որ գործող վարչախմբի հեռացումն այլընտրանք չունեցող հրամայական է։ Ուստի իշխանափոխությունը և նոր որակի ազգային իշխանության ձևավորումը մնում է երկրում սահմանադրական կարգի վերականգնման, համերաշխության հաստատման և անվտանգության ապահովման միակ նախապայմանը։

    Մենք գիտակցում ենք, որ իրավական ինստիտուտների կազմաքանդման պայմաններում պետության և սահմանադրական կարգի պահպանման միակ երաշխավորը մնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։

    Ուստի, սիրելի՛ քաղաքացիներ,

    Սահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը։

    Վերոնշված կետերի շուրջ ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև անելիքների վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Քննարկումներից բխած հետագա քայլերի, այդ թվում՝ համատեղ հնարավոր ծրագրերի մասին կտեղեկացնենք առաջիկայում»։

  • Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, և ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը. Hetq.am

    Վերջին ամիսներին մեր քաղաքական եւ մեդիա դաշտում դժվար է մտաբերել մեկ այլ թեմա, որը նույնքան արագ տարածվի, որքան «300.000 ադրբեջանցիների» թեզը։ Թեման դարձավ նախընտրական գլխավոր խոսույթներից մեկը, ու թեեւ ընտրություններն ավարտվել են, քննարկվում է մինչ օրս։ Ճիշտ է արդյոք այդ թիվը, եւ ի՞նչ է ցույց տալիս պաշտոնական վիճակագրությունը։ Այս մասին գրում է Հետքը։

    Որտեղի՞ց է ծագել «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը

    2024 թ. դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարցազրույց է տվել ռուսական պետական «Ռոսիա» պետական հեռուստաընկերությանը եւ «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) գործակալությանը։  Լրագրողի՝ Արցախում մնացած հայերի վերաբերյալ հարցին ի պատասխան նա նշել է, որ այնտեղ, վերջին տվյալներով, ապրում է շուրջ 20 հայ, որոնք, ըստ նրա, շարունակում են սոցիալական աջակցություն ստանալ Ադրբեջանի սոցիալական ապահովության նախարարությունից։

    Խոսելով այդ թեմայի շուրջ՝ Ալիեւն անդրադարձել է նաեւ Հայաստանից «տեղահանված» ադրբեջանցիների վերադարձի հարցին. «1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների համայնքը, որի կազմում մոտ 300 հազար մարդ կա, պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը՝ խնդրելով իրենց համար եւս ստեղծել վերադարձի եւ արդեն Հայաստանում վերաինտեգրման պայմաններ։ Այն, որ նրանք 1990-ականների սկզբին արտաքսվել են այնտեղից, չի նշանակում, թե կորցրել են վերադառնալու իրավունքը։ Մենք մինչ օրս Հայաստանի ղեկավարությունից պատասխան չենք ստացել, թե ինչպես են պատկերացնում ադրբեջանցիների վերաինտեգրումը իրենց պատմական հողերում»։ 

    «Պատմական հողեր» ասելով՝ Ադրբեջանի նախագահը նկատի ունի ներկայիս ՀՀ ինքնիշխան տարածքը, որն իր իսկ քարոզչամեքենան անվանում է «Արեւմտյան Ադրբեջան»։ 

    Թեեւ պաշտոնական Բաքուն խոսում է խաղաղության գործընթացից, զուգահեռ իրականությունում շարունակում է զարգացնել «Արեւմտյան Ադրբեջան» թեզը։ Վերջին տարիներին այս թեմայով անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ, համաժողովներ ու քննարկումներ։

    Քարոզչական այս միջոցառումների հետեւում կանգնած է «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը, որը ստեղծվել է 1989-ին եւ նախապես կոչվում էր «Ադրբեջանի փախստականների միություն», սակայն 2022-ի օգոստոսին անվանափոխել է: 

    «Հետքը» գրել է, որ այս կազմակերպությունն իրականում պետական մակարդակով առաջ մղվող ծավալապաշտական, հակահայկական ծրագրի կատարողն է, բայց «Արեւմտյան Ադրբեջան» ծրագիրն ու դրա շրջանակներում իրականացվող տարբեր միջոցառումների գլխավոր պատվիրատուն Ադրբեջանի նախագահի աշխատակազմն է: Մասնավորապես՝ 2023-ի դեկտեմբերից ամեն տարի Ադրբեջանում կազմակերպվում են միջազգային կոնֆերանսներ «Հայաստանից վտարված ադրբեջանցիների անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի» թեմայով:  

    Փաստն այն է, որ երբ 2022-ի հոկտեմբերի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, դրանից 2 ամիս անց՝ 2022-ի դեկտեմբերին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպության հետ հանդիպմանը հայտարարեց. «Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը: Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը: Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք: Պետք է մշակվի վերադարձի հայեցակարգ: Կրկին, այն պետք է լինի խաղաղ հայեցակարգ»:  

    Այսինքն՝ կեղծ են Փաշինյանի եւ նրա թիմի բոլոր այն պնդումները, թե ադրբեջանցիները «վերադարձի» թեման առաջ են քաշում ի պատասխան արցախահայության վերադարձի իրավունքի մասին հայտարարությունների: Իրականում պաշտոնական Բաքվի պատվերով այս խոսույթը սկսել է ակտիվորեն շրջանառվել 2022-ից՝ այն բանից հետո, երբ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, այլ կերպ ասած՝ դեռ այն ժամանակ, երբ Արցախի տարածքը հայաթափված չէր եւ, թեկուզ մասամբ, հայկական վերահսկողության տակ էր:   

    Վերջերս՝ 2026 թվականի հունիսի 22-ին, «Արեւմտյան Ադրբեջանի ժառանգությունը․ վերադարձ պատմական արմատներին» խորագրով մի միջոցառում տեղի ունեցավ Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանում, որտեղ Հայաստանի տարածքը ներկայացվում էր որպես «Արեւմտյան Ադրբեջան», ելույթներում էլ հնչում էին Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի եւ հետագայում նման միջոցառումները Հայաստանի տարածքում անցկացնելու մասին հայտարարություններ։

    Ավելին՝ սկզբնաղբյուրում։

     

     

  • Մեր գաղտնի պլանի մասերից է. Սամվել Կարապետյանը՝ թեկնածուների զանգվածային ինքնաբացարկների մասին

    Մեր գաղտնի պլանի մասերից է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ բացատրելով, թե ինչու են «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ ներկայացրել:

    «Բոլորը մեր թիմակիցներն են, և մնում են մեր թիմակիցները: Բոլորը դիմացել են այդ բռնաճնշումներին, իրենք չեն կարող լինել անվստահելի, դա մեր քաղաքական մարտավարությունն է:

    Խոսքը ամենօրյա բռնաճշնումների մասին է, 700 մարդ ձերբակալել են, տարբեր տեսակի բռնաճնշումներ են իրականացվել»,- նշել է նա:

    Անդրադառնալով Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական վարույթի թեմային՝ Կարապետյանը շեշտեց, որ դա հերթական ապօրինի վարույթն է: Շեշտեց, որ եթե ուզեն, մեղադրանք էլ կառաջադրեն: