Category: BestNews
-
Անգամ 2008-ին, ձեզ ձերբակալելու կադրերը Ծառուկյանին տանելու ագրեսիան չունեին. ինչու՞ այսքան բիրտ. հարց Փաշինյանին
Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։ -
Առաջարկում եմ կապել բանկային քարտի հետ, տեսնենք քարտից ինչքանա ալկոհոլ, ծխախոտ ձեռբ բերվել․ Փաշինյան
Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։ -
Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան
Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին: Այս մասին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից հղված ուղերձում ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինձնից կախված ամեն ինչ արել եմ։ Մտել եմ պայքարի մեջ, չեմ քաշվել մի կողմ, չեմ ասել՝ կարևորը իմ բարեկեցությունն է։ Հավաքել եմ լավ թիմ, մշակել ենք շատ լավ ծրագիր, հայտարարել եմ, որ չունեմ անձնական որևէ հավակնություն, չեմ հավակնել ոչ մի պաշտոնի։
Պատրաստվել էի լավ ծրագրային քարոզարշավի, որը տևեց, ցավոք, ընդամենը 4-5 օր։ Դրանից հետո՝ անձնական վիրավորանքներ, ընտանիքիս անդամների թիրախավորում, թիմակիցներիս ձերբակալություններ, քրեական գործեր և այլն։ Նույնիսկ այդ պայմաններում հայտարարել եմ, որ քաղաքական մրցակիցների և առավել ևս՝ նրանց ընտանիքների հանդեպ որևէ վիրավորանքը բացառում եմ։
Բոլոր հարվածներով ու հարձակումներով հանդերձ՝ ԲՀԿ-ն հավաքեց բավարար ձայներ՝ ԱԺ մտնելու համար։ Բոլորիդ աչքի առաջ տեղի ունեցավ պարզ գողություն։ Գործող իշխանությունների կամայական որոշմամբ՝ մի ամբողջ խմբակցության թույլ չտվեցին լինել ԱԺ-ում։ Մեր տասնյակ հազարավոր ընտրողների իրավունքները ոտնահարվեցին, ձայները փոշիացվեցին։ Ամեն ինչ կատարվեց հայ ժողովրդի աչքի առաջ, աշխարհի աչքի առաջ։
Շնորհակալ եմ բոլոր քաղաքական ուժերին, հանրային շրջանակներին, անհատներին, որոնք անկախ իրենց քաղաքական նախասիրություններից՝ իրենց ձայնը բարձրացրեցին անարդարության դեմ։ Սա շատ թանկ ու երբեք չմոռացվող պահվածք է։
Իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ, սարքովի գործը այս ամենի շարունակությունն է։ Մի դատարկ, փուչիկ գործ։ Իմ խիղճը հանգիստ է։
Ցավոք, Հայաստանը կանգնած է անխուսափելի մարտահրավերների առաջ։ Մեզ սպասում են բարդ ու ռիսկերով լեցուն ժամանակներ։ Դրանց դիմակայելու համար մեզ, առաջին հերթին, անհրաժեշտ է խոհեմություն։
Մեզ նաև շատ անհրաժեշտ է, ինչպես ասել եմ ընտրություններից առաջ և ասում եմ հիմա՝ ներքին, հանրային համերաշխություն։ Սա ասում եմ ես, ում հանդեպ կատարվեց ամենամեծ անարդարությունը։
ԿԸՀ և ՍԴ որոշումները, քրեական գործերը, կալանքը չեն կարող փոխել իմ մտածողությունը, իմ արժեհամակարգը։
Անկախ բոլոր անարդարություններից՝ ես շարունակելու եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին։
Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. ում կարող եմ՝ օգտակար կլինեմ, ինչով կարող եմ՝ կօգնեմ իմ երկրին»։
-
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիանա Գասպարյանի սկեսրոջ ընկերությանը փոխանցված հողի աճուրդը. Hetq.am
Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետարանի և Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել նրանց մասնակցությամբ իրականացված աճուրդները և կիրառել անվավերության հետևանքներ։ Խոսքը այն հողատարածքների մասին է, որոնց վրա Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու մոր մասնակցությամբ ընկերությունը կառուցում է առանձնատներ՝ վաճառքի նպատակով։Գրում է Հետքը:
«Հետքը» դեռևս 2023թ․ դեկտեմբերին էր գրել այս հողատարածքի օտարման մասին։ Հրապարակման հիման վրա Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանին, նրա ամուսնուն և վերջինիս հորը մեղադրանքներ են առաջադրվել փողերի լվացման վերաբերյալ։ Գործը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
2022թ․ հունիսի 24-ին Վաղարշապատ համայնքի ավագանին արտահերթ նիստում որոշել է աճուրդով վաճառել համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Վ. Տերյան փողոցի 971/8 հասցեում գտնվող 0.9 հեկտար մակերեսով հողամասը։ Հողամասն ունի հասարակական կառուցապատման նշանակություն և նախատեսված է շինարարություն իրականացնելու համար։ Որոշմանը կողմ են քվեարկել ավագանու 19 անդամ, այդ թվում՝ այդ ժամանակ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը և ավագանու անդամ Արամայիս Միրզոյանը։ Նրանք ամուսնացել են 2023թ-ին։
Հողամասի յուրաքանչյուր քառակուսի մետրի մեկնարկային գինը սահմանվել է դրա կադաստրային արժեքի 200 տոկոսի չափով՝ ընդհանուր 51 մլն 975 հազար դրամ (1 քմ-ը՝ 5775 դրամ)։ Աճուրդն անցկացրել է Վաղարշապատի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը։
Աճուրդին մասնակցել է մեկ անձ՝ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանը։ Նա հողամասի համար առաջարկել է հենց մեկնարկային գինը՝ 51 մլն 975 հազար դրամ, և ճանաչվել հաղթող։
Հողամասը ձեռք բերելու և սեփականության իրավունքը Կադաստրի կոմիտեում գրանցելուց հետո Շահեն Շահինյանը դիմել է Վաղարշապատի համայնքապետարան՝ խնդրելով իրեն ուղղակի վաճառքով օտարել նաև այդ հողատարածքին հարակից՝ համայնքային սեփականություն հանդիսացող 0.1908 հեկտար մակերեսով, հասարակական կառուցապատման նշանակության հողամասը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:
-
Ընտրակեղծիքների մասին ձայնագրությունների մոնտաժված լինելը չի նշանակում կեղծված լինել: Արմեն Ասատրյան
Սահմանադրական դատարանում ընթացող գործի շրջանակներում որպես պատասխանող կողմ ներգրավված էր նաև Հակակոռուպցիոն կոմիտեն։ Մի քանի օր տևած նիստերն այսօր կողմերը եզրափակեցին իրենց ամփոփիչ ելույթներով։ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը, հանդես եկավ բավականին ընդգրկուն և փաստարկված ելույթով։
-
PR թե սիրո պատմություն… Մերի Քոչարյանին ու Թելման Խաչատրյանին ամենուր միասին են տեսնում
Starnews.am-ը գրում է․
Երգչուհի և դերասանուհի Մերի Քոչարյանը շարունակում է ակտիվ ստեղծագործական գործունեությունը։ Շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի նրա մասնակցությամբ նոր նախագիծը, որտեղ նրա խաղընկերը և զույգը դերասան Թելման Խաչատրյանն է։
