Category: ArmPulse

  • «Ռեժինե» հյուրանոցում կապկպված տղամարդու դի է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով | Հասարակություն

     Այսօր՝ հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի «Ռեժինե» հյուրանոցային համալիրի երկրորդ հարկի սենյակներից մեկում դի կա։

     Դեպքի վայր ժամանած իրավապահները հյուրանոցի սենյակներից մեկում հայտնաբերել են տղամարդու դի։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ մահացածի ձեռքերը, ոտքերը և բերանը եղել են կպչուն ժապավենով (սկոչով) կապված։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «սպանություն» հատկանիշներով։

    Տեղում աշխատում են քննիչներն ու դատական բժիշկները՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքներն ու սպանվածի ինքնությունը։

  • «Միակ անվճար լողափ ու կատարյալ հակասանիտարիա». ռուսախոս բլոգերը ցուցադրել է Կասպից ծովի ադրբեջանական ափին տիրող քաոսը | Տարածաշրջան

    Համացանցում մեծ արձագանք է գտել Կասպից ծովի ադրբեջանական ափամերձ հատվածում նկարահանված տեսանյութը, որտեղ բարձրաձայնվում է տարածքի աղետալի և հակասանիտարական վիճակի մասին։ Ռուսախոս բլոգերը հուլիսի 14-ին արված կադրերում ցուցադրում է լողափում կուտակված հսկայական աղբակույտերն ու պատասխանատուների անտարբերությունը։

    Ըստ տեսանյութի հեղինակի՝ տարիներ շարունակ իրավիճակն այս լողափում չի փոխվում։ Առկա են մի շարք խնդիրներ, որոնք զբոսաշրջիկների հանգիստը վերածում են մղձավանջի։Ափամերձ ողջ տարածքում չկա ոչ մի աղբաման, ինչի պատճառով հանգստացողները թափոնները կուտակում են անմիջապես ավազի վրա։ Տաք եղանակին աղբակույտերի պատճառով տարածքում տհաճ հոտ է փչում, իսկ թափոնների շուրջը հավաքվում են կենդանիներ ու թռչուններ։

    Չնայած աղբամանների բացակայությանը, հանգստացողները նույնպես աչքի չեն ընկնում բարձր գիտակցությամբ և հեռանալիս աղբն իրենց հետ չեն տանում։

    «Այստեղ այնպիսի գարշահոտություն է տարածված, որ պարզապես մղձավանջ է, կատարյալ հակասանիտարական վիճակ»,- նշում է տեսանյութի հեղինակը։

  • Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ | Հասարակություն

    ArmPulse-ը հայկական լրատվական հարթակ է, որը կենտրոնանում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կարևոր զարգացումների արագ, պարզ ու պատասխանատու լուսաբանման վրա։

    ArmPulse-ը գործարկվել է 2026-ին և շարունակում է զարգացնել անկախ թվային լրատվության մշակույթը։

    Խմբագրական ուղենիշ

    Մենք առաջնահերթ ենք համարում փաստերի ստուգումը, աղբյուրների հստակ նշումը և ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ ArmPulse-ի հրապարակումների նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլ նաև իրադարձությունների համատեքստը բացատրելը։

    Մեր խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, թափանցիկության և հանրային շահի վրա։

  • Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել | Հասարակություն

    ArmPulse-ը հայկական լրատվական հարթակ է, որը կենտրոնանում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի կարևոր զարգացումների արագ, պարզ ու պատասխանատու լուսաբանման վրա։

    ArmPulse-ը գործարկվել է 2026-ին և շարունակում է զարգացնել անկախ թվային լրատվության մշակույթը։

    Խմբագրական ուղենիշ

    Մենք առաջնահերթ ենք համարում փաստերի ստուգումը, աղբյուրների հստակ նշումը և ընթերցողի նկատմամբ հարգալից վերաբերմունքը։ ArmPulse-ի հրապարակումների նպատակը ոչ միայն տեղեկացնելն է, այլ նաև իրադարձությունների համատեքստը բացատրելը։