Օրեր առաջ համացանցում լայն տարածում գտան Մերիի և Թելմանի մասնակցությամբ լուսանկարներ, որոնք, ըստ տարածված տեղեկությունների, արվել են պապարացիների կողմից։ Դրանց հրապարակումից հետո սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ սկսվեցին, և շատերը ենթադրեցին, որ դերասանները զույգ են ոչ միայն էկրանին, այլև իրական կյանքում։
Մինչ այս պահը ո՛չ Մերի Քոչարյանը, ո՛չ Թելման Խաչատրյանը չեն արձագանքել շրջանառվող խոսակցություններին։ Թե արդյոք այս հետաքրքրությունը նոր նախագծի շուրջ ստեղծված PR արշավի մաս է, թե դերասանների միջև իսկապես անձնական հարաբերություններ կան, առայժմ հայտնի չէ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
-
Սոնա Ռուբենյանը սպասում է երկրորդ երեխային
Երգչուհի Սոնա Ռուբենյանն ինստագրամյան իր էջում հոլովակ է հրապարակել և հայտնել իր հղիության և նոր տեսահոլովակի մասին․
«Հայ տունը սիրով է կառուցվում, իսկ նոր կյանքը մեր ամենամեծ օրհնությունն է։ Շատ երկար էի սպասում այս պահին, և այսօր վերջապես կիսվում եմ ձեզ հետ մեր ամենաերջանիկ լուրով։ Շուտով մեր տանը ևս մեկ փոքրիկ սիրտ է բաբախելու»,- գրել է երգչուհին։
-
«Կյանքը նորից ինձ հայր կոչեց». Տիգրան Հարությունյանը որդի է ունեցել
«Կյանքը նորից ինձ հայր կոչեց… Բարի գալուստ տուն տղես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է հաղորդավար Տիգրան Հարությունյանը՝ կիսվելով նորածին որդու հետ տեսանյութով:
Հիշեցնենք՝ Տիգրանն ու կինը՝ Արմինեն ունեն մեկ դուստր։

-
«Թութը թափում ենք՝ հարցը հրատապ է. գյուղի 70 տոկոսը Կառավարությանն է ընտրել, բայց այսօր ունենք պրոբլեմ, ուզում ենք լուծեն». Արմաշի բնակիչ
168.am-ը գրում է․
Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչները պատրաստվում են ճանապարհ փակել ու իշխանությունից պահանջել լուծել թթի արտահանման խնդիրը։ Թութն արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում արտահանել, փոխարենը՝ բնակիչները թափում են։
Արմաշի բնակիչ Ավիկ Մկրտումյանը, ով և՛ արտադրող է, և՛ արտահանող, տեղեկացրեց, որ պահանջում են լուծել ծիրանի ու թթի արտահանման հարցերը։
«Թութը հիմա թափվում է ծառերի տակ, որովհետև 20-25 օր է՝ բերքահավաք էինք անում, իսկ ծիրանի մի մասն արդեն այսօր հավաքում ենք։ Ծիրանը հավաքում ու շուկա ենք տանում, բայց երկու օրից արդեն հնարավոր չի լինի շուկա տանել կամ այլ բան անել։
Թութը կատեգորիկ ՌԴ չի արտահանվում, ճանապարհը, գիտեք, որ փակել են, ծիրանն էլ հաստատ չի գնալու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ավիկ Մկրտումյանը։
Հարցին՝ եվրոպական որևէ երկիր թութը չի՞ արտահանվում, քանի որ Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը, Գևորգ Պապոյանը նման հայտարարություն արեցին, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Այ ցավդ տանեմ, նման բան չկա, միայն ասում են, մի հատ մարդ ուղարկեք, թող գան այստեղ՝ տեսնեն, այդ ասողներից որևէ մեկը եկե՞լ է այստեղ, ժողովրդի հետ մի բան խոսե՞լ է։
Մենք պահանջում ենք, որ մեր ապրանքն արտահանվի, եթե իրենց մոտ բան չի ստացվում կամ մասնակի է ստացվում, գոնե ժողովրդին փոխհատուցում տան, երկարաժամկետ կամ զրո տոկոս տոկոսադրույքով վարկեր տան, որպեսզի մարդիկ կարողանան իրենց վերցրած վարկերը փակեն, մի ձևով ապրեն, մինչև հաջորդ տարի հասկանանք՝ ինչ է լինելու։
Եվրոպայի շուկա մտնելն այդքան էլ հեշտ չէ, դա մենք էլ ենք հասկանում»։
Մեր զրուցակիցն ասում է՝ գոնե Գևորգ Պապոյանը, Նիկոլ Փաշինյանը գնան ու իրենց հետ խոսեն, մի որոշում կայացնեն։
«Այդ փոխհատուցումը թթին չի վերաբերում, իսկ ծիրանի մասով էլ միայն արտահանողներին 200 դրամ են տալիս, եթե, օրինակ, ծիրանը Եվրոպա պետք է գնա 1 ֆուռը 8000 դոլարով, իրենք 4000 դոլարն են սուբսիդավորում։ Ես հիմա խոսում եմ՝ և՛ որպես արտահանող, և՛ որպես արտադրող։ Բայց սա էլ լուրջ չէ, քանի որ որևէ մեկը Եվրոպայի շուկային ծանոթ չէ, չգիտենք՝ մեր այս բերքն ու բարիքը համապատասախանո՞ւմ է եվրոպական չափանիշներին։
Կրկնում եմ՝ մեր մոտից 1 կգ ապրանք Եվրոպա չի արտահանվում, գուցե ելակ ու ծաղի՞կ են տանում, մեզ մոտ երկուսն էլ չկա»,- շեշտեց Ավիկ Մկրտումյանը։
Նա նաև ասաց, որ հույս ունեին, թե արտահանման հարցը կլուծվի, բայց այս պահի դրությամբ խնդիրը լուծված չէ, ավելին՝ համապատասխան մարմիններից որևէ մեկը ոչ ժողովրդի հետ հանդիպում է, ոչ էլ որևէ բան է պայմանավորվում։
«Այս տարի ծիրանի բերքը հիմնականում քիչ է, բայց մեկ է՝ պետք է արտահանվի։
Մենք մեր այս Կառավարությանն ենք ընտրել, գյուղի 70 տոկոսը Կառավարությանն է ընտրել, բայց այսօր ունենք պրոբլեմ, ուզում ենք, որ այդ պրոբլեմը լուծեն։ Մենք՝ որպես արտահանողներ, արդեն մի քանի տոննա թութ ենք թափել, այդ հարցով գնացել եմ քաղաքապետարան, մարզպետարան, բայց որևէ լիարժեք պատասխան չեմ ստացել։ Ուզում էինք Էկոնոմիկայի փոխնախարար Խոջոյանի հետ հանդիպել, չստացվեց՝ հանդիպման էր, Պապոյանի հետ էլ էինք ուզում, բայց նախապես պետք է պայմանավորվեինք։
Մեր հարցը հրատապ է, տեղեկացրեք իրենց, որ հարցը հրատապ է, ասում են՝ մինչև հինգշաբթի սպասենք, մինչև հինգաշաբթի մենք ինչքա՞ն ապրանք թափենք։ Նախկինում մեր գյուղից մինչև 30 տոննա թութ էր արտահանվում, հիմա ժողովուրդն ի՞նչ անի»,- ընդգծեց Ավիկ Մկրտումյանը։
-
Հակակոռուպցիոն կոմիտեի հետևողական միջամտության շնորհիվ է հնարավոր եղել բացահայտել ընտրակաշառքների հանցավոր սխեմաները․ Արմեն Ասատրյան
Սահմանադրական դատարանում ընթացող վարույթի ընթացքում Արմեն Ասատրյանը նշեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի հետևողական միջամտության շնորհիվ է հնարավոր եղել բացահայտել ընտրակաշառքի հանցավոր սխեմաները և թույլ չտալ, որ դրանց հետևանքները հասնեն անդառնալի մակարդակի։
Նա նաև ընդգծեց, որ եթե Հակակոռուպցիոն կոմիտեի անաչառությունը փորձ է արվում գնահատել միայն այն հանգամանքով, որ իշխանական կուսակցության վերաբերյալ քրեական վարույթ չի հարուցվել, ապա նույն տրամաբանությամբ պետք է արձանագրել, որ ընտրություններին մասնակցած տասը և ավելի քաղաքական ուժերի նկատմամբ ևս վարույթ չի իրականացվել։