    Մեր խմբագրական քաղաքականությունը հիմնված է ճշգրտության, թափանցիկության և հանրային շահի վրա։

  • Տարադրամն այսօր․ հուլիսի 15

    Ռուբլու առքի միջին գինը 3.95 դրամ է, վաճառքինը՝ 4.77։
  • Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվածները խախտում են Թեհրանի հետ ստորագրված հուշագիրը․ Լավրով | Քաղաքականություն

    ՌԴ-ն Իրանին ԱՄՆ-ի հարվածները դիտարկում է որպես Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված հուշագրի խախտում, դա փակում է ճգնաժամի կարգավորման ուղին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

    «Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ՝ Լավրովն ասել է․«Մենք Իրանին ԱՄՆ-ի հարվածները դիտարկում ենք որպես հուշագրի խախտում։ Այստեղ նույնիսկ մեկնաբանելու շատ բան չկա, դա տխուր է։ Քանի որ տուժում են և՛ Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները, և՛ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի արաբական երկրների քաղաքացիական ենթակառուցվածքները։ Եվ ամենակարևորը, դա չի տանում կարգավորման, այլ փակում է այն դուռը, որը, թվում էր, մի փոքր բացել էր հիշատակված հուշագիրը»։

  • ՀԷՑ-ը շուրջ 2 միլիարդ դրամ ընդհանուր նախնական արժեքով վերանորոգման և հասցեական ծրագրերի իրականացման համար նախատեսում է ընտրել կապալառու կազմակերպություն | Հայաստան

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն շուրջ 2 միլիարդ դրամ ընդհանուր նախնական արժեքով վերանորոգման և հասցեական ծրագրերի իրականացման համար նախատեսում է ընտրել կապալառու կազմակերպություն։ Այս մասին հայտնում են ընկերության հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտից։

    ՀԷՑ-ը նախատեսում է բաց մրցութային գործընթաց կազմակերպել բազմաբնակարան շենքերի մուտքերի էլեկտրատնտեսությունների, արտադրական շենքերի, այդ թվում՝ ենթակայանների տանիքների վերանորոգման, ինչպես նաև հասցեական ծրագրերի իրականացման համար։

    Ընկերության ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքների, նյութերի և սարքավորումների ձեռքբերման ընդհանուր նախնական արժեքը կազմում է շուրջ 2 միլիարդ դրամ։

    Մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով ընկերությունը շուկայի նախնական ուսումնասիրություն կիրականացնի՝ գնահարցումներ ուղարկելով ոլորտում գործունեություն ծավալող հնարավորինս լայն շրջանակի տնտեսավարող սուբյեկտների։

    Մասնակցությամբ հետաքրքրված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մինչև հուլիսի 20-ը ներառյալ պետք է ընկերության հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնեն կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։

     

  • Կատարի Պետությունը սրընթաց վերելք է ապրել. Վահագն Խաչատուրյան | Քաղաքականություն

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 14-ին Դոհայում առանձնազրույց է ունեցել Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը։

    Հանրապետության նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնել Ալ Թանի ընտանիքին և Կատարի ժողովրդին՝ Կատարի Հայր էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ՝ մաղթելով տոկունություն և ուժ ծանր կորստի պահին։

    Հանդիպման ընթացքում նախագահն արձանագրել է, որ շեյխ Համադ Ալ Թանիի հմուտ առաջնորդությամբ իրականացված մեծածավալ բարեփոխումների արդյունքում Կատարի Պետությունը սրընթաց վերելք է ապրել։ Նախագահ Խաչատուրյանը մեծապես արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման և խորացման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ունեցած ավանդը։

    Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության օրակարգի հարցերին և տարածաշրջանային զարգացումներին։

  • Կանխվել է թմրանյութի իրացման դեպք

    Հարուցվել է հանրային քրեական հետապնդում